Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը

ПОЛИТИКА



 


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անարդյունավետության մասին: Նա ընդգծել է, որ երկու զինված բանակները շփման գծում կանգնած են իրար դիմաց և չի  բացառվում, որ պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել:

Սա մյունխենյան համաժողովում Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած գնահատականների պատասխա՞նն էր, ուժի կիրառման հերթական սպառնալի՞ք, թե պարզապես Ադրբեջանում սպասվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ ներքին սպառմանն ուղղված հայտարարություն:

«Ես նշված տարբերակները ոչ թե «թե»-երով, այլ «և»-երով կբաժանեի, որովհետև բացի նշված երեք հանգամանքներից, այլ փաստ էլ է առկա: Ադրբեջանն այսպիսով նաև պատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին: Այնուամենայնիվ, այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր պատկերացմամբ բանակցային ճանապարհը դիտարկում է որպես ճնշման գործիք՝ Հայաստանի վրա, որ, այսպես ասած, թղթով ստանա այն, ինչը պատերազմի ժամանակ տանուլ է տվել: Մի պատերազմի, որը ժամանակին սանձազերծել է հենց ինքը: Ադրբեջանի պատկերացրածն ընդամենը սա է, ընդ որում՝ ուզում է միանգամից և ամեն ինչ»,- Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հնարավորությանը, քաղաքագետը նշեց. «Այդ իմաստով Ադրբեջանի պաշտպանության  նախարարը միանգամայն բաց դիտարկել է Ադրբեջանի մտադրությունները: Այո, տեսականորեն ցանկացած պահի պատերազմը կարող է վերսկսվել, սակայն պետք է լավ պատկերացնել այն, որ պատերազմի սանձազերծումն ունի քաղաքական գին: Ներկայումս այդ քաղաքական գինն Ադրբեջանի համար շատ բարձր է, և վնասները, որոնք Ադրբեջանն այդ պարագայում քաղաքական իմաստով կարող է կրել, ակնհայտ են: Հետևապես, առաջիկայում՝ մինչև այս նախընտրական թոհուբոհի ավարտը, Ադրբեջանը դժվար թե նման քայլի դիմի, մանավանդ, երբ հիմա բանակցային գործընթաց է ընթանում, որն ինչ-որ տեղ զսպող դեր է կատարում: Այս շրջափուլի ավարտից հետո արդեն կերևա, թե ինչ կլինի»:

Իսկ թե ո՞րն է այս շրջափուլում առկա բարձր քաղաքական գինը, Ռուբեն Մեհրաբյանը մանրամասնեց. «Այսպես, թե այնպես Ադրբեջանը խնդիր է ունենալու միջազգային հանրության հետ: Մանավանդ, երբ միջազգային հանրության դիրքորոշումն այստեղ ակնհայտ է և բաց. հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցություններով և փոխզիջման հիման վրա: Ընդ որում՝ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումները համահունչ են»:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները ևս միջազգային հանրությանը լռության մեջ են մեղադրում, քաղաքագետը շեշտեց. «Այո, միջազգային հանրությունը պարիտետային մոտեցում ցուցաբերելով՝ փորձում է իրավիճակը հանդարտ հունի մեջ պահել: Թեև ակնհայտ է, թե ով է այս ամենը հրահրողը, չի կարելի հայկական և ադրբեջանական կողմերին դնել նույն հարթության վրա: Երբ ակնհայտորեն պարզ է, թե ով ինչով է զբաված կոնֆլիկտի գոտում, ճիշտ չէ նույն հաթության վրա դնելն ու կոչերը հասցեագրել երկու կողմերին: Այդ իմաստով, այո, Հայաստանի դիրքորոշումը միանգամայն արդարացված է: Նույն դիրքորոշումն ունի նաև Ստեփանակերտը»:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանն այս հայտարարություններով ցուցադրում է իր  ոչ ադեկվատ լինելը:

«Սա մի «նվեր» է հայկական կողմին, որից, բնականաբար, պետք է օգտվի: Պետք է ցույց տա ու ասի՝ «տեսե՛ք, թե ինչ հայտարարություններ է անում Ադրբեջանը, և այդքանից հետո ինչ եք ուզում մեզնից: Ադրբեջանի ցանկությունները ես ինչպե՞ս կատարեմ»»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ հայկական կողմը կարողանում է ցույց տալ նշվածը, որովհետև այս ամենին զուգահեռ տեսնում ենք նաև միջազգային արձագանքներ. «Ճիշտ է՝ պաշտոնական շրջանակներն ամեն ինչ հասկանում են, իրենց հետևություններն են անում, բայց մամուլը միանշանակորեն նշում է, որ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները ցնդաբանություններ են, իսկ կոռումպացված դիկտատուրան հիմնվում է միայն ու բացառապես թշնամու կերպարի ձևավորման վրա, որովհետև դա լեգիտիմության վերջին խարիսխն է»,- եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью