Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քվեարկություն հօգուտ մարտի 1-ի նախագծի, թե՞ իրավապահ համակարգի ազդեցիկ ներկայացուցիչներից ազատվելու ճանապարհ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ազգային ժողովի նիստի ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը օրենսդիրներին ներկայացրեց իրենց կողմից հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին հարցը: Խորհրդարանն այն միաձայն ընդունեց: Չեղավ ո՛չ դեմ, ո՛չ ձեռնպահ քվեարկություն: Անգամ ընդդիմադիր ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանին այդ միաձայն քվեարկությունը տարօրինակ թվաց, ինչի մասին նա նշել էր իր ֆեյսբուքյան էջում:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, սակայն, այս ամենի մեջ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում: Վերջինս պատասխանել է Past.am-ի մի քանի հարցերին:

-Օրինագծին կողմ քվեարկեց նաև ՀՀԿ-ն: Ինչո՞վ է պայմանավորված նման քվեարկությունը:

-Դա երկու պատճառ կարող է ունենալ: Առաջինը՝ մարտի 1-ն այլևս ակտուալ չէ: Իհարկե մարտի 1-ի զոհերի ժառանգների, իրավահաջորդների կամ նրանց շահերի պաշտպանների համար խիստ ակտուալ է, բայց երբ վերցնում ենք հասարակության ընդհանուր իրավիճակը, այն մթնոլորտը, որ տիրում է այսօր երկրում, տեսնում ենք, որ մեծ մասամբ հետաքրքրություն չի ներկայացնում, բացի հարազատների նեղ շրջանակից:

Նա չունի այն ակտուալությունը, որ կար 10 կամ 5 տարի առաջ, որովհետև հասարակության մեջ արդեն մտածելակերպ ու մենթալիտետ է փոխվել, հասարակության համար ուրիշ խնդիրներն են ավելի կարևոր՝ սոցիալ-տնտեսական, արտագաղթի ու դեղերի: Դա այլևս ակտուալ չէ, 10 տարի է անցել: Այդ իրադարձությունների հետևանքով բազմաթիվ տուժածներ և զոհերի որոշ հարազատներ արտագաղթել են Հայաստանից:

Այն իր կարևորությամբ առաջին տեղում չի գտնվում, և ընդդիմությունը դա օգտագործելով՝ չի կարող իշխանափոխություն անել կամ ինչ-որ դիվիդենտներ շահել, ինչպես ՀԱԿ-ն էր այն օգտագործում 2008 թ. հետո: Հիմա ընդդիմությունը չի կարող մարտի 1-ն օգտագործել իր համար ցանկալի արդյունք ստանալու համար:

Եվ երկրորդ՝ մարտի 1-ի գործը այնպիսի գործ է, որ կարելի է սլաքներ ուղղել ում նկատմամբ, որ ցանկանաս՝ և՛ ընդդիմության, և՛ նախկին նախագահի, և՛ իշխանության մեջ եղած, և՛ չեղած մարդկանց նկատմամբ, ովքեր այսօր ազդեցիկ են: Ցանկացած դեպքում բոլորի կողմ էլ կարելի է սլաքն ուղղել, իսկ այդ ուղղորդողը, բնականաբար, լինելու է գործող նախագահը, որովհետև իրավապահ համակարգը նրան է պատկանում:

-Նման քվեարկությունը իշխանության կողմից ինչ-որ մութ բաներ ձեռնարկելու կասկածներ չի՞ տալիս:

-Հակառակը՝ լուսավոր, և այս հարցը կարող է օգտագործվել ցանկացած քաղաքական գործչի կամ ուժի դեմ: Կամ այդ հարցը կարելի է քննարկել՝ պատճառ բերելով, որ ժամանակին այդ հարցը լավ ուղղությամբ չեն տարել կամ լավ չեն քննարկել՝ իրավապահ համակարգի որոշ ազդեցիկ ներկայացուցիչներից ազատվելու համար:

Դա կարող է գործող նախագահն ու իշխող քաղաքական ուժն անել: Բնականաբար, գործող նախագահը ցանկացած ձևով դա կարող է իր համար օգտագործել:

-Ըստ Ձեզ, նախագծի քննարկումներն ԱԺ-ում ինչպիսի՞ ընթացք կունենան:

-Դա կախված կլինի, թե ինչպես կորոշի հանրապետության նախագահը, թե ինչ լուծում է նա այդ հարցին ուզում տալ: Կարող են պարզապես ձևական քննարկե՞լ, ցույց տալով, թե մենք ժողովրդավարական երկիր ենք, քննարկում ենք այդ հարցը, իսկ հետագայում որոշում չընդունեն կամ ընդունեն այնպիսի հայտարարություն, որը կենացի մակարդակի լինի:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս Դենդիաս