Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կես... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» 10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը Հանրահավաք. օր 7-րդ Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան «Ազգը հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ է»

Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը

Past.am

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչները սգում են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին փետրվարի 22-ի առավոտյան դիրքում մարտական պարտականությունները կատարելիս հակառակորդի կրակոցից զոհված Գրիգոր Կարապետի Եղոյանի կորուստը:

Եղոյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրում էր ՌԴ-ում, Գրիգորը Հայաստան եկել էր հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: 1.6 տարվա ծառայող էր, շուտով պետք է տուն վերադառնար: Հարազատներն անհամբեր սպասում էին, օրերը հաշվում: Մի քանի ամիս առաջ էր արձակուրդ եկել, գյուղում ապրող բարեկամներին, մոտ հարևաններին պատմել էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում, խնդիրներ չկան, միայն թե հակառակորդն է պարբերաբար կրակում հայկական դիրքերի ուղղությամբ:Սակայն թշնամու հերթական ակտիվությունն Արցախի Մարտակերտի շրջանի դիրքերից մեկում ճակատագրական եղավ Գրիգորի համար: Մարտական հերթապահությունը կատարելիս նա զոհվեց թշնամու երկու գնդակից, երկրորդն անմիջապես սրտին էր դիպել:

Մահվան բոթն իմանալուն պես Գրիգորի ծնողները ՌԴ-ից հայրենիք են վերադարձել:

Հարազատները դեռ երեկվանից ցանկություն էին հայտնել, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս թշնամու գնդակից զոհված Գրիգորի մարմինը տեղափոխեն Ախուրյան համայնքի եկեղեցի, որպեսզի եկեղեցում կատարվեն արարողակարգերը:

Սակայն ավելի ուշ տեղեկացել են, որ Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրում, որպեսզի զոհված զինվորի մարմինը տեղափոխեն եկեղեցի, քանի որ Գրիգորի հարազատների մի մասը պնդել է, որ նա մկրտված չի եղել:

«Եկեղեցին, ի դեմս թեմի առաջնորդի, մերժել է, որ եկեղեցում դնեն: Մենք նույնիսկ համաձայնեցինք, որ թող որևէ հոգևոր արարողակարգ չլինի, բայց դրվի եկեղեցում, և բացի այդ, դա ժողովրդի պահանջն է: Ծնողներն այստեղ չէին, ՌԴ-ում էին, սկզբից ասեցին, որ կնքված չի եղել էրեխեն, հետո պարզվեց, որ կնքվել է, ու ասեցին, որ կնքահայրն էլ եղել է այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ս.Բալասանյանը»,- ասաց համայնքապետ Արծրուն Իգիթյանը:

Համայնքապետը երեկ հանդիպել է թեմի առաջնորդի հետ, ներկայացրել ստեղծված իրավիճակը, սակայն Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դարձյալ մերժել է: Ուստի որոշել էին զինվորի դին տեղափոխել համայնքի մշակույթի տուն:

Հետո կարճ ժամանակ անց գյուղի բնակչությունը հավաքվեց և որոշում ընդունեց՝ Գրիգորի մարմինը տեղափոխել եկեղեցի: Եվ բոլորը միասին ոտքով շարժվեցին այնտեղ:

Համայնքապետը նշում է՝ սա բնակիչների պահանջն էր, ինչն արդարացի է, զինվորի կորուստը կորուստ է բոլորի համար, ուստի գտնում են, որ եկեղեցին առավել եւս պետք է կարեկից լինի այս ծանր պահին: «Ես այսօր չեմ կարող դեմ գնալ մեր համայնքին, մեր ազգաբնակչությանը, սա ամբողջ համայնքի պահանջն է, այդեն երկրորդ օրն է՝ ինձ հանգիստ չեն տալիս բնակիչները: Եկեղեցին գրավելու, գրոհելու կամ զավթելու խնդիր չկա, էդպես է որակավորվում, ինչքան հասկացա»,- ասաց գյուղապետը:

Որակավորողը Շիրակի թեմի առաջնորդն էր, ով գյուղապետին ու եկեղեցու սպասավորներին այդպես փոխանցել էր հեռախոսով, ինչն էլ վրդովվեցրել էր համայնքաբնակներին:

«Վերջը հերոս են այդ մարդիկ, անհարմար է եկեղեցում չթողնեն: Հայրենիքի համար զոհվածը սրբերի դասին է դասվում, ինչպե՞ս կարելի է եկեղեցում չթողնել: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեր գյուղով կանգնել ժողովրդի կողքին, ու ոչ ոք չի կարող խոչընդոտ հանդիսանալ, ժողովուրդն ինքն է որոշել այսպես անել»,- փոխանցեցին գյուղաբնակները:

Գրիգոր Եղոյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը:

ZINVOR1

Հերմինե Մկրտչյան

 
 
website by Sargssyan