Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Զսպելո՞ւ, թե գումար աշխատելու միջոց. դեպի Վրաստան մեքենաների հոսքը կնվազի

ОБЩЕСТВО

Այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցների սեփականատերերը մարտի մեկից Վրաստան մուտք գործելիս պարտավոր են ապահովագրել իրենց տրանսպորտային միջոցը:  Վրաստան մուտք գործած մարդատար ավտոմեքենաների համար պահանջվում է առնվազն 15 օր ժամկետով ապահովագրում կատարել, որի դեպքում պետք է վճարել 30 լարի: Ապահովագրում կարող է կատարվել նաև 30, 90 օրով ու մեկ տարով: Մարդատար մեքենաների ու մոտոցիկլետների պարագայում առանց ապահովագրության տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսվում է մոտ 100 լարի տուգանք: Ավտոբուսների և բեռնատարների դեպքում նախատեսվում է 200 լարի տուգանք: 

Մինչ Վրաստանում առկա փոփոխություններին անդրադառնալը, «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանը Հայաստանի օրինակն է բերում:

«Ինչպես Վրաստանի, այնպես էլ ցանկացած այլ երկրի քաղաքացի Հայաստան մեքենայով մուտք գործելուց ապահովագրական վճար է տալիս: Այսինքն՝ այն, որ Վրաստանում հայերը պետք է ԱՊՊԱ-ի գումար վճարեն, հայերը վրացիների նկատմամբ դեռ վաղուց էին կիրառում: Ի դեպ՝ բավականին օբյեկտիվ որոշում է: Բացի դրանից, պետք է նկատել, որ հայկական ապահովագրական ընկերությունները հատուցումներն իրականացնում են միայն ՀՀ-ի ու Արցախի տարածքում տեղի ունեցած ՃՏՊ-ների համար: Այսինքն՝ եթե հայկական համարանիշներ ունեցող մեքենայով վթարի էին ենթարկվում Վրաստանում, հայկական ապահովագրականները հատուցում չէին տալիս, մարդիկ պետք է տեղում հարցը լուծեին: Չի բացառվում նաև, որ հայկական մեքենաները Վրաստանում նույնիսկ թեթև վթարի դեպքում փախուստի են դիմել: Իսկ մեքենան գտնելը լուրջ խնդիր է, եթե մանավանդ սահմանն անցավ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Դ. Պեդանյանը:

Նա օրինակ բերեց. «Երբ կայանատեղիում ինչ-որ մեքենայի են հարվածում, շատ մարդիկ հնարավոր է, որ փախուստի են դիմում: Մեքենայի սեփականատիրոջը չեն զանգահարում միայն նրա համար, որ Բոնուս-Մալուս համակարգի համաձայն իրենց ԱՊՊԱ-ն չթանկանա: Իսկ Վրաստանում ԱՊՊԱ-ն ընդհանրապես չէր հատուցում, և այդ մարդիկ պետք է իրենց գրպանից այդ հատուցումն անեին, ինչը նորմալ է, թեև հնարավոր է, որ շատերն այդ հարցում պարտաճանաչ չեն գտնվել»:

Դավիթ Պեդանյանը չբացառեց, որ փոփոխությունն, ամեն դեպքում, նաև զուտ գումար աշխատելու համար է արվել:

«Միգուցե գումար աշխատելու միջոց լինի, որովհետև մեզ մոտ էլ ապահովագրականը պարտադիր դարձրեցին հենց նման նպատակներով: Վրաստանն , ամեն դեպքում, գումար կորզելու հարցերում բավականին «հետամնաց» է: Վրաստանում տեխզննումը պարտադիր է դարձել միայն այս տարվա հունվարի 1-ից, մինչ այդ պարտադիր չի եղել: Փաստացի ստացվում է, որ իրենց մոտ մեր սցենարները մի քանի տարի հետո են հասնում: Վրաստանի ներքին քաղաքականությանը չեմ տիրապետում, բայց մտածում եմ՝ նաև գումարային շահերն են բախվել իրար, որ պարտադիր են դարձել: Մյուս կողմից էլ այն քաղաքակիրթ միջոց է՝ հետագայում վարորդների միջև ծագած խնդիրներից խուսափելու համար: Մեզ մոտ մինչև ԱՊՊԱ-ն պարտադիր դարձնելը, ծեծկռտուքներ, վենդետաներ էին լինում: Վրացիներն էլ մեզ նման տաքարյուն ազգ են: Չի բացառվում, որ ԱՊՊԱ-ն պարտադիր կիրառելն այդ իմաստով զսպելու միջոց է»,-նկատեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է սահմանված տուգանքներին, ՀԿ փոխնախագահը նշեց. «Մեր ԱՊՊԱ-ների 100 հազար դրամի համեմատ նշվածը շատ էժան տուգանք է: Եթե Վրաստանի քաղաքացուն մեզ մոտ առանց ԱՊՊԱ-ի բռնեն, տուգանելու են 100 հազար դրամով»:

Դավիթ Պեդանյանի խոսքով՝ հնարավոր է դեպի Վրաստան մեքենաների հոսքը նվազի, քանի որ Հայաստանից Վրաստան ուղևորափոխադրումներն այդքան էլ թանկ չեն:

«Համենայն դեպս, ստացվում է այն գինը, որը պետք էր մեքենայի ԱՊՊԱ-ի համար: Մեքենաների հոսքի նվազումը նույնիսկ լավ է, քանի որ ավելի ապահով է գնալ ուղևորափոխադրող մեքենայով: Համենայն դեպս, այդ մեքենաները երթևեկության մինիմալ կանոնները պահպանում են»,-եզրափակեց նա:

Աննա Բադալյան
Past.am

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ