Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. այրվել է 300քմ մակերես
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի ղեկավար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել Է, որ Թբիլիսիի կենտրոնում գտնվող շուկայի տարածքում փետրվարի լույս 27-ի գիշերը բռնկած հրդեհը լիովին տեղափակված Է, այրվել Է մոտավորապես 3 հազար քառակուսի մետր մակերես:
Հրդեհը բռնկել Էր փետրվարի լույս 27-ի գիշերն իրերի խոշոր շուկայում: Մասնավորապես, այրվել Է շուկայի առեւտրական կենտրոնի երրորդ հարկը: Կրակի առաջացման պատճառները հայտնի չեն, ըստ որում տուժած առեւտրականները հայտարարում են, որ ապրանքներն ապահովագրված չեն եղել, եւ օգնություն են ակնկալում իշխանություններից: Տեղում մոբիլիզացվել են 35 հրշեջ բրիգադներ, շտապ օգնության բրիգադներ եւ պարեկային ոստիկանության աշխատակիցներ:
Հրշեջները շարունակում են աշխատել: «Այրվել Է առնվազն 3 հազար քառակուսի մետր տարածք, սակայն ստույգ թվերը հայտնի կլինեն ավելի ուշ»,- Past.am-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել Է Մղեբրիշվիլին:
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Քալաձեն լրագրողներին հայտնել Է, որ հրդեհի հետիեւանքով տուժածներ չկան: