Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ավարտելով փաստաբանական դպրոցը՝ ունկնդիրը պետք է կարողանա անկաշկանդ փաստաբանական գործունեություն իրականացնել. Սիմոն Բաբայան

ИНТЕРВЬЮ

Past.am

Տարեցտարի Հայաստանում փաստաբանական համայնքը համալրվում է առկա իրավական մարտահրավերներին դիմակայելու պատրաստ նոր անդամներով:

Փաստաբանական դպրոցը միակ կառույցն է, որը հնարավորություն է ընձեռում փաստաբանական ոլորտում իրենց տեսնող իրավաբաններին ստանալ բարձր գիտելիք ու հմտություն, եւ դրանք ծառայեցնել անձի իրավունքի պաշտպանությանն ու արդարադատության շահին:

Գաղտնիք չի լինի ասել, որ զարգացած ու ժողովրդավար տարբեր երկրների պատվիրակությունները, կատարելով այց դպրոց, մեկ անգամ չէ, որ հիացմունքի ու գովեստի խոսքեր են հնչեցրել թե՛ կառույցի դասավանդման մեթոդիկայի ճկունության ու թե՛ ժամանակակից ստանդարտների համապատասխանության մասով: Սակայն այս ամենից զատ, շատ ավելի կարեւոր են հենց դպրոցում կրթվող ունկնդիրների կարծիքները: Ինչպես Past.am-ի հետ զրույցում հատուկ դիմորդի ուսուցման ծրագրով սովորող ունկնդիր, Հարվարդի համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտյոմ Գեղամյանը նշեց.

«Ադմինիստրատիվ ու կազմակերպչական իմաստով Փաստաբանական դպրոցը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում, քանի որ անձնակազմը դինամիկ է, կադրերը երիտասարդ են: Նրանք տիրապետում են հաղորդակցության, շփման ժամանակակից մեթոդներին, պրոֆեսիոնալ ու պրոակտիվ են, ինչն, իմ կարծիքով, շատ կարեւոր է»:

Ինչ վերաբերում է դասախոսական կազմին ու մեթոդաբանությանը, Արտյոմ Գեղամյանը նշեց. «Կա մի կարեւոր հանգամանք. այստեղ դասավանդում են ոչ միայն ակադեմիական փորձ ունեցող, այլեւ պրակտիկ գործունեություն ծավալող դասախոսներ: Դասավանդողները դատավորներ են, փաստաբաններ, ունենք նաեւ միջազգային ատյաններում բարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք»: Իսկ մեկ այլ՝ հատուկ դիմորդի ուսուցման ծրագրով սովորող ունկնդիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գառնիկ Ստեփանյանն էլ նշեց.

«Փաստաբանական դպրոցում շատ հետաքրքիր է ունկնդիր-դասախոս աշխատելաոճը: Այս կառույցում ու հատկապես հատուկ խմբում սովորողները պետք է գիտակցեն, որ այստեղ չեն տրամադրվում բակալավրի մակարդակի գիտելիքներ, հակառակը՝ դպրոցում ուսումնասիրվում են ոլորտում առկա խնդիրները, բարեփոխումները, այսինքն՝ խոսվում է կարեւորի ու արդիականի մասին: Այստեղ բացակայում է ստանդարտիզացված մեթոդաբանությունը, այն է՝ լեկցիա հասկացությունը: Լսարանում աշխատանքը տարվում է ճկուն ու բավական հետաքրքիր մեթոդաբանությամբ՝ հարց պատասխանի ու քննարկումների ձեւաչափով: Դասախոսի գիտելիքը կամ մատուցվող նյութի մակարդակը բարձր եմ գնահատում, սպասումներն արդարացված են: Կարեւորում եմ նաեւ այն հանգամանքը, որ դպրոցում ներդրված են 21-րդ դարի պահանջները սպառող բոլոր միջոցները: Դպրոցը դասական սովետական կարծրատիպային ստանդարտներից վեր է: Ունկնդիր՝ ադմինիստրացիա կապը ճկուն է, որն էլ ավելի է հեշտացնում ունկնդիրների ուսումնական պրոցեսը, ինչը համատեղվում է աշխատանքային ծանր գրաֆիկի հետ»:

Հարկ է նկատել, որ թե' հատուկ խմբի ու թե' դպրոցի մյուս ունկնդիրները զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում կատարեցին ուսումնական պրոցեսի հետաքրքիր նյութերի մատուցման, ինչպես նաեւ քննությունների գաղտնիության վրա: Թեեւ կարգապահական նորմերը հատկապես քննության ընթացքում բավական խիստ են, այնուամենայնիվ դրանք կոմպենսացվում են՝ յուրաքանչյուր ունկնդրի ընձեռված է վերահանձնման մեկ հնարավորություն: Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացների, դրա ճիշտ կազմակերպերպման եւ որակյալ կադրեր պատրաստելու վերաբերյալ զրուցեցինք նաեւ դպրոցի տնօրեն, փաստաբան Սիմոն Բաբայանի հետ.

«Մեր հաստատությունը պետք է տարբերվի ակադեմիական կրթություն տրամադրող ուսումնական հաստատություններից: Մեր խնդիրն է արդեն իրավաբանի կրթություն ունեցող անձանց տալ այնպիսի մասնագիտական հմտություններ, որպեսզի նրանք, դպրոցն ավարտելով ու համապատասխան քննությունները հանձնելով, կարողանան իրականացնել մասնագիտական գործունեություն փաստաբանության ոլորտում: Որակյալ կադրեր ստանալու համար մենք, իհարկե, պետք է շեղվեինք դասական ուսումնական գործընթացներից, որոնք ընդունված են ուսումնական հաստատություններում: Այդ իսկ պատճառով մենք շեշտադրում կատարեցինք գործնական հմտություններին և համապատասխան փորձառության տրամադրման մեխանիզմներին: Այդ կապակցությամբ ուսումնական գործընթացը բաժանեցինք երկու մասի՝ առաջին մասն անվանեցինք տեսական, սակայն այս պարագայում տեսական ասվածը հարաբերական է, քանի որ մեզ մոտ դասավանդում են ոլորտի տարբեր մասնագետներ, որոնց խնդիրն է ոչ թե տրամադրել ակադեմիական գիտելիքներ, այլ ունկնդիրներին առկա իրավական խնդիրները և ձևավորված իրավակիրառ պրակտիկան լուսաբանել: Ուսուցումը կազմակերպվում է ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով: Վերջինի դեպքում, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հնարավորություն է ընձեռվում մարզերի ունկնդիրներին առանց դպրոց հաճախելու ուսումնասիրել համապատասխան նյութը: Դպրոցում ունկնդիրներին ներկայացվում է մեր և արտասահմանյան երկրների փաստաբանական մշակույթը, փաստաբանական էթիկային վերաբերող իրավական ակտերը: Ուսուցման ընթացքում իրավական խնդիրները ներկայացնելիս շեշտադրում է կատարվում ձևավորված դատական պրակտիկային ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին: Հատուկ ուշադրություն ենք դարձնում դատավարական փաստաթղթերի կազմման հմտություններին, ունկնդիրը ավարտելով փաստաբանական դպրոցը՝ պետք է կարողանա անկաշկանդ իրականացնել փաստաբանական գործունեություն»:

Որպես ուսուցման երկրորդ փուլ Ս. Բաբայանը նշեց պրակտիկ հմտությունների տրամադրումը.

«Այս փուլում ապագա փաստաբանը փաստաբանական գրասենյակում անցնում է իր մասնագիտական պրակտիկան: Միաժամանակ ունկնդիրները աշխատանքներ են իրականացնում դպրոցում գործող իրավաբանական կլինիկայում՝ կարիքավոր խավին տրամադրում են իրավաբանական օգնություն: Այս աշխատանքների շրջանակներում համագործակցում ենք Հանրային պաշտպանի գրասենյակի հետ՝ յուրաքանչյուր հինգշաբթի օր մեր ունկնդիրները ղեկավար փաստաբանի գլխավորությամբ տրամադրում են անվճար իրավաբանական օգնություն Հանրային պաշտպանի գրասենյակում: Հարկ է նշել, որ այս գործընթացը շարունակական է և իրականացվում է մոտ երկու տարի: Դպրոցի Իրավաբանական կլինիկայի գաղափարը մեր օտարերկրյա գործընկերները տվեցին, սկզբնական փուլում անվճար իրավաբանական օգնություն տրամադրում էինք նաև մարզերում: Կլինիկայում ունկնդիրների աշխատանքները չեն սահմանափակվում զուտ խորհրդատվության տրամադրմամբ։ Ունկնդիրների կողմից կազմվում են նաև դատավարական փաստաթղթեր՝ դիմումներ, հայցադիմումներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից վարչարարության շրջանակներում կատարվում են հարցումներ, կազմվում են մի շարք այլ փաստաթղթեր»,-ասաց դպրոցի տնօրենը, պրակտիկ ուսուցման փուլում ընդգծելով երրորդ կարևոր բաղադրիչը, որը վերաբերում է ուսումնական դատավարություններին:

«Մենք ունենք ուսումնական դատավարությունների համար օգտագործվող դատական նիստերի դահլիճ, որտեղ կազմակերպում ենք ուսումնական դատավարություններ: Մեր ունկնդիրները հանդես են գալիս տարբեր կողմերում, ի դեպ նշեմ, ուսումնական դատավարությունները վարում են գործող դատավորներ: Այս պրոցեսը մենք չենք դիտարկում հաղթողի կամ պարտվողի տեսանկյունից, մեր առաջ դրված խնդիրն է ապագա փաստաբաններին սովորեցնել հանդես գալու դատարանում։ Ուսումնական դատավարությունների արդյունքում վեր են հանվում ունկնդիրների մասնակցության հետ կապված խնդիրները, բացթողումները, և պարզաբանվում են վերջիններիս»,-ասաց Սիմոն Բաբայանը, եզրափակելով, որ կառույցի ամբողջ նպատակն է տալ մասնագիտական հմտություններ, որպեսզի իրավաբանը լիարժեքորեն կարողանա իրականացնել փաստաբանական գործունեություն:

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию