Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«ՇՊՀ ռեկտորը փորձում է լռեցնել մեզ ու ազատել աշխատանքից». դասախոսները ԿԳՆ հանձնախմբի այց են պահանջում

SOCIETY

 

 

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը փետրվարի 23-ին Գիտխորհրդի արտահերթ նիստ է հրավիրել և իր կողմից վերահսկվող Գիտխորհրդի միջոցով որոշում է ընդունել էթիկայի հանձնաժողով ձևավորել:

Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտնեց բուհի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով բուհի մի շարք դասախոսների հետ արդեն մի քանի ամիս է, բուհում առկա խնդիրների մասին է բարձրաձայնում:

«Էթիկայի հանձնաժողովը 10 օրվա մեջ պետք է քննի ու եզրակացություն տա կոնկրետ իմ հրապարակային գործունեության մասին: Այսինքն՝ այն մասին, թե իբրև մենք՝ ես և պարոն Խորիկյանը (ՇՊՀ դասախոս, ով նաև հացադուլ էր հայտարարել խմբ.) վարկաբեկում ենք բուհը, ես գրառումներ եմ անում, ինչի պատճառով բուհը վարկաբեկվում է: Ավելի մեծ մառազմ ես չեմ տեսել: Պարոն Մինասյանը գործում է միջնադարյան կանոններով: Եթե ես քննադատում եմ նրա գործունեությունը և ապացուցված եմ քննադատում, նա գերադասում է ինձ դատի չտալ և շագանակները փորձում է կրակից հանել Գիտխորհրդի և բուհի միջոցով: Այսինքն՝ իրեն ուղղված կոնկրետ մեղադրանքները վերագրում է բուհին: Բուհի հետ է կապված իմ կյանքի կեսը: Իմ գրառումների մեջ ես երբևիցե բուհին չեմ վարկաբեկել: Մենք ինչ գրում կամ ասում ենք, կոնկրետ վերաբերվում են ՇՊՀ ռեկտորի գործունեությանը: Նա ասում է, թե ես բուհին վարկաբեկել եմ՝ հայտարարելով, որ Գիտխորհուրդը գործում է նրա քմահաճույքներով: Ես հիմա էլ եմ այդ կարծիքին: Հիմա պարոն Մինասյանն այսպիսի մեթոդներով փորձում է մեր բերանը «փակել»: Երեխաները բակերում կռիվ-կռիվ, բժիշկ-բժիշկ էին խաղում, հիմա պարոն Մինասյանը որոշել է դատավոր-դատավոր խաղալ»,-ասաց Գ. Համբարյանը՝ ընդգծելով, որ եթե վիրավորել են ռեկտորին՝ թող դիմի դատարան:

 

«Մենք մեր հարազատ բուհը երբևիցե չենք վարկաբեկել: Հարցը Սահակ Մինասյան ռեկտորի գործունեությանն է վերաբերում: Նրան սարսափելի նյարդայնացրել են մեր վերջին բարձրաձայնումները: Մասնավորապես՝ փետրվարի 12-ին բուհում կայացած դեկանների ու ամբիոնի վարիչների ընտրությունների բարձրաձայնումներն այն մասին, որ նա կոպտորեն խախտել է կանոնադրությունը: Հիմա նա փորձում է հաշվեհարդար տեսնել մեր նկատմամբ»,-ասաց նա:

 

Մեր նախորդ համարում ներկայացրել էինք ԿԳՆ-ի պարզաբանումը՝ կապված բուհի կանոնադրությունը խախտելու հետ: Գագիկ Համբարյանը ԿԳՆ պարզաբանումը ծիծաղելի որակեց. «Շատ զարմացած եմ, որ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը կարող է այդպիսի անգրագետ պարզաբանում տալ: Իրենք նշել են հոդվածներ, բայց միևնույն ժամանակ չեն նշել, որ 98-րդ հոդվածի երրորդ կետով պարզ գրված է, որ ֆակուլտետային խորհուրդը սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանի ընտրություն: 102-րդ կետում էլ գրված է՝ դեկան ընտրվում է գիտական խորհրդում, փակ գաղտնի քվեարկությամբ և հինգ տարի ժամկետով, դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց մասնակիցների ձայների առնվազն կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն: Ֆակուլտետային խորհրդում ընտրված դեկանը նույն Գիտական խորհրդում կարող է չանցնել, դրա համար է 102-րդ կետը: ԿԳՆ-ի պատասխանի մեջ միտումնավոր «մոռացել» են 98-րդ հոդվածի երրորդ ենթակետը: Պատասխանը մեզ ոչ միայն չի բավարարում, այլև վատ վիճակի մեջ է գցում հենց ԿԳՆ-ին»:

 

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ Էթիկայի հանձնաժողովի անվան տակ Ս. Մինասյանը փորձում է լռեցնել իրենց. «Նույն Գիտխորհրդին խառնում է իրեն վերագրված մեղադրանքների մեջ և Գիտխորհրդի միջոցով ինձ և պարոն Խորիկյանին ուզում է ազատել աշխատանքից: Մենք պահանջում ենք ԿԳՆ հանձնախմբի շատ արագ այց՝ ՇՊՀ: Պարոն Մինասյանը մեզ մեղադրում է Քրեական օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածներով, մեկը՝ զրպարտություն, մյուսը՝ վիրավորանք: Հիմա ինչ իրավունքով է էթիկայի հանձնաժողովը դրել ու քննում այդ հոդվածները: Պահանջում եմ, որ նա ինձ դատի տա: Դատարանում թող պարզվի՝ ինչ իրավունքով է նա բուհը խառնում այս ամենի մեջ: Իմ բոլոր գրառումներն ուղղված են Սահակ Մինասյանի հանցավոր և ապօրինի գործունեությանը»:

 

 

 

Աննա Բադալյան

 

 

 

 

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal