Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վահրամ Բաղդասարյանի աղմկահարույց հայտարարության հետքերով

POLITICS

Թեև ԱԺ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի օրերս արտահայտած տեսակետին, թե՝ Հայաստանում առկա կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը և անգամ՝ ազգային անվտանգությանը, պետք չէ ուշադրություն դարձնել, քանի որ դա ԱՄՆ պաշտոնական տեսակետը չէ, հերթական անգամ ալեկոծել է հասարակությանը։ Նա նաև ասել էր, որ կոռուպցիայից խոսող ցանկացած այլ երկրի պաշտոնյա առաջին հերթին պետք է իր երկրի կոռուպցիայից խոսի, նոր ուրիշի: Համաձայնեք, որ ավելի սրամիտ հայտարարություն սպասել հնարավոր չէր և մնում է Վահրամ Բաղդասարյանին հարցնել, որ եթե երկրի դեսպանը տվյալ երկրի պաշտոնական տեսակետը չի հնչեցնում, ապա ո՞ւմ կարծիքն է հնչեցնում: Եվ երկրորդ՝ եվրոպական ո՞ր երկրի կոռուպցիոն ռիսկերն են այդքան սասանում պետականությանը, որքան Հայաստանինը, կամ ո՞ր երկիրն է դռները բացել տարբեր հանքարդյունահանողների առջև ու ասել՝ եկեք, հանքը թալանեք տարեք, աղբն էլ թողեք մեր ժողովրդին նվեր:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով զարգացած երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող բոլոր մեխանիզմները նորմալ աշխատում են և եթե մենք էլ մեզ մոտ կարողանանք նման մեխանիզմներ աշխատեցնել և տեսնել, թե վերջին հաշվով այս կամ այն պաշտոնյան ինչ պատժի արժանացավ և ինչպես այն կրեց, որևէ մեկը Հայաստանին չի կարողանա ասել, որ երկրի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը կոռուպցիան է:

«ԱՄՆ դեսպանի խոսքի գլխավոր շեշտը նա էր, որ պետք է անկախ դատական համակարգ ունենալ և աշխատող իրավապահ համակարգ: Բացի այդ, եթե մեզ մոտ 1000 դեպքից միայն մեկի մասին է հանրությունն իմանում, ապա օրինակ՝ ԱՄՆ-ում կամ ժողովրդավարական շատ ու շատ երկրներում 10 դեպքից առնվազն 9-ի մասին հայտարարվում է: Շատ ու շատ երկրներ հասել են այն մակարդակի, որ օրինակ կարող են երկրի կոնգրեսմենին, նախկին կամ գործող նախագահին, վարչապետին կանչել հարցաքննության և մեղքը հաստատվելու դեպքում նրանք կրեն իրենց պատիժը: Դրանով են տարբերվում զարգացած, ժողովրդավարական երկրներն այն երկրներից, որտեղ թեկուզև թղթի վրան ամեն ինչ գրված է, բայց՝ չի գործում»,- past.am-ին ասաց Թ. Պողոսյանը:

Նախկին պատգամավորի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն քրեական գործի մասին հաղորդագրություն տարածելն է, այլև՝ իր վերջնական քննությունը, պատժի կրումը: Եվ այն օրը, երբ կկարողանանք նման հետևողական աշխատանք իրականացնել ու այդ մասին հասարակությանը իրազեկել, այդ ժամանակ այլևս Հայաստանի մասին չեն ասի, որ կոռուպցիան հասել է նման մակարդակի:

«Որպես ուղենիշ մենք այս ճանապարհը պետք է վերցնենք և գնանք մինչև վերջ, եթե ցանկանում ենք, որ որևէ մեկը մեզ չասի, որ կոռուպցիան է մեր երկրի զարգացման գլխավոր խոչընդոտը: Հարկատուները որպես պահանջատեր իրավունք ունեն իմանալու, թե այս կամ այն պաշտոնյան, որը ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու կամ պետական գումարները յուրացնելու համար, հետագայում ինչ ճակատագրի արժանացավ: Այս մասին իրազեկելն իշխանությունների պարտականությունն է: Պատահում են դեպքեր, որ դատապարտվում են, բայց շատ արագ դուրս են գալիս բանտից կամ վերջնական պատիժն այլ ձևով են կրել: Այս ամենը բացառելու համար պետք է հետևողական լինել, որի խնդիրը կա»,- ասաց Թ. Պողոսյանը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահի կարծիքով քանի դեռ հասարակությունը չի ստիպում իշխանություններին լիարժեք աշխատել, պետական որևէ ինստիտուտ չի ցանկանալու ինքնուրույն դա անել: Բացի այդ, շատ ու շատ ֆունկցիաներ տեղափոխվում են դեպի գործադիր իշխանություն, և պետք է հաշվի առնել, որ ԱԺ-ն գործադիրի հանդեպ ունի վերահսկողություն իրականացնելու իրավունքներ: Այսինքն, օրենսդիր մարմինը ձեռք է բերում բոլոր հնարավորությունները գործադիրին հաշվետվության կանչելու:

«Եթե նախկինում շատ խնդիրներ նախագահի լիազորությունների տիրույթում էր և ԱԺ-ն վերահսկողության մեխանիզմներ չուներ, ապա հիմա վարչապետից մինչև կառավարության բոլոր անդամներ պատգամավորները կարող են և՛ վերահսկողություն իրականացնել, և պարզաբանումներ պահանջել: Պարզ է, որ ավելի լավ է, երբ այդ լիազորությունները կան, բայց հարց է ծագում, թե ինչպես է դա իրականացվելու: Եվ եթե պատգամավորները չկարողանան բոլոր մեխանիզմներից լիարժեք օգտվել, ապա դա կլինի նրանց թուլությունը»,- ասաց Թ. Պողոսյանը:

Արմինե Գրիգորյան     

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli