Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ալեք Ենիգոմշյան. «Պարտավոր ենք մտածել այն ուղիների մասին, որոնք վերստին կակտիվացնեն քաղաքացիներին»

POLITICS

«Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ մարտի 9-ին, 10-ին և 11-ին Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում և Երևանում համահայկական հանրահավաքներ կանցկացնի:

Խոսելով հանրահավաքների օրակարգի և գաղափարի մասին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը Past.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կառույցը միացել է «Հանուն Հայաստան պետության» ճակատին:

«Դրանով սփյուռքյան այդ կառույցը ճակատի մասն է կազմում՝ ստորագրել է ճակատի հռչակագրի տակ, միավորվել է ճակատի սկզբունքների շուրջ և կիսում է դրանք: «Հայկական վերածնունդը» և և ճակատը մարտի 10-ին թե՛ Երևանում, թե աշխարհի տարբեր քաղաքներում հավաքներ կկազմակերպեն: Արտասահմանում հանրահավաքների գլխավոր շեշտադրումը կլինի ՀՀ-ում մարդու իրավունքների խնդիրն ու այդ համատեքստում մասնավորապես քաղբանտարկյալների խնդիրը: Իսկ Երևանում մարդու իրավունքների և քաղբանտարկյալների խնդիրը ընդհանուր գլոբալ հարցերի համատեքստում կդիտարկվի: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ կլինի Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների հարցին: Հիշենք, որ, այսպես ասած, դատավարությունը մոտենում է իր ավարտին: Դատախազը 11 տարվա ազատազրկում է պահանջել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, մյուսների նկատմամբ էլ՝ 4,5 տարուց սկսած: Բացի մարդու իրավունքների հարցերից, Երևանում կքննարկվի ընդհանրապես այս վարչախմբի և հանձինս Սերժ Սարգսյանի ոչ միայն վերարտադրման, այլև իրենց իշխանության հավերժացման փորձերի խնդիրը»,-ասաց Ա. Ենիգոմշյանը:

Նա ընդգծեց՝ պարզ է, որ քաղաքացիների համար գաղտնիք չէ երկրում տիրող իրավիճակն ու այն, թե իշխանության հավերժացումն այդ առումով ինչ է խոստանում:

«Սա գաղտնիք չէ և բացահայտելու խնդիր չկա: Բայց այդ ամենը քաղաքական համատեքստում ներկայացնելու խնդիր կա. համատեղ ուժերով պետք է փորձել կանխել իշխանության հավերժացման փորձն ու դրանով շարժել երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու քարը: Մենք բաց ենք Հայաստանում գործող և իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերի առաջ: Մենք կարող ենք որոշակի հարցերում տարբեր դիրքորոշումներ ունենալ, բայց մենք բաց ենք բոլոր այն ուժերի առաջ, որոնք ամենաէական հարցերի շուրջ հստակ դիրքորոշում ունեն: Ամենաէական հարցերի մեջ է համակարգի փոփոխությունը, նաև իշխանության հավերժացման փորձերի կանխումը: Եթե այս հարցերի շուրջ համախոհություն կա, թող հանրահավաքի ժանանակ բոլորը ներկա լինեն: Այստեղ առաջնահերթության խնդիր չկա: Եթե «Հանուն Հայաստան» պետության ճակատն է նախաձեռնել այս հանրահավաքը, չի նշանակում, որ եթե ուրիշները ևս մասնակցության հայտ ներկայացնեն՝ առաջինի, երկրորդի կամ երրորդի խնդիր է լինելու: Մենք բացարձակապես նման խնդիր չունենք: Մենք կարևորում ենք այսօրվա ամենաէական խնդիրների շուրջ համախմբման և համագործակցության կարևորությունը»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե հասարակության մոտ առկա տրամադրությունների համատեքստում ինչ արդյունք են ակնկալում, Ալեք Ենիգոմշյանը նշեց. «Մենք բոլորս գիտենք և գաղտնիք չէ, որ առնվազն մեկ տարի է՝ ինչ Հայաստանում քաղաքացիների մոտ անզորության զգացում է տիրում, և դրանից օգտվել և օգտվում է այս իշխանությունը: Այդուհանդերձ պետք է խորապես ուսումնասիրել դրա պատճառները. վարչախմբի տարբեր մանիպուլյացիաները որքանո՞վ են հասցրել այս վիճակին կամ ինքն իրեն ընդդիմություն համարող հատվածը ժողովրդի մոտ նման տրամադրություններ առաջացնելու առումով որքանո՞վ իր մեղքի բաժինն ունի: Համենայն դեպս, անկախ նրանից, թե այդ հանրահավաքի ժամանակ մեր քաղաքացիների արձագանքն ու ներկայությունը որքան կլինի, մենք, բնականաբար, ամեն ինչ անելու ենք, որ ակտիվ մասնակցություն լինի: Մենք այլընտրանք չունենք՝ մեր երկիրն է, մեր պետությունն է, մեր ապագա սերունդների ճակատագիրն է: Մենք պարտավոր ենք միշտ մտածել այն ուղիների մասին, որոնք կարող են բեկում մտցնել այս իրավիճակում և վերստին ակտիվացնել մեր հայրենակիցներին ու քաղաքացիներին»:

Աննա Բադալյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal