Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ





Այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով երկրում աննախադեպ չափերի հասած կոռուպցիոն դրսևորումներին, ասել է, որ եթե մարդկանց իրավագիտակցությունը բարձր լինի, երկրում կոռուպցիայի մակարդակը կնվազի: Ստացվում է, որ մարդիկ պետք է նախ սերտեն երկրում գործող բոլոր օրենքները, որպեսզի  կարողանան պետք եկած դեպքում օգտագործել:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով արդարադատության նախախարարի՝ կոռուպցիայի նվազեցման մասին հնչեցրած այդ տեսակետին, նշեց, որ կոռուպցիայի այնքան տեսակներ կան, որոնք բոլորովին էլ կապ չունեն մարդկանց իրավագիտակցության մակարդակի բարձր կամ ցածր լինելու հետ:

«Իրավագիտակցության մակարդակը կոռուպցիոն տարբեր դրսևորումների միայն մի շատ փոքր մասի դեմ պայքարելու համար կարող է օգտակար լինել: Այն դեպքում, երբ մարդը, չիմանալով օրենքը, կարող է չինովնիկին կաշառք տալ, որ վերջինս ընդամենն իր պարտականությունը կատարի: Բայց երբ որևէ նախարար, կամ վարչության պետ պետական բյուջեն է վատնում,  ես չեմ կարծում, որ դա նրանց իրավագիտակցության պակասի հետևանք է: Կամ երբ պետական պաշտոնյաներն իրենց ծանոթ-բարեկամներին են աշխատանքի ընդունում, դա նրանց իրավագիտակցության պակասի՞ հետևանք է»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Իրավագիտակցության բարձր մակարդակն ընդամենը կարող է սովորական քաղաքացուն օգնել իր հասանելիքին տեր կանգնելու համար, ասում է փորձագետը, բայց  մեր երկրում առկա կոռուպցիոն դրսևորումների մեծ մասն այնպիսի բնույթ ունեն, որոնք հաղթահարելու համար դժվար թե իրավագիտակցության մակարդակի բարձր լինելն օգնի այն նվազեցնել:

«Քաղաքացին կարող է ունենալ հոյակապ իրավագիտակցություն, բայց կարիերայում առաջընթաց չունենալ, որովհետև «մեջք» չունի կամ դա օգտագործի բյուջետային մախինացիաներ իրականացնելու համար: Ի դեպ, կան շատ օրինակներ, որտեղ բարձր իրավագիտակցություն ունենալը նույնիսկ կարող է վնաս պատճառել: Եվ եթե բարձր իրավագիտակցություն և կոռուպցիոն հակումներ ունեցող քաղաքացին պետական պաշտոն է զբաղեցնում, ապա պատկերացնում ե՞ք, ինչպիսին կարող են լինել դրանց հետևանքները»,- հարց ուղղեց կենտրոնի ղեկավարը:

Վ. Հոկտանյանի խոսքով, եթե կոռուպցիայի դեմ պայքարը ներքևից չլինի, այսինքն  հասարակությունը ճնշում չգործադրի իշխանությունների վրա, որ կոռուպցիան վերանա, ապա իրավագիտակցությունն ընդհանրապես չի օգնի կոռուպցիոն շատ դրսևորումներ վերացնելու համար:

«Շատ կարևոր է նաև քաղաքական կամքի առկայությունը: Եվ եթե դա չկա, ինչքան էլ ուզում եք իրավագիտակից քաղաքացիներ ունեցեք, միևնույն է, դրանից մեծ օգուտ չի լինի»,- խոսքը եզրափակեց կենտրոնի ղեկավարը:

Արմինե Գրիգորյան


Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները