Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երվանդ Բոզոյան. «ՀՀԿ-ին պետք էր լուրջ քաղաքական ամբիցիաներ չունեցող մարդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը: 101 պատգամավորից Սարգսյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 90, իսկ դեմ 10 պատգամավոր, ևս մեկ քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ով նախորդ օրը դիտել էր Սարգսյանի ելույթը ԱԺ-ում, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ այն շատ կենցաղային, լիրիկական բնույթ էր կրում, զուրկ որևէ լուրջ քաղաքական բանաձևից և որևէ առանցքային խնդրի վերաբերյալ կոնկրետ պատկերացումներից:

Բոզոյանը նկատեց, որ թեև Սարգսյանը չունի մեծ լիազորություններ ո՛չ արտաքին քաղաքականության ոլորտում, ո՛չ քաղաքական ու տնտեսական խնդիրների վերաբերյալ, բայց կենցաղային պատկերացումներով մարդ է:

«Միգուցե լավ մարդ է, ես չեմ կարող ինչ-որ բան ասել, քանի որ չեմ ճանաչում նրան որպես մարդ, բայց այնպիսի տպավորություն կար, որ նա ռեալ քաղաքական պրոցեսների հետ որևէ կապ չի ունեցել: Նա այլ ոլորտների մեջ է եղել, գուցե լավ բիզնեսմեն է, բայց քաղաքական պատկերացումների պարագայում չէր տիրապետում որևէ բանաձևի, քաղաքական կուլտուրայի: Ի վերջո, քաղաքական գործիչներն ու քաղաքագետները ունեն յուրօրինակ խոսքի կուլտուրա: Իր խոսքը բաղկացած չէր այդպիսի ձևակերպումներից, որով կարելի էր ասել, որ ինքն ունի այսպիսի կամ այնպիսի աշխարհայացք: Ավելի քան մեկ ժամ տևած այդ ելույթը լսող ԱԺ պատգամավորներին ես չէի նախանձում, որովհետև այդպիսի ելույթ լսելը շատ դժվար կլինի, մարդ ուղղակի ստիպված պետք է չքնի»,- նշեց Բոզոյանը:

Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեաթերթիկները 10-ն էին, իսկ հրապարակավ նրա օգտին չքվեարկելու հայտարարություն արել էր «Ելք»-ը, որն 9 անդամ ունի: Դիտարկմանը, թե ով կարող է լինել այդ 10-ներորդը, Բոզոյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե կոնկրետ 9 մարդ «Ելք»-ից է եղել, իսկ մեկը՝ այլ ֆրակցիաներից, որովհետև շատ հնարավոր է, «Ելք»-ից 6-7 հոգի է եղել, իսկ մնացածն էլ այլ ուժերից:

Հարցին, թե Սարգսյանի ընտրությունից ով շահեց՝ անձամբ ի՞նքը, ժողովո՞ւրդը, ՀՀԿ-ն, թե՞ իշխանությունները, քաղաքագետը պատասխանեց, որ իր պարագայում ո՛չ շահեցինք, ո՛չ կորցրեցինք:

 

«Նրա ելույթում ես որևէ քաղաքական բան չնկատեցի, որպեսզի պնդեմ, որ նա հստակ պատկերացումներով և տեսակետներով մարդ է, և այս կամ այն շրջանակները շահեցին կամ կորցրեցին»,- նկատեց զրուցակիցս:

Հարցին էլ, թե կարելի՞ է համարել, որ նա ամեն դեպքում ՀՀԿ-ի լավագույն «տարբերակը», «առաջարկը» չէր, պատասխանեց, որ հասկանալի էր՝ ՀՀԿ-ի քաղաքական գործիչ չներկայացնելը: Բացի այդ, բուն ՀՀԿ-ի շարքերից ինչ-որ մեկին ներկայացնելը, ով հետո դուրս գար կուսակցությունից, ՀՀԿ-ն նույնպես չէր անի, որովհետև ժողովրդի մեջ կա որոշակի վերապահում ՀՀԿ-ական վերնախավի նկատմամբ:

«Այդ բրենդը, մեղմ ասած, լավ վարկանիշ չունի Հայաստանում, թեև ընտրությունների շրջանում միշտ հաջողությունների է հասնում: ՀՀԿ-ն շատ լավ հասկանում է, որ պետք է լիներ մարդ, ով հակակրանք չառաջացներ հանրության մոտ: Արմեն Սարգսյանը որևէ կուսակցության ներկայացուցիչ չի եղել, ՀՀԿ-ի հետ էլ կապ չի ունեցել: Մյուս կողմից նրանք այնպիսի մարդ էին ուզում առաջարկել, ով լուրջ քաղաքական ամբիցիաներ չունենար, ինչը հետագայում կխանգարեր իրենց: Այդ տեսանկյունից Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուն էր:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով