Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գավառում հողմակայան կկառուցվի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կարեն Կարապետյանի հայտարարագրած ունեցվածքը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կարկտաբեր ամպերը մշակող, կարկուտն անձրև դարձնող համակարգ է ն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Քառօրյա պատերազմի մասնակիցները բուժվելուց բացի ժամանցային մի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը Հանրահավաք. օր 7-րդ Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան «Ազգը հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ է» Ապրիլի 19-ին անցկացվող հավաքի և երթի մասին իրազեկում չի ներկայացվել Փոփոխություններ «Դեղերի մասին» օրենքում. առաքման, դեղապահովման հարցեր ԵԱՀԿ-ում քննվում է Ադրբեջանում նախագահական ընտրությունների հարցը Ի՞նչ ծախսերից կազատվեն նախկին ոստիկանները Դատական նիստը կրկին հետաձգվեց. Ամբաստանյալ Մարինա Պողոսյանը չէր ներկայացել Դատական նիստը կրկին հետաձգվեց. Ամբաստանյալ Մարինա Պողոսյանը չէր ներկայացել Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել Գավառում հողմակայան կկառուցվի

Արմեն Գիգոյան. «Երկրորդական, երրորդական կարևորություն ունեցող աշխատանքներն իրականացրել ենք, բայց ամենակարևորը՝ մնացել է»





«Հայաստանի պանրագործների միության» նախագահ Արմեն Գիգոյանի կարծիքով հայ պանրագործները հերոսներ են, քանի որ կարողանում են ոչ միայն պանիր արտադրել, այլ ոլորտը զարգացնել:

Ինչ վերաբերում է հումքի ձեռք բերմանն, ապա Past.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ խնդիրը եղել է, կա ու կշարունակի մնալ այնքան ժամանակ, մինչև չլուծվի ֆերմերների ինստիտուտ ձևավորելու հարցը:

«Ավելի քան 10 տարի է, որ պետք է աշխատանքներ տարվեն ֆերմերների ինստիտուտ ձևավորելու համար, բայց սայլը տեղից չի շարժվում: Աշխատանքները պետք է իրականցվեն ոչ միայն կառավարության, այլև մնացած օղակների կողմից, սակայն ունենք այն, ինչ ունենք: Հարցին պետք է արմատական լուծում տրվի, սկսած կաթի արտադրությունից և վերջացրած մնացած բաղադրիչներով»,- ասաց Ա.Գիգոյանը:
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ առաջինը պետք է ֆերմերի ստատուսի հարցը լուծվի և հայտնի չէ, թե ինչ չափորոշիչների պետք է բավարարի անձը, որպեսզի ֆերմերի ստատուս ձեռք բերի:

«Դրա համար նախ օրենք է պետք ընդունել, հըարկավոր է սահմանել խաղի կանոնները, չափանիշները, քանի որ ֆերմա ունենալու համար պետք է որոշակի համալիր կոմպոնենտների բավարարել: Մինչև հիմա գյուղնախարարությունն անասնապահ գյուղացուն, անկախ նրանից մեկ կով ունի, թե՝ 10, համարում է ֆերմեր: Եվ եթե հարկավոր լինի կաթի արտադրությունն ավելացնել կամ պակասեցնել, հնարավոր չի, քանի որ այն կարգավորելու որևէ գործիքակազմ չկա»,- ասաց Ա. Գիգոյանը:

Մասնագետի խոսքով բավականին աշխատանք կա անելու, որը չի արվում: Եվ ամենամեծ խնդիրն այն է, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում, ոչ թե չեն ցանկանում, այլ պարզապես չգիտեն, որ անհրաժեշտ է այդ ոլորտը կանոնակարգել: Օրեր առաջ գյուղնախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ բարձրացվել է հարցը, որին հավանություն է տվել նախարար Իգնատի Առաքելյանը: Նա առաջարկել է աշխատանքային խումբ ձևավորել և այդ ուղղությամբ աշխատել, սակայն արդեն երկու շաբաթ է անցել հանդիպումից, բայց խումբն այդպես էլ չի ձևավորվել:

«Կաթի վերամշակման ոլորտը մի քանի անգամ ավելի է զարգացել, քան  կաթի արտադրության ոլորտը: Եվ այստեղ կա լուրջ դիսբալանս, որը պետական շահերից չի բխում՝ սկսած պարենային անվտանգությունից, վերջացրած սոցիալական խնդիրներով: Անշուշտ լավ է, որ կաթի ընդունման կետերի ուղղությամբ աշխատանքեր տարվել են, բայց տպավորությունն այնպիսին է, որ դրանից այն կողմ չեն նայել: Այսինքն, երկրորդական, երրորդական կարևորություն ունեցող աշխատանքներն իրականացրել ենք, բայց ամենակարևորը մնացել է»,-ասաց Ա. Գիգոյանը:

Մասնագետը վստահեցնում է, որ թե՛ պանրագործները, թե՛ կաթնամթերք արտադրող ընկերությունները բոլորը հերոսներ են, քանի որ իրականում նրանց հաջողվում է վերացնել իրական այն վտանգները, որոնք կարող են լինել:

«Այն վտանգները, որոնք կարող են լինել, բայց չեն լինում, դա միայն ու միայն վերամշակողի շնորհքի արդյունքն են: Այսինքն, կաթի հետ եկող այն վտանգավոր մանրէների հոսքը, որը չի հասնում վերջնական սպառողին, վերամշակողի աշխատանքի արդյունք է: Եվ դրա ծավալն այնքան մեծ է, որ բնական է՝ կարող են նաև մի քանի թեթև բացթողումներ էլ լինեն: Երբ հարց է բարձրացվում, որ պետք է կաթի մեջ մանրէների քանակը կարգավորվի, չգիտենք ում հետ պետք է այդ հարցը քննարկվի, քանի որ օրենք չկա: Եվ այս պարագայում հնարավո՞ր է 180 հազար գյուղացու հետ այդ հարցը քննարկել»,- ասաց կազմակերպության ղեկավարը:

Կաթի արտադրությունը զարգացնելու փոխարեն կաթի փոշի ներկրելը մասնագետի կարծիքով այլ երկրներից կախվածություն է առաջացնում: Մինչդեռ ոլորտը զարգացնելու դեպքում մենք կարող ենք 100 %-ով ինքնաբավ երկիր դառնալ:

«Հաշվարկները ցույց են տալիս, որ կարելի է ոչ միայն 100 %-ով ինքնաբավություն ապահովել, այլ կարելի է ավելի շատ արդյունք ստանալ: Ներկա ցուցանիշներն այնքան ցածր են, որ ցանկացած ամենաչնչին չափով կազմակերպչական աշխատանք իրականացնելով, կարելի է երկու անգամ կաթի արտադրության ծավալներն ավելացնել, բայց դա էլ չի արվում, ելներով ներկայի իրողություններից: Բացի այդ, Հայաստանում արտադրվող կաթը որակապես բարձր է այլ երկրներից ներկվող կաթի որակից, ուստի հարկավոր է ոչ թե կաթի փոշի ներկրելու մասին մտածել, այլ կաթի արտադրության ծավալներն ավելացնել»,- ասաց Ա. Գիգոյանը:

Արմինե Գրիգորյան
   

 

website by Sargssyan