ԻՊ-ն ստանձնել է Կիզլյարում մարդկանց գնդակահարելու պատասխանատվությունը
МЕЖДУНАРОДНОЕ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցու ծխականների սպանության պատասխանատվությունը: Այս մասին, ինչպես հայտնում է past.am-ը, հայտնել է ծայրահեղականների ակտիվության տեղակատվական մոնիթորինգ անցկացնող SITE Intelligence Group կազմակերպությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ հրապարակման՝ ԻՊ-ն իր մասնակցության ապացույցներ չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ Կիզլյարում կրակահերթի հետեւանքով, որը 22-ամյա Հալիլ Հալիլովը որսորդական հրացանով կազմակերպել էր ուղղափառ Թողության Կիրակի եկեղեցում, 5 կին է մահացել, որոնցից մեկը հայուհի, ևս 4-ին հոսպիտալացրել են: Տուժածների թվում երկուսը իրավապահ մարմինների աշխատակիցներ են:
Հարձակվողը սպանվել է Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից:
Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել «երկու եւ ավելի մարդկանց սպանության», «իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի դեմ ոտնձգության» հոդվածներով: