Անունը փոխելով էությունը չի փոխվի
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը որոշել է հերթական անգամ անվանափոխվել: ՕԵԿ-ից Հայկական Վերածնունդ վերափոխված կուսակցությունն այժմ էլ նոր անվան փնտրտուքի մեջ է: Թե ինչ անուն կընտրվի, դժվար է ասել: Մեծ հաշվով կարևոր էլ չէ անվան ընտրությունը: Առավել կարևոր է այն փաստը, որ ՕԵԿ-ը փորձում է անվանափոխվելով, մաքրել իր վատ վարկանիշը:
Իսկ թե ինչպես է այդ վարկանիշը ձեռք բերվել, բոլորս շատ լավ գիտենք: Դրանից հետո, սակայն, ՕԵԿ-ը չի կանգնել ու պարզ ճակատով չի խոսել իր սխալների մասին, չի խոստովանել դրանք, այլ փորձել է մանևրել, փորձել է արդարանալ ու շրջանցել հիմնական հարցը: Այդ մեթոդը ձախողվել է և դա հայտնի դարձավ ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ՕԵԿ-ը պառլամենտ չանցավ:
Հերթական անվանափոխությունը դատապարտված է ձախողման, որովհետև ՕԵԿ կենտրոնական դեմքը՝ Արթուր Բաղդասարյանը, անփոփոխ է: Ըստ այդմ միակ տարբերակը ուղիղ ու անկեղծ խոստովանությունն է կատարած սխալների, անկեղծ ապաշխարանքը: Մնացած տարբերակները ձախողված են:
Սարգիս Մեսրոպյան
past.am