Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զինկոմի տեղակալը կաշառք վերցնելու համար դատապարտվեց չորս տարվա ազատազրկման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

Նախկին ՀՀ ՊՆ Էրեբունու զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ, զինվորական կոմիսարի տեղակալ Վարդգես Համբարձումյանը չորս տարի երեք ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց:

Ինչպես Past.am-ը տեղեկացավ www.datalex.am կայքից՝ Վարդգես Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ Էրեբունու զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պետի, զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնը, կաշառք ստանալու պատրվակով, նախորդ տարվա սեպտեմբերի 11-ին Արսեն Վարդանյանից պահանջել էր 28 հազար ԱՄՆ դոլար: Շաբաթներ անց՝ հոկտեմբերի 4-ին Համբարձումյանն իր աշխատասենյակում, վստահությունը չարաշահելու եղանակով Վարդանյանից ստացել էր դրա մի մասը և հափշտակել առանձնապես խոշոր չափերով 4 միլիոն 783 հազար 800 դրամին համարժեք 10 հազար ԱՄՆ դոլար:

ՊՆ նախկին պաշտոնյան մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով» հոդվածով։ Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն օրեր առաջ՝ փետրվարի 14-ին կայացած դատական նիստի ընթացքում նախկին զինվորականին դատապարտեց 4 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Մեզ հետ զրույցում Համբարձումյանի պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ ողջամիտ պատիժ է սահմանվել՝ այն ոչ շատ է, ոչ էլ՝ քիչ: Փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն ընդունել էր մեղքը և դատարանին միջնորդել կիրառել արագացված կարգով դատաքննություն:

«Բավական մեծ վաստակ ունեցող անձնավորություն է, անցած ուղի ունի, երկար տարիներ ծառայում է Հայաստանի զինված ուժերում, կոչումով փոխգնդապետ է: Անբասիր ծառայության առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի և Գարեգին Նժդեհի մեդալներով է պարգևատրվել: Բազմաթիվ շնորհակալագրեր ունի: Խնամքի տակ ունի երկու մանկահասակ երեխա` 7 ամսական և 2 տարեկան 7 ամսական տարիքի: Հանցագործության պատճառով վնաս չի եղել, տուժող կողմը բողոքի պահանջ չի ներկայացրել, նախկինում դատապարտված չի եղել: Այս ամենը հաշվի առնելով՝ ողջամիտ եմ համարում իր պատիժը»,- ասաց նա:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին