Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զառանցանքի չափաբաժինը. Ադրբեջանն ավելի մառազմատիկ իրավիճակի է հասնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

 

Ադրբեջանական քարոզչամեքենան այս օրերին տեղեկատվական դաշտում ակտիվորեն գործի է անցել: Թե՛ «փորձագիտական» շրջանականերով և թե՛ Ալիևի մակարդակով Ադրբեջանը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի բնակիչների կորուստների մեջ:

Հերթական անգամ Ադրբեջանի կողմից նման խեղաթյուրումներ տարածելու հանգամանքը պատմաբան Գևորգ Յազըճյանը կապում է նաև առաջիկայում սպասվելիք իրադարձությունների հետ:

«Մոտենում է Ադրբեջան պետության հիմնադրման 100-ամյակը: Մայիսին իրենք էլ են նշելու հարյուրամյակը: Իհարկե, ի տարբերություն մեզ, իրենք առաջին անգամ աշխարհում հայտնվեցին հենց այդ թվականին (1918թ.): Հետևաբար, հարյուրամյակն իրենք ավելի աշխույժ ու եռանդուն են նշում: Եվ այս ամենի համատեքստում է պատմության խեղաթյուրումը: Ադրբեջանական ակադեմիական «պատմագիտությունն» Ալիևից առաջադրանք ստացավ՝ նորովի գրել իրենց «պատմությունը»՝ ավելի ազգային և այլ շեշտադրումներով: Իրենք կատարում են Իլհամ Ալիևի առաջադրանքը: Վերադասի հրահանգն իրենք փորձում են ամեն գնով կատարել: Ադրբեջանի դեպքում պատմություն խեղաթյուրելը նորություն չէ: Հիմա ավելի աշխույժ ձևով են մոտենում այդ հարցին ու չգիտեն, թե ինչպես կատարեն ղեկավարի այդ հրահանգը»,- Past.am-ի հետ զրույցում ասաց պատմաբանը՝ հավելելով, որ խեղաթյուրման չափաբաժիններին ավելացնում են ու արդյունքում հասնում ավելի մառազմատիկ իրավիճակի:

«Ինչ վերաբերում է Խոջալուին: Այս հանգամանքը ևս պետք է դիտարկենք այսօր կատարվող իրադարձությունների համատեքստում: Խոսքը մասնավորապես Մերձավոր Արևելքի մասին է, որտեղ հիմնական կոտորվողները իսլամներն են: Քաղաքացիական պատերազմներ, «Արաբական գարուն», թեկուզև՝ թուրքական միջամտություն Սիրիայում… Ադրբեջանն ուզում է խցկվել այստեղ: Այսինքն՝ ուզում է ցույց տալ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրոնական հակամարտություն է, ինչը վտանգավոր է: Իսլամական-քրիստոնեական ընդհանուր պարունակի մեջ ուզում է հենց դա ցույց տալ, որ կարողանա իսլամ աշխարհի աջակցությունն ավելի շատ ստանալ: Ի դեպ՝ Ադրբեջանն այս առումով կարողացել է մեծ հաջողության հասնել: Ադրբեջանական քարոզչության վերջին շրջանի այս ակտիվացումը ես այս դերի մեջ եմ դիտարկում: Այդ դերի ու տրամաբանության մեջ են տեղավորվում թե՛ Խոջալուի հետ կապված հայտարարությունները, թե՛ Ալիևի այն հայտարարությունները, որ Երևանն իբրև եղել է ադրբեջանական քաղաք: Մեծ հաշվով՝ Ադրբեջանի առաջին դեմքի մակարդակով զառանցանքներ են հնչում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Հայկական կողմի արձագանքը, սակայն, պատմաբանին չի բավարարում:

«Հայկական կողմն ասում է, որ ամեն մի շուն ու գելի հաչոցին չենք պատասխանելու, աշխարհը գիտի պատմությունը, աշխարհը գիտի՝ ով ով է: Բայց այդպես չէ: Դժբախտաբար, երբ սուտը շատ է կրկնվում, սկսում է որպես ճշմարտություն ընկալվել: Իսկ հայկական կողմից հակազդեցությունը կամ շատ թույլ է կամ գոյություն չունի: Իլհամ Ալիևի բերանից հնչում են խոսք, թե Երևանը և, առհասարակ, Հայաստանի Հանրապետությունն ադրբեջանական հայրենիքի մաս են կազմում: Ադրբեջանցի ժողովրդին ու մասնավորապես բանակին ուղղակի հրահանգ է տրվում՝ ազատագրել այդ տարածքներն ու վերադարձնել Ադրբեջանի տարածք»,-նշեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի առաջին դեմքի կողմից Հայաստանի վերացման մասին կոչ է հնչում, բայց դրան զուգահեռ մեզ մոտ ՀՀ նախագահի կողմից թույլ արձագանք է լինում:

«Մենք արտասահմանում ունենք մեծ ճակատ՝ հասարակական մտքի ուղղությամբ աշխատելու անհրաժեշտություն կա, որը չի կատարվում: Թե՛ տեղեկատվական, թե՛ հոգեբանական դաշտում աշխատանք է պետք, որովհետև սա նաև հոգեբանական պատերազմ է: Ես չգիտեմ ՝ ԱԱԾ-ն ունի՞ արդյոք ծրագիր, որն ուղղված կլինի հակառակորդի հոգեբանական մաշեցմանը: Թե՛ հայկական, թե՛ինչպես Սփյուռքի հակազդեցությունը կամ շատ թույլ է կամ ոչ համարժեք: Մենք տանուլ ենք տալիս այդ պատերազմում»,-նկատեց Գ. Յազըճյանը:

Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանի դիտարկմամբ էլ՝ Ադրբեջանի քարոզչամեքենան այս տարի շատ ավելի լուռ է, քան այլ տարիների ժամանակ. «Ոչ մի տեղ ոչինչ չեն անում: Մի երկու փոքրիկ ակցիա են կազմակերպել Ուկրաինայում, պաստառ են վերցրել և վերջ: Եթե կոնկրետ Խոջալուի բնակիչների զոհվելու մասին են խոսում, պատճառներն իրենց ներսում պետք է փնտրեն՝ դա իրենց ներքին խնդիրն է: Մենք դրա մասին շատ-շատ ենք խոսել: Փաստերն անընդհատ հրապարկվել են՝ վերահրապարակելու իմաստ չկա»:

 

 

Աննա Բադալյան



Հայկական "Outatime" առագաստանաւը Կարիբյան ծովում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները