Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սարո Սարոյան. «Կա դատարկություն, որը ոչ մի կերպ չի լցվում»

POLITICS

Ապրիլին ընդառաջ քաղաքական դաշտում որոշակի տրամադրություններ են նշմարվում: Որոշ քաղաքական ուժեր փորձում են օրակարգ ստեղծել, զուգահեռ՝ իշխանությունն այն որակում է որպես նախընտրական կեղծ օրակարգ:

Քաղաքագետ Սարո Սարոյանի խոսքով՝ այսօր Հայաստանում մի օրակարգ կա:

«Առաջինը ՀՀ նախագահի ընտրություններն են, ապա վարչապետի ընտրություններն Ազգային ժողովում: Այդ օրակարգի հեղինակը գործող վարչախումբն է: Այլ օրակարգ առայժմ չի նշմարվում: Հայտարարություններ կան հատկապես «Ելք» դաշինքի կողմից: Ասում են, որ ի դեմս իշխանության ներկայիս կրողների շարունակականությունն ապահովող միջոցառումների, իրենք ինչ-որ լուրջ ընդվզում կամ դիմադրություն են ցույց տալու: Բայց առայժմ ոչինչ դեռ չի խոսում այն մասին, որ դա Հայաստանի համար օրակարգ է: Դրա համար կոնկրետ քայլեր են պետք, որոնք չեն երևում: Սա է պատկերը: Կա վարչախմբի քաղաքական դաշտում ներմուծած օրակարգը և ամեն ինչ տեղի է ունենում այս ամենի շուրջ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկ թե ինչ քայլեր են պետք իրապես քաղաքական օրակարգ ձևավորելու համար, Ս. Սարոյանն ընդգծեց, որ հարցը պետք է քաղաքական գործիչներին տալ. «Եթե նշում են օրակարգի մասին, ապա այն գործողություն դարձնելու համար իրենք պետք է մտածեն: Ես որպես քաղտեխոնոլոգ չեմ ցանկանա գուշակություններ անել հատկապես այն դեպքում, երբ գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր ընդհանրապես անտաղանդ են որևէ քայլեր իրականացնելու առումով: Վերջին տարիներին քաղաքական գործիչներն այնքան անտաղանդ են գտնվել, որ ոչ մի վերլուծաբան զուտ վերլուծական փաստերի ու փաստարկների հիման վրա չի կարող փորձել ինչ-որ նորություն կամ արդյունք տեսնել այդ գործընթացներում: Ես չեմ պատկերացնում, որ իրենք կարող են որևէ քայլ անել: Իրենց քայլերը ես տեսել եմ միայն հայտարարությունների ու հանրահավաքների տեսքով: Իսկ երբ որևէ արդյունք չկա, դրանք արդեն ոչ թե քայլեր, այլ միջոցառումներ են, որոնք անում է նաև վարչախումբն իր օրակարգը լցնելու համար: Դա պայքար չէ, պայքարի իմիտացիա է»:

Սարո Սարոյանի խոսքով՝ քաղաքական դաշտում ոչ թե լճացում, այլ դատարկություն է:

«Ավելի քան մեկ տարի է այդ դատարակությունը գոյություն ունի քաղաքական դաշտում: Այդ դատարկությունը ոչ մի կերպ չի լցվում և ըստ իս առաջիկայում ևս չի լցվի: Լցվելու միակ տարբերակը վարչախմբի ներսում ինչ-որ քաղաքական գործընթացների այլ հունով ընթանալու արդյունքում ընդդիմադիր դաշտում ակտիվություն տեսնելն է: Բայց ընդդիմադիր շրջանակների կողմից ինքնուրույն հանդես գալու տեսանկյունից դեռևս չի երևում, թե այդ դատարակությունն ինչպես է լցվելու: Իհարկե, սա չի նշանակում, որ ՀՀ-ում քաղաքական գործընթացներ չեն լինելու: Այդ դատարկությունը շատ ավելի շուտ և արագ կարող է լցվել, քան երբևէ, բայց ոչ վերջին քսան տարիների համար արդեն ավանդական դարձած ձևերով. հանրահավաքներ, հայտարարություններ, հետո ժողովրդին ուղարկել տուն ու նորից հրավիրել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ապրիլին ընդառաջ սպասվելիք փոփոխություններին , քաղաքագետն ընդգծեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում քաղաքական գործընթացներն ընթացել են այն տրամաբանությամբ, ըստ որի Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀ վարչապետը:

«Նախագահի հարցում ամեն ինչ հստակ է: Ըստ էության, ոչ մի խոչընդոտ չկա և ընդամենը 2-3 օրից այդ հարցը լուծում կստանա: Ամեն դեպքում առայժմ թեթև մի ինտրիգ է մնում վարչապետի անձի ով լինելու հետ կապված: Քննարկումներում երբեմն նկատվում է այն տրամաբանությունը, որ այդ ինտրիգը պահելու համար է, որ ՀՀԿ-ն չի ասում, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն: Ինչ-որ առումով դա հասկանալի է: Ըստ էության՝ նախագահի ընտրությունից հետո այդ հայտարարությունը կարվի: Եթե Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը, փոխվարչապետերի հարցն է առաջ գալիս: Այստեղ էլ Կարեն Կարապետյանն է, ով առաջին փոխվարչապետի թեկնածուն է դառնալու: Այլ վերադասավորումների հետ կապված ասելու ոչինչ չկա: Վերջին ամսվա քաղաքական գործընթացի տրամաբանությունը ցույց է տալիս, որ նորություններ, հնարավոր է, չլինեն»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023