Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ստեփան Սաֆարյանը ՀՀ նախագահի` միջազգային հանրությանը փոխանցած մեսիջի կարևորության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

 


Առաջին հայացքից թվում է, թե Մյունխենի՝ անվտանգության հարցերին նվիրված հերթական համաժողովին մասնակցող երկրները կարող են դասակարգվել իրենց հզորությամբ ու միջազգային հարթակներում ունեցած կշռի, սակայն հայկական կողմի համար ամենակարևորը ոչ թե դա է, այլ կարևորագույն միջազգային հարթակներում սեփական դիրքորոշում ու արտաքին քաղաքական կողմնորոշումը ներկայացնելու հնարավորություն: Եվ բնական է, որ հայկական պատվիրակությունների ցանկացած նմանօրինակ հանդիպում նաև լավ առիթ է օգնել միջազգային խոշոր գերտերությունների ներկայացուցիչներին հասկանալ, որ Հայաստանը վարկաբեկելու ադրբեջանաթուրքական քարոզչամեքենայի կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող տեղեկությունները ոչ միայն սուտ են ու կեղծ, այլև օճառի պղպջակի նման կարող են պայթել իրականությանը հանդիպելիս:

Այս տեսանկյունից անշուշտ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները սպառիչ և դիպուկ էին:

Քաղաքական վերլուծաբան ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ կարևոր էր թե՛ արցախյան հակամարտության կարգավորման մասին և թե՛ նաև Իլհամ Ալիևի վերջին անթույլատրելի հայտարարություններին այդ հեղինակավոր ամբիոնից գնահատականներ հնչեցնելը: Նա նաև նշեց, Հայաստանն առաջին անգամը չէ, որ մասնակցում է այս համաժողովին: Ու թեև 2016 թվականին Հայաստանը ներկայացված չի եղել, սակայն ապրիլյան պատերազմից բառացիորեն օրեր առաջ այնտեղ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Վերջին տարիներին ՀՀ նախագահը մյունխենյան համաժողովներին ներկա չի գտնվել և շատ կարևոր էր, որ այս անգամ նա ընդունեց հրավերը, քանի որ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ են մասնակցում այդ միջոցառմանը, որը հրաշալի առիթ է տարբեր հանդիպումներ կազմակերպելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Շենքը, որտեղ տեղի է ունենում այդ միջոցառումը, պարզապես «եռում» է հանդիպումներից և պետությունների ղեկավարներն առիթը բաց չեն թողնում իրենց համար կարևոր հարցերը տեղում բարձրացնելու և լուծելու համար»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Այս ընթացքում հետևելով ադրբեջանական մամուլի արձագանքին, քաղաքագետի տպավորությամբ ավելի շատ փորձ է արվել չտեսնելու տալ ՀՀ նախագահի ելույթն ու հնչեցրած պատասխանները:

«Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ հայ–թուրքական արձանագրությունների հարցն իրեն առանձնապես չի հետաքրքրում, բայց հանուն արդարության նշեմ, որ ամենևին էլ այդպես չէ: Ինչ վերաբերում է թուրքական կողմին, ապա իրենք լավ գիտեն, որ այդ արձանագրություններն ինչքան էլ մեռելածին լինեն, այնուամենայնիվ դրանց վավերացումն առաջին հերթին իրեն է պետք: Բայց այնուամենայնիվ կարող ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմն այնքան էլ հիացած չէր ոչ իրենց դիվանագետի և ոչ էլ Սերժ Սարգսյանի հարցուպատասխանից: Եվ կարծում եմ, որ իրենց բախտը չբերեց, քանի որ ՀՀ նախագահն օգտագործելով պահը, Իլհամ Ալիևի հայտարարությունները դարձրեց հրապարակային հետաքրքրության առարկա, որից կարծում եմ դժգոհ է ադրբեջանի քաղաքական վերնախավը»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Զուգահեռներ տանելով Միացյալ Նահանգների հետախուզության կողմից հրապարակված զեկույցի, որտեղ արցախյան հակամարտությունն ամեն րոպե վերաբռնկվելու գոտի էր համարվել, և Ադրբեջանի նախագահի կողմից անընդհատ արվող ագրեսիվ հայտարարությունների և պաշտպանության նախարարի՝ արցախյան հակամարտությունն ամեն րոպե բռնկվելու մասին հայտարարությունների միջև քաղաքագետը նշեց, որ այս ֆոնին կարևոր էր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրությանը ներկայացներ այն պատկերը, թե ով ինչ դիրքորոշում ունի կոնֆլիկտի կարգավորման հարցում:

«Այս առումով, իհարկե, Հայաստանի նախագահը հիմնավոր ներկայացրեց, որ եղել և մնում է կոնֆլիկտը կառուցողական և փոխզիջումային ճանապարհով լուծելու սկզբունքին հավատարիմ և բացարձակ շահագրգռություն չունի հակամարտության ուժային ճանապարհով կարգավորման հարցում: Եվ այդ մեսիջը միջազգային կառույցներին հասցնելը շատ կարևոր էր»,– ասաց Ս. Սաֆարյանը:

Արմինե Գրիգորյան


Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել