Բայդենը չի բացառել ԱՄՆ-ի նախագահի 2020-ի ընտրություններին մասնակցելու հնարավորությունը. ABC
ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չի բացառել 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հնարավորությունը: Ինչպես փետրվարի 19-ին հայտնել Է ABC հեռուստաընկերությունը, համապատասխան հայտարարությունը նա արել Է արտաքին քաղաքականության հարցերով իր նախկին խորհրդականների խմբի հետ կայացած հանդիպմանը:
Ըստ որում Բայդենն ընդգծել Է, որ վերջնական որոշում տակավին չի ընդունել, տեղեկացնում Է Past.am-ը: Մասնավոր կարգով, ABC-ի տվյալներով՝ Բայդենը, որը 2020 թվականին կդառնա 78 տարեկան, կարող Է վաղօրոք հայտարարել, որ հաղթելու դեպքում պետության ղեկավարի պաշտոնում կմնա սոսկ մեկ 4-ամյա ժամկետով: 2008 թվականի ընտրություններում Օբամայի հաղթանակից հետո Բայդենը ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2009 թվականի հունվարից մինչեւ 2017 թվականի հունվարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: