Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը՝ ՕԵԿ-ի հետ համագործակցության մասին

ПОЛИТИКА

 



Ի տարբերություն ՕԵԿ-ի, «Ժառանգություն» կուսակցությունը հայ իրականության մեջ հենց սկզբից առանձնացավ իր ներքին ժողովրդավարական սկզբունքներով: Բացի այդ, հայկական քաղաքական դաշտին տվեց թե՛ քաղաքական դեմքեր, թե՛ անուններ: Այսինքն, «Ժառանգությունը» երբեք էլ չդարձավ այն կոնսերվատիվ, եսակենտրոն և միաբևեռ քաղաքական ուժը, որը կարող էր վախենալ բազմակարծությունից կամ ներքին գաղափարական հակասություններից:

Իհարկե, ժամանակի ընթացքում եղան նաև կուսակցությունը լքողներ, բայց նրանցից ոչ մեկն էլ երկրի քաղաքական անցուդարձից չմեկուսացավ: Ընդհակառակը՝ քաղաքական ու հասարակական ներկապնակը հարստացրեց նոր գույնով ու տեսակով`շարունակելով ընթանալ երկրի քարացած համակարգը բարեփոխելու ճանապարհով:
Ի դեպ, կրկին ի տարբերություն ՕԵԿ-ի, «Ժառանգություն» կուսակցությունում նախագահների, փոխնախագահների աթոռնմերը հավերժ չեն: Որպես ապացույց, հիշեցնենք` օրերս, «Ժառանգության» վարչությունը Արմեն Մարտիրոսյանին ընտրեց կուսակցության նախագահ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ քաղաքական խորհրդի պատասխանատուն:

Արմեն Մարտիրոսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամը չէ, որ ինքն ընտրվում է կուսակցության նախագահ: 2009-2010 թվականներին էլ է ղեկավարել կուսակցությունը: Դիտարկմանը, թե ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունն առանձնապես ակտիվ չէր, ընտրություններից հետո հնարավո՞ր է ավելի ակտիվանա, «Ժառանգության» ղեկավարը պատասխանեց.
«Համաձայն չեմ և չեմ ընդունում այդ հարցադրումը, քանի որ «Ժառանգությունը» ակտիվ է եղել այնքանով, որքանով երկրում քաղաքական պրոցեսներն են ակտիվ եղել: Մեր կուսակցությունն իր ստեղծման օրվանից միայն պայքարող կուսակցություն է եղել և այդպիսին էլ մնալու է: Մենք արմատական բարեփոխումների կողմնակից ենք եղել, այդպիսին էլ մնալու ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի երկրում իրավիճակ փոխվի, արմատական բարեփոխումների միջոցով կարողանանք ազատականացնել և՛ տնտեսությունը, և՛ քաղաքական դաշտը, և՛ արդար դատական համակարգ կարողանանք ձևավորել, և՛ փորձենք անվտանգության խնդիրները լուծել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Արմատական փոփոխություններ ասելով` քաղաքական գործիչը նկատի ունի երկրի ներսում համակարգային փոփոխություն՝ նոր Սահմանադրության ընդունման միջոցով: Նրա խոսքով Հայաստանը դեռևս Սահմանադրություն չի ընդունել, քանի որ բոլոր Սահմանադրությունների հանրաքվեներն էլ կեղծված են եղել:
«Ե՛վ 1995 թվականինը, և՛ 2005-ինը, և՛ 2015-ինը: Բոլորն էլ կեղծիքներով են ընդունվել: Ոչ մեկն էլ ժողովրդի կողմից չի ընդունվել: Ինչ վերաբերում է Սահմանադրության բովանդակությանը, ապա դա էլ պետք է արմատապես փոխվի, քանի որ ներկա կառավարման համակարգը Սահմանադրությամբ, օրենքներով և գործընթացներով միտված է նրան, որ ընդամենը մի քանի ընտանիք կարողանա ամբողջ հանրային ռեսուրսը կենտրոնացնել իր ձեռքում: Բայց մեզ պետք է այնպիսի կառավարման համակարգ, որտեղ հանրային  և բնական ռեսուրսները կծառայեն բոլոր քաղաքացիների և պետության կարիքները հոգալուն»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ առաջիկայում բոլոր այն կուսակցությունների հետ, ովքեր արմատական բարեփոխումների անհրաժեշտություն են տեսնում, փորձելու են ընդդիմադիր միասնական դաշտ ստեղծել: Բայց, պայքարի ճանապարհին պետք է ոչ թե կուսակցություններն իրար կողքի կանգնեն, այլ կարողանան միասնական պայքարել:
«Մեկ բան միանշանակ է, որ Հայաստանն ունի կառավարման համակարգի փոփոխության մեծագույն կարիք, և եթե դա տեղի չունենա, ապա 2022 թվականի խորհրդարանական ընտրությունները նորից կեղծված են լինելու: Եվրամիության հետ Հայաստանը ստորագրել է համաձայնագիր, որտեղ խոսվում է ժողովրդավարական արմատական փոփոխությունների մասին: Մենք պետք է փորձենք այդ արմատական փոփոխությունները կյանքի կոչել՝ չպետք է ունենանք քաղբանտարկյալներ, մոնոպոլացված քաղաքական և տնտեսական դաշտ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Քաղաքական գործիչը ո’չ բացառեց, ո’չ հաստատեց ՕԵԿ-ի հետ հետագա քայլեր իրականացնելու հավանականությունը, քանի որ ավելի կարևորում են կուսակցությունների սկզբունքների և ծրագրերի համադրումը: Խոսելով բարեփոխումների ծրագրերը դանդաղ շտապելով իրականացնելու մասին` Ա. Մարտիրոսյանն ասաց.
«Դանդաղ շտապելու հետևանքով մեր երկիրը ոչ միայն որակական փոփոխությունների է ենթարկվում, այլև՝ քանակական: Ուստի, ոչ թե պետք է դանդաղ շտապենք, այլև շատ արագ պետք է գործենք, քանի որ բազմաթիվ ճահճացած հարցեր ունենք, որոնց լուծումները պետք է արագ տրվեն: Կհաջողվի, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա, բայց որ այընտրանք չկա, միանշանակ է»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Արմինե Գրիգորյան

Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян