Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ջոնի Մելիքյան. «Ռեալ չէ, որ Սահակաշվիլին կամ իր կուսակցությունը Վրաստանում լուրջ արդյունքների հասնեն»

ПОЛИТИКА

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դիմել է Վրաստանի «Միացյալ ազգային շարժման» իր համակուսակիցներին և կոչ արել այլ կուսակցությունների հետ բանակցություններ սկսել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու համար:
Վրացագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ բավականին դժվար է նման սցենար պատկերացնել:

«Այսօր «Միացյալ ազգային շարժմումը» խորհրդարանում փոքր ֆրակցիա ունի, որը բաղկացած է 6 հոգուց: Բացի այդ՝ պետք է նկատի ունենալ այն փաստը, որ Վրաստանում այսօր նախագահի պաշտոնն արդեն սիմվոլիկ նշանակություն ունի, իսկ նախագահական ընտրություններում հաղթելը չի նշանակում վերադարձնել իշխանությունը: Երկրորդ փաստն այն է, որ իշխող «Վրացական երազանքի» առաջադրած թեկնածուի շանսերը բավականին մեծ են»,-Past.am-ի հետ զրույցում ասաց վրացագետը՝ հավելելով, որ իշխող կուսակցության թեկնածուների վերաբերյալ մի քանի հայտարարություններ կան:

«Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում նախագահի թեկնածու դառնալ: Մամուլում պարբերաբար մի քանի քաղաքական գործիչների անուններ կարելի է տեսնել: Նախկինում կար տեղեկատվություն, որ առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն կարող է առաջադրվել, վերջին շրջանում էլ նաև արդարատության նախարար Տեյա Ցուլուկիանիի անունն էր շրջանառվում: Այդուհանդերձ, իրենք այս պահի դրությամբ դեռ չեն քննարկել և որոշում չի կայացվել, թե իշխող կուսակցության կողմից ով է առաջադրվելու: Այս պարագայում ռեալ չէ, որ «Միացյալ ազգային շարժումը» վերադառնա իշխանության՝ մանավանդ նախագահական ընտրությունների արդյունքում»,-նշեց նա:
Հարցին, թե Վրաստանի հասարակության շրջանում Սահակաշվիլու և իր կուսակիցների նկատմամբ ի՞նչ տրամադրություններ կան, վրացագետը պատասխանեց. «Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ մոտ մինչև 10 % աջակցություն կա: Բայց մենք պետք է հասկանանք, որ ովքեր դժգոհությամբ են խոսում իշխանության մասին, մի մասն այդ սոցհարցումների ժամանակ այլ կուսակցությունների է ձայն տալիս: Բայց որոշ ստաբիլ էլեկտորատ ունեն և ինչ-ինչ ձևով կարողացել են պահպանել, բայց էլեկտորատը թույլ չի տա իրենց, որ ինչ-որ լուրջ թիվ կարողանան ապահովել»:
Ջոնի Մելիքյանն ընդգծեց, որ պետք է հիշել  նախորդ պառլամենտական ընտրությունները, երբ «Միացյալ ազգային շարժումը» մեկ ամսվա ընթացքում կիսվեց. «Հիմնական, ակտիվ ու հայտնի քաղաքական գործիչները և ընտրված պատգամավորների մեծ մասն ուղղակի դուրս եկան կուսակցությունից՝ ստեղծելով «Եվրոպական Վրաստան» քաղաքական ուժը: Այդ իսկ պատճառով այսօրվա դրությամբ նախկին «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցները ևս բաժանվեցին երկու տարբեր դաշինքների: Նշված հանգամանքներից ելնելով, ըստ իս, այսօրվա դրությամբ ռեալ չէ, որ Սաակաշվիլին կամ իր կուսակցությունը լուրջ արդյունքների հասնեն Վրաստանում»:

Իսկ հարցին, թե Վրաստանի իշխող կուսակցությունն ունի՞ հասարակության հստակ աջակցությունը, նա պատասխանեց. «Չէի ասի, որ մեծամասնությունն իրենց կողմնակիցն է, կան դժգոհ մարդիկ, ովքեր չեն աջակցում նաև ընդդիմությանը: Ըստ սոցհարցումների՝ իշխող կուսակցությունը մոտ 30-35 % աջակցություն ունի, իսկ հարցվածների մոտ 40 %-ը կամ չգիտի ում է աջակցելու կամ բոլորին դեմ է և այլ տարբերակներ է ընտրում»:

Վրացագետը նշեց, որ գալիք պառլամետնական ընտրությունները կարևոր են նաև  Վրաստանի համար. «Այդ ընտրությունների համար արդեն բոլորը պետք է պայքարեն:

Այսօրվա դրությամբ իրենք կրիտիկական ձայների մի մասսա ունեն: Վերջին պառլամենտական ընտրությունները, այնուամենայնիվ, ցույց տվեցին, որ իրենք ստացան սահմանադրական մեծամասնություն և մինչև հաջորդ ընտրություններ կարող են ևս մեկ անգամ տրամադրություններ փոխել: Այսօրվա դրությամբ իրենք այդ քվեն արդեն ստացել են: Թեև այսօր մի փոքր նվազել է աջակիցների թիվը, բայց մինչև գալիք ընտրություններ կաշխատեն, նոր դեմքեր կբերեն և ոչ մի խոչընդոտ չպետք է լինի, եթե, իհարկե, ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն»:

Աննա Բադալյան

 

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью