Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՀՀԿ-ի լռությունը ինտրիգ պահելու համար է

ՔԱՂԱՔԱԿԱՆ




Հայաստանի չորրորդ հանրապետության նախագահն արդեն վաղուց հայտնի է։ Օրեր առաջ հրապարակվեց այն մասին, որ նախկին դեսպան Արմեն Սարգսյանը համաձայնել է ստանձնել այդ պաշտոնը։ Իսկ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու մասին պաշտոնական հայտարարությունը իշխող կուսակցությունը դեռևս չի արել։ Թե որն է նպատակը այս ձգձգումների, հայտնի է միայն ՀՀԿ-ին։ Սակայն քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ում խոսքով պարզից էլ պարզ է, որ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, պաշտոնական հայտարարության բացակայությունը կապում է Հայաստանում ձևավորված հակամշակույթի ոչ հաճելի ավանդույթի՝ ինտրիգ ու գաղտնիք պահելու հետ։

Ասում է, թե իմաստ չունեցող ինտրիգ են պահում, եթե իհարկե ֆորս-մաժոր չի լինելու, տարածաշրջանը՝ զարգացումներն ու մարտահրավերները, երկրի ներքին զարգացումը նկատի ունենալով։ Քաղաքագետի համոզմամբ՝ եթե պայմաններն այսպիսին մնան, ապա Սերժ Սարգսյանը վարչապետ կլինի, իսկ Կարեն Կարապետյանը՝ տնտեսական բլոկի գծով փոխվարչապետ, միաժամանակ նաև՝ առաջին փոխվարչապետ։ Չնայած այդպիսի պաշտոն չկա, բայց կհանձնարարեն Կարապետյանին։

«Ինտրիգը պահում են վերադասավորումներն անելու համար։ Քաղաքական իմաստով նոր արյուն է անհրաժեշտ ներարկել իշխանությանը։

Չորրորդ հանրապետության առաջին նախագահի թեկնածուն աշխարհով մեկ ման է գալիս, ըստ էության նախընտրական քարոզարշավ է իրականացնում, որի կարիքը չկա, որովհետև նրան ընտրում է խորհրդարանը, պարզապես լեգիտիմությունը բարձրացնելու նպատակ ունի»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Շիրինյանը։

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Սերժ Սարգսյանը չի լինի վարչապետ, Շիրինյանը պատասխանեց՝ այսօրվա տվյալներով այդպիսի ենթադրության հիմք չկա։ Իսկ ՀՀԿ-ի լռությունը որքա՞ն կտևի հարցի շուրջ էլ կարծիք հայտնեց, որ հավանաբար առաջադրման վերջնաժամկետի նախօրյակին մոտ օրերին կհայտնեն արդեն։  

Ինչ վերաբերում է ինտրիգներ սիրելուն, Շիրինյանն  այլ օրինակներ էլ բերեց․ «Ինտրիգ չէ՞, երբ ասում են ապահով Հայաստան։  Մյուս կողմից էլ հիմա ակտիվ կերպով իշխանության վերաբաշխում է տեղի ունենում՝ նախարարներ, տեղակալներ, պատասխանատուներ, որովհետև իշխանության կառավարող վերնախավը հիմնականում ծերացել է, երկրորդը՝ այն իրեն բացարձակապես սպառել է, նույնիսկ հայոց լեզվով չեն կարողանում խոսել։

Իշխանությունը սպառել է իրեն։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում բանի պիտանի չէ։ Դուք այդ օրերին իշխանությունից մարդ տեսնո՞ւմ էիք էկրաններին։  Մի հոդաբաշխ բան ասեին։ Հիմա շշուկով տարածում են, թե բոլորը գիտեին։ Բոլորն էլ չգիտեին, եթե գիտեին՝ թող ասեին։ Եթե գիտեին՝ չէին ասում, ինտրիգ է, եթե չգիտեին՝ ուրեմն պիտանի չեն։ Երկուսն էլ վատթար հատկանիշներ են։ Պետք է բեռնաթափվի իշխանությունը, որովհետև Հայաստանը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ։ Այս եղած կառավարական հատկանիշներով և որակով Հայաստանի հարցերը չեն կարող լուծել, մանավանդ եթե ստրատեգիական զարգացման ուղղությունը դեպի արդյունաբերություն կամ գիտություն չի փոխվելու»,- նշեց քաղաքագետը։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ