Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վրաստանի նախագահը մերժել է ադրբեջանցիների խնդրանքը՝ մեկ րոպե լռությամբ հարգել Խոջալուի զոհերի հիշատակը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երեկ՝ փետրվարի 26-ին, Մառնեուլ քաղաքում Վրաստանի նախագահ Մարգելաշվիլին ադրբեջանցիների հետ հանդիպում էր ունեցել «Ազատությունից մինչև անկախություն՝ հանրապետության 100 տարի» համընդհանուր վրացական քարոզչական գործընթացի շրջանակներում: Հանդիպման ընթացքում նա մերժել էր կատարել ներկա անդրբեջանցիներից մեկի խնդրանքը, այն է՝ մեկ րոպե լռությամբ հարգել այսպես կոչված Խոջալուում տեղի ունեցած դեպքերի զոհերին:

Մարգելաշվիլին ասել էր, թե անձամբ է հետևում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակին և, որ Վրաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման կողմակից է:

Թե որն էր պատճառը նման հայտարարության, Past.am-ը հարցրեց վրացագետ Ջոնի Մելիքյանից:

-Նման հայտարարությունը չի՞ կարող առաջացնել տեղի ադրբեջանցիների զայրույթը, և Վրաստանի նախագահի խոսքը հայերին դուր գալու նպատակ կարո՞ղ էր ունենալ:

-Այդ ադրբեջանցու արածը սադրանք էր: Վրաստանի նախագահը տարբեր համայնքներում հանդիպումներ է ունենում, կարծում եմ այդպիսի հանդիպում կլինի նաև Ախալքալաքում: Հանդիպմանը ադրբեջանցի մի երիտասարդ սադրանք է անում՝ հիշեցնելով, որ այդ օրն Ադրբեջանում հիշում էին այսպես կոչված Խոջալուի զոհերին: Սակայն նա ստանում է ադեկվատ պատասխան, որը ոչ թե պրոհայկական է, այլ՝ պրովրացական, քանի որ ցույց է տալիս, որ Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ լուծմամբ, և իրենք աջակցելու են այս գործընթացին: Բացի դրանից, եթե նույնիսկ ինչ-որ մի հայտարարություն լինի Ախալքալաքում, նա նույն կերպ բալանսավորված պատասխան պիտի տա:

Դրանում մի քանի մեսիջներ կան: Մի կողմից այն ուղղված է Բաքվին, որպեսզի իրենք չփորձեն խառնվել և Վրաստանի տարածքում Հայաստանի հետ հարցեր լուծեն, որպեսզի այդ կոնֆլիկտը իրենց տարածք չմտնի:

Պետք է հասկանալ, որ Վրաստանի նախագահն այսօրվա դրությամբ արտաքին քաղաքականության ոլորտում չկա, որոշողը նա չէ, նա ներկայացուցչական պաշտոնում է: Զուտ իր մասով փորձել է ազգային շահերից ելնելով՝ այդ հայտարարությունն անել:

Բացի այդ, ինչ-որ չափով կա նաև նախընտրական հռետորականությունը: Ցույց է տալիս, թե կողմնակից են կոնֆլիկտի խաղաղ լուծմանը և թույլ չեն տա, որ որևէ մի երկիր իրենց ներքին քաղաքականությունն ու իրավիճակն օգտագործի իր շահերին: Ստացվում է նաև, որ ինչ-որ չափով փորձեց Վրաստանի մեր համայնքի ներկայացուցիչների սիրտը շահել: Կարծում եմ, որ նույն բանը կլինի Ախալքալաքում: Կարող է այնտեղ հայտարարություն անել և ասել, որ Ադրբեջանը ստրատեգիական գործընկեր է:

Այդպիսի հայտարարություններից մենք չպետք է զարմանանք, նա փաստերով է խոսում, ասում է այն, ինչ կա այսօրվա իրավիճակում և Վրաստանի արտաքին քաղաքականության ոլորտում:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային