Լավրովը կոչ է արել չհակադրել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները հակադրելը ճիշտ չԷ: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է Past.am-ը հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք որեւիցե խնդիր չենք ստեղծում ընդհանուր տնտեսական տարածության առավելագույնս բացահայտ ընդարձակման տեսակետից: Ես ճիշտ չեմ համարում Եվրամիության հետ հարաբերությունները հակադրել այն հարաբերություններին, որոնք տարածաշրջանի երկրները, նախեւառաջ, Սերբիան, զարգացնում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ»,-հայտարարել Է Լավրովը սերբական ԲԵՏԱ գործակալությանը տված հարցազրույցում:
Նախարարը հիշեցրել Է, որ ՌԴ-ի եւ Սերբիայի միջեւ գործում Է ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը:
«Մի քանի ամիս առաջ Բելգրադի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ բանակցություններ են սկսվել այն բանի շուրջ, որ համանման գոտի ստեղծվի Սերբիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Ինձ թվում Է, որ դա պրագմատիկ ու բաց մոտեցում Է Բելգրադի կողմից, որը ձգտում Է օգտագործել Արեւմուտքի եւ Արեւելքի առավելությունները:
Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ն տարողունակ շուկա Է (180 մլն սպառող), լավ հնարավորություններ կան ենթակառուցվածքի ոլորտում, եւ մի շարք այլ բնագավառներում»,- հավելել Է Սերգեյ Լավրովը: