Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լյուդմիլա Սարգսյան. «ՕԵԿ-ը գնաց այդ ճանապարհով, քանի որ վարկաբեկվել էր»

POLITICS

 

 


ԱԺ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն անդրադառնալով ՀՎԿ-ի հետքայլին Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքն առանձնապես շատ չի տարբերվում ընդհանուր հանրային կարծիքից:

«Նոր ձևավորված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չարդարացրեց իրեն: ՕԵԿ-ը գնաց այդ ճանապարհով, քանի որ վարկաբեկվել էր և այլևս ընդունելի չէր հանրության կողմից: Նրանք որոշեցին վերանվանվել, մտածելով, որ շատ հարցեր կմոռացվեն հասարակության կողմից, մարդիկ կսկսեն այլ կերպ վերաբերվել կուսակցությանը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ ճանապարհը նրանց տարավ փակուղի»- ասաց Լ. Սարգսյանը:

Խոսելով 100-ից ավելի կազմակերպությունների ՕԵԿ-ի հետ միավորվելու մասին, նա նշեց, որ դրանք մարդ-կուսակցություններ էին, չնայած, որ կուսակցության առաջնորդները հույս ունեին, որ դրա միջոցով միայն կկարողանան իրենց կուսակցության ռեաբիլիտացիան ապահովել:

«Իրականում այդ քայլը չաշխատեց, քանի որ այն ՀԿ-ներն ու մարդիկ, որոնք միացել էին, քաղաքական դաշտում դերակատարություն չունեցող անձինք էին: Բացի այդ, մարդիկ տեսնում են ովքեր էին ՀՎԿ-ի կազմում ընդգրկվածները և ովքեր էին նոր՝ ՀՎԿ-ի ղեկավարները: Նույն Արթուր Բաղդասարյանն էր, նույն Հեղինե Բիշարյանը և այլն: Հետևաբար ի սկզբանե պարզ էր, որ ռեբրենդինգ լինելը որևէ դրական արդյունք չի ապահովի ՕԵԿ-ի համար, ինչը փաստեցին նաև ԱԺ ընտրությունների արդյունքները»,- ասաց Լ. Սարգսյանը:

Հիմա նախկին՝ ՕԵԿ կուսանվանը վերադառնալը, քաղաքական գործչի կարծիքով, ժամանակին ավելի հաջողակ լինելու մտայնության հետևանք է: Այն նաև հույս է, թե դրանով հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել կուսակցության կյանքում: Սակայն, ինչպես կյանքը ցույց է տալիս, որ ավելի շուտ հարկավոր է հաշվի նստել ռեալ իրողությունների հետ և ռեալ գնահատել, թե ժողովուրդն իրենց  ինչքանով է վստահում:

ՀՎԿ-ն նորից ՕԵԿ-ի ռեբրենդինգ անելով, Լ.Սարգսյանի կարծիքով որևէ բան չի փոխվի, քանի որ դրանից նրանց քաղաքական կշիռը չի փոխվի:

«Դա փաստվում է նաև սոցիալական ցանցերում կատարված գրառումներից և պարզ է դառնում, որ մարդիկ չեն վստահում այդ կուսակցությանը: Դրա պատճառն այն է, որ իրենք ժամանակ-առ-ժամանակ ընդդիմություն են դառնում, հետո նորից վերադառնում են իշխանություն: Եվ տպավորություն է ստեղծվում, որ նրանք իշխանության կողմից գործուղվում են որպես ընդդիմություն, հետո նորից վերադառնում են իրենց ակունքներին»,- ասաց քաղաքական գործիչը:

Իրականում հին հենքի վրա նոր կուսակցություն ստեղծելու ճանապարհով է անցել նաև ՀԱԿ-ը, որը հասարակության շրջանում շարունակում է ՀՀՇ-ի հետ ասոցացվել: Լ. Սարգսյանի կարծիքով, սակայն ՀԱԿ-ի անվանափոխությունը տրամաբանական է եղել, քանի որ այն ծնվել է հասարակական հզոր շարժման արդյունքում: Այնպես որ, ըստ քաղաքական գործչի, մի փոքր ազնիվ չէ, ՀԱԿ-ին ՀՎԿ-ի հետ համեմատելը:
«ՀՎԿ-ն արհեստականորեն ձևավորված միավոր էր, իսկ ՀԱԿ-ը շարժում էր, որին հետագայում միացան շատ ու շատ կուսակցություններ: Այնպես որ համեմատության եզրեր չկան ու չեն էլ կարող լինել»,- ասաց Լ. Սարգսյանը:

Խոսելով ներկուսակցական դեմոկրատիա ունենալ-չունենալու մասին նա նշեց, որ կուսակցությունները Հայաստանում վառ արտահայտված մեկ լիդերի շուրջ են ձևավորվում, որը հետագայում չի համալրվում ճանաչված այլ մարդկանցով: Եվ հետևաբար երկրորդ, երրորդ համարժեք լիդերներ այդպես էլ չեն ձևավորվում, այսինքն այլ նախագահ ընտրելու հնարավորություն չեն ունենում, ինչն էլ դառնում է խնդիր կուսակցությունների համար:

«Բացի այդ, կուսակցություններում տեղի ունեցող երևույթները շատ նման են երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Այսինքն, ինչպես երկրում, այնպես էլ կուսակցություններում չի կարող դեմոկրատիա լինել, քանի որ խորհրդային տարիներից դեռևս պահպանվում է մեկ անձի առաջնորդության սկզբունքը»,- ասաց Լ. Սարգսյանը:
Բացի այդ, կուսակցությունների դերը բավականին իջեցվել է: Չկա պետական ֆինանսավորում և այդ է պատճառը, որ կուսակցություններն, այսպես թե այնպես, ինքնալուծարվում են: Եվ եթե անգամ փաստաթղթով էլ չեն ամրագրում դա, բայց նրանց գործոնը հավասարվում է զրոյի:

«Էվոլյուցիոն պրոցեսները որևէ մեկը չի կարող կանգնեցնել, անգամ երկրի ներքին դեմոկրատիայի  պարագայում, քանի որ կյանքն առաջ է ընթանում: Այսօր աշխարհը բաց է մեզ համար, ինչը նշանակում է, որ աշխարհում տեղի ունեցող պրոցեսները կամա թե ակամա դրական փոփոխությունների են բերելու: Ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում ինչ-որ բան փոխվելու է: Եվ եթե շատերի համար դա կարող է անգամ տեսանելի չլինել, ապա վստահ եմ, որ երիտասարդները դա կտեսնեն»,- ասաց Լ. Սարգսյանը:

Արմինե Գրիգորյան    
 
   
 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer