Կիզլյարում կրակահերթի հետևանքով հայուհի է զոհվել
INTERNATIONAL NEWSԴաղստանի Կիզլյար քաղաքում երեկ ուղղափառ եկեղեցու ծխականների ուղղությամբ կրակ էր բացել Կիդերո գյուղի 22-ամյա բնակիչ Հալիլ Հալիլովը, ով անցյալ տարի միացել էր Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և կազմակերպության «պասիվ» հատվածի մաս էր կազմում, հայտնում է past.am-ը, հղում անելով Vesti-ին:
Հարձակման արդյունքում 5 մարդ է զոհվել: Նրանցից չորսը կանայք են, որոնց թվում է հայուհի Նադեժդա Թերլինյանը:
Եվս 5 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ իրավապահ մարմինների երկու աշխատակից:
«Գնդակահարությունը տեղի էի ունեցել քրիստոնեական տոնի կապակցությամբ»,- գրում են ռուսական ԶԼՄ-ները, մեջբերելով ոստիկանության հաղորդագրությունը:
Իրավապահ մարմինները խուզարկություն են անցկացրել Հալիլովի՝ Կիդերո գյուղում բնակվող ծնողների տանը, ստուգվում են նաև Հալիլովի կապերը: