Ռուս գնդապետ, Մեծ Բրիտանիայի լրտես Սկրիպալին էլ թունավորեցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պետական հետախուզության վարչության (ГРУ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին թունավորել են Լոնդոնում, հայտնում է Past.am-ը, հղում անելով gazeta.ru-ին: Նա նախկինում դիմել էր տեղի իրավապահ մարմիններին, նշելով որ իր կյանքին վտանգ է սպառնում:
Վաթսունվեցամյա Սերգեյ Սկրիպալը նախկինում ռուսական հետախույզ էր: Սակայն 2006 թվականին ձերբակալվում է Մոսկվայում և դատվում որպես Մեծ Բրիտանիայի լրտես, մեղադրվելով հայրենիքի դավաճանության հոդվածով:
Կիրակի օրը Սոլսբերի քաղաքի առևտրի տանը Սկրիպալը և իր կինը հանկարծ վատ են զգում և ուշաթափվում են:
Բժիշկների վկայությամբ՝ նրանք թունավորվել են և այժմ շատ ծանր վիճակում գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Ռուսաստանի դեմ գործող լրտեսները սովորաբար հենց այսպիսի վախճան են ունենում: Հիշենք 2006-ին Լոնդոնում մահացած Ալեքսանդր Լիտվինենկոյին, ով նույնպես ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից էր: Նրան թունավորել էին թեյի մեջ պոլոնիում լցնելով:
Բրիտանացի իրավապահները Լիտվինենկոյի սպանության պատասխանատու ճանաչեցին ռուսական հատուկ ծառայություններին աշխատակիցներին, «ովքեր գործել էին Պատրուշևի և Պուտինի հավանությամբ»: