Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խաչիկ Ստամբոլցյան. «Շարժման տարիներին անգամ գողերն են «գործադուլ» արել և բանտերից օգնություն ուղարկել»

POLITICS

Նախկին ՀՀՇ-ական, հասարակական գործիչ, ֆիզիկոս Խաչիկ Ստամբոլցյանն ընդունում է, որ այսօր երկրի ու ժողովրդի վիճակը լավ չի, բայց ուրախ է, որ արդեն 30 տարի է Հայաստանն անկախ է: Ու չնայած Խորհրդային Միության մյուս նախկին հանրապետությունների նման Հայաստանն էլ լիարժեք անկախություն չունի, սակայն 88-ի շարժումը վերջին 1000 տարիների մեջ առաջին անգամ օգնեց ազատագրել մեր պատմական տարածքը և ազատվել թուրքական ներկայությունից:

«Եթե Արարատյան դաշտավայրի թուրքերը մինչև հիմա մնային, ապա այսօրվա տեռորիզմն ու իսլամիզմը մեզ կերած կլիներ: Այ, երբ այս բաները մարդիկ հասկանան, այն ժամանակ այլ կերպ կընդունեն անկախությունը»,- past.am-ին ասաց Խ. Ստամբոլցյանը:

Վերհիշելով անկախության տարիները նա նշեց, որ առաջին շարքերում կանգնած մարդիկ այդ ժամանակ չգիտեին, թե ինչպես է «աշխատում» գործակալների համակարգը: Թե ինչու իրեն այդպես էլ թույլ չտվեցին Ղարաբաղ կոմիտեի անդամ դառնալ, Խ. Ստամբոլցյանը պարզել է 1992 թվականին: Այդ ժամանակ է իմացել, որ  Լևոն Տեր-Պետրոսյանը մասոն է, դրսի ուժերի հետ է համագործակցում, իսկ Արա Սահակյանը, Աշոտ Մանուչարյանը, Ալեքսան Հակոբյանը կագեբեի գործակալներ են և թքած ունեն ազգային արժեքների վրա: Այս ամենն իմանալուց հետո էլ նա սկսել է հակամարտել նրանց դեմ ու դաժան հակահարված ստացել:

«Այդ ժամանակ ողջ ժողովուրդն ու մամուլը հարձակվեցին ինձ վրա, ասելով՝ փակեցիք, քանդեցիք, թալանեցիք, գողացաք: Այսինքն, իմ անունն այնպես պախարակեցին, որ ես չկարողանամ այդ ապազգային քաղաքական գործիչների հասցեին որևէ բան ասել: Հայտնի է, որ ընդհանրապես ազգային արժեհամակարգը քայքայելու համար հայրենասերներին սպանելու փոխարեն պախարակում են, քանի որ սպանելու դեպքում հերոսանում են, իսկ պախարակելիս՝ ոչնչանում: Այդ ծրագրով էլ ինձ փորձեցին ոչնչացնել և տեսեք քանի տարի է անցել, ես ոտքով եմ քայլում, բայց միևնույն է մարդիկ ինձ ասում են՝ թալանեցիր, կերար և այլն: Ազգայնական ուժերին Ղարաբաղյան կոմիտեի անդամները թույլ չտվեցին հասնել մինչև Գանձակ, որի հնարավորությունը մենք ունեին, որովհետև հստակ ապազգային և հակահայկական ծրագիր էին իրականացնում»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

Շարժման ակունքներում կանգնած գործչի կարծիքով հաղթանակները, որոնք գրանցեց Հայաստանը ոչ թե Ղարաբաղ կոմիտեի, այլ ժողովրդի շնորհիվ իրականացավ, իսկ հայրենասերներից շատերին ֆիզիկապես կամ բարոյապես ոչնչացրեցին, որովհետև ծրագիր էին իրականացնում:

«Օրինակ՝ անհայտ, անհասկանալի ճանապարհով ոչնչացավ Սամվել Շահմուրադյանը, չիմացանք, թե ինչպես սպանեցին Լեոնիդ Ազգալդյանին, Վոժդ Մուշեղին, ով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է հուղարկավորված: Պարզ երևում էր, որ նրանք թշնամու գնդակից չէին զոհվել: Ես գիտեի, որ նախկին ղեկավարները գործակալական ցանցերի անդամներ էին, բայց վատն այն է, որ ժողովուրդը դա չհասկացավ ու չընդունեց իրականությունը»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

Հասարակական գործիչը նաև նշեց, որ շարժման տարիներին իր հայտարարած հացադուլին  Ղարաբաղ կոմիտեն կրկին դեմ է եղել, բայց Ստամբոլցյանը շարժման լիդերների ցանկությանը հակառակվելով իր գործն է արել:

«Ես մեծ դրամահավաք էի կազմակերպել և երբ կես կամ 1 մլն ռուբլու չափ գումար էր հավաքվում, ես հայտարարում էի, թե 30 հազար ռուբլի գումար է հավաքվել: Այդ 30 հազարը մուտք էի անում Խնայբանկ, մնացածն ուղարկում էի զենք բերելու: Մինչև 1991-ի դեկտեմբերը ոչ պաշտպանության նախարար ենք ունեցել, ոչ զինկոմիսարիատ, բայց պետք էր բանակին  կերակրել, հագցնել, զոհվածների ընտանիքներին աջակցել: Այդ բոլորը ես էի կազմակերպում այն  փողերով, որը հացադուլի ժամանակ կոպեկ-կոպեկ հավաքվում էր: Խորհրդային Միության այլ հանրապետություններում սկսված անկախության շարժումների ժամանակ խանութներ, տներ են թալանվել, իսկ մեզ մոտ քրեական հանցագործությունների թիվը հասել էր նվազագույնի: Այդ մասին գրեցին անգամ բոլշևիկյան թերթերը: Այդ ժամանակ գրություն ստացա, որ գողերը «գործադուլ» են հայտարարել, անգամ բանտերից էին օգնություն ուղարկում շարժման համար: Մենք էլ այդ գումարներով մարդ էինք ուղարկում  ու Ռուսաստանից զենք էինք բերում: Իմ այդ տարիների հացադուլը շատ հարցեր լուծեց: Այն ժամանակ մենք գրեթե սրբացած վիճակում էինք, բայց հետո երբ բոլոր գործակալները իշխանության մեջ էին, ամեն ինչ փոխվեց»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

Նրա կարծիքով, եթե բոլոր ղեկավարները, ինչպես պատերազմի դաշտում էր, ազգի նվիրյալներ լինեին, մենք այսօր ծաղկուն երկիր կունենայինք: Դրսի ուժերը մեզ պարտադրեցին սեփականաշնորհել ամեն ինչ և դադարեցնել բոլոր խոշոր արդյունաբերական համալիրների աշխատանքը:

«Ամենախոշոր կապիտալիստական երկրներն էլ ունեն պետական կապիտալ և գործարանների 51 %-ը պատկանում է պետությանը: Այսինքն, պետություններն ունեն իրենց մասնաբաժինը, իսկ մեզ մոտ՝ ամեն ինչ ամբողջությամբ վաճառվեց, հետո ոչնչացվեց: Ծրագրավորված ձևով երկիրը քանդվեց, իսկ դրա դեմ պայքարողներից մի մասին պաշտոն տվեցին՝ առան, մյուս մասին էլ «քշեցին» ազգային ժողովից»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

Արմինե Գրիգորյան
 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal