Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փաստաբան. «Արդարադատություն չիրականացնելու պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». Հայաստանը՝ միջազգային կառույցի հերթական զեկույցում

ПОЛИТИКА

 

 

 

 

2016 թվականին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած գործընթացները հերթական անգամ հայտնվել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Այս անգամ անդրադարձը կատարել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը հրապարակել է մարդու իրավունքների հետ կապված վիճակի վերաբերյալ իր ամենամյա 2016/2017 թվականների զեկույցը: «Amnesty International»-ը ներկայացրել է 2017 թվականի ընթացքում աշխարհի 159 երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:

Հայաստանին վերաբերող հատվածում իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է, որ 2016 թվականին Երևանում ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման համար գրեթե ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Նշվել է, որ տասնյակ ցուցարարների դեմ հարուցվել են քրեական գործեր՝ հասարակական կարգի ենթադրյալ խախտման և այլ հանցագործությունների համար: Շեշտվել է նաև, որ ոստիկանների կողմից լիազորությունների չարաշահման մասին պնդումների հիման վրա հարուցված քրեական գործով մեղադրանքներ չեն ներկայացվել: Անդրադարձ է կատարվել նաև «Սասնա ծռերի» դատավարությանը: Ըստ զեկույցի՝ պատանդներ վերցնելու և այլ բռնի գործողությունների համար մեղադրվող ընդդիմադիրների դատավարություններում խախտվել է արդար դատավարության իրավունքը: «Amnesty International»-ը մեջբերել է նաև մեղադրյալների խոսքերը, որոնց համաձայն՝ նրանք կալանքի տակ գտնվելու ժամանակ ծեծի են ենթարկել, իսկ փաստաբանները հայտնել են, որ նրանց վրա ճնշումներ են գործադրվում:

Անդրադառնալով զեկույցում առկա գնահատականներին, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների կողմից նախկինում հնչած գնահատականների ազդեցությանը, փաստաբան Տիգրան Հայրապետյանը Past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Քաղաքական հարց է, թե արդյոք այս ամենից հետո իշխանությունը կփորձի օրինաչափ վարքագիծ դրսևորել, այսինքն՝ իրավական պետությանը հարիր գործողություններ կատարել: Թե ինչ կանեն իշխանությունները՝ ես դժվարանում եմ ասել, բայց այդ գնահատականը, բնականաբար, համապատասխանում է իրականությանը: Ասեմ ավելին՝ նույն 2016 թվականին ոստիկանական գործողությունները, բնականաբար, պետք է որակվեն որպես հանցագործություն: Այդ հանցագործության համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց: Այդուհանդերձ, մենք դիմել էինք, որ գոնե վարչական կարգով լինի այդ պատասխանատվությունը: Ենթադրենք՝ հանցագործություն չի, բայց դատարանը գոնե պետք է համարեր, որ ոստիկանների գործողությունները օրինական կամ իրավաչափ չեն եղել: Այնուամենայնիվ, մոտ տասն օր առաջ վարչական դատարանը մերժեց այդ պահանջը: Այսինքն՝ երկու տարի քննելուց հետո վարչական դատարանը գտավ, որ ոստիկանների գործողություններն օրինական են: Սա ոչ միայն դատարանների, այլև պետության մոտեցումն է, ինչի հետևանքով մենք պատվերով դատավարություններ ենք տեսնում»:

Փաստաբանը շեշտեց՝ այսքան պատահականություններ չեն լինում:

«Բոլոր մարմինները նույն ծրագրի ուղղությամբ համատեղ են գործում: Ովքեր ինչ-որ ժամանակ հանդգնել են ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվել, այդ անձանց նկատմամբ նույն գործելաոճն է դրսևորվում: Սա նշանակում է, որ Հայաստանում չկա քաղաքական երկխոսություն, չկա խոսքի ազատություն: Քաղաքացիներն ազատ չեն ասելու այն, ինչ մտածում են: Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի օրինակով մենք հստակ տեսնում ենք դա:

Հետևաբար, պետք է շատ լուրջ մտածեն ու լուրջ հետևությունների հանգեն: Մեծ հաշվով՝ տուժում են ոչ թե, օրինակ, Գևորգ Սաֆարյանը, ով երկու տարի ոստիկանական գործողությունների պատճառով ազատազրկվեց, այլ հասարակությունը, որովհետև վաղ թե ուշ անարդարության պտուղները անդրադառնում են հասարակության բոլոր շերտերի վրա»,-ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանն ընդգծեց՝ ակնհայտ էր, որ ոստիկանները պետք է պատժվեին. «Բայց նրանք «խիզախի» կեցվածքով գալիս էին դատարան ու հաստատում իրենց վարքագծի իրավաչափությունը: Այսպես, փաստորեն, հետընթաց գրանցվեց, իսկ արդարադատության չիրականացման պտուղները մենք դեռ երկար տարիներ կքաղենք»:

 

Աննա Բադալյան

 

Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев