ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին, թե երկրի պաշտպանունակության բարձրացման, թե եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու գործընթացում: Այս մասին Մյունխենում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ: Պենտագոնի ղեկավարի խոսքերը ներկայացված են Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Դրանում նշում է, որ Կվիրիկաշվիլին երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին` Վրաստանին աջակցելու համար, նշելով, որ անցյալ տարին բավական հաջող էր երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման առումով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հարցերը: Ուշադրության է դարձվել պաշտպանական ոլորտում Վրաստանի բարեփոխումների ընթացքին, ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին, նշվել է, որ ԱՄՆ-ն ամուր կերպով աջակցում է Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում», - ասվում է հայտարարությունում: