Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչպես է ազդում թմրաքունը և ինչ հետք է թողնում մարդու կյանքում
ԼԱՅՖԹմրաքուն (ընդհանուր ցավազրկում, անզգայացում), արհեստականորեն առաջացրած կենտրոնական նյարդային համակարգի հետադարձելի արգելակման վիճակ, որի ժամանակ առաջանում է քուն, հիշողության և գիտակցության կորուստ (ամնեզիա), կմախքային մկանների թուլացում, որոշ ռեֆլեքսների նվազում կամ բացակայություն, ինչպես նաև ցավի զգացման կորուստ (տեղի է ունենում ընդհանուր ցավազրկում)։ Այս ամենն առաջանում է մեկ կամ մի քանի ընդհանուր անզգայացուիչների ներարկմամբ, որոնց օպտիմալ դեղաբաժինն ու համադրությունն ընտրվում է բժիշկ-անեսթեզիոլոգների կողմից՝ հաշվի առնելով տվյալ հիվանդի անհատական հատկությունները և բժշկական գործողության տեսակները։
Թմրաքունի վիճակը բնութագրվում է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) հետադարձելի արգելակմամբ, գիտակցության անջատմամբ, զգայականության (առաջին հերթին ցավային) և ռեֆլեքսային ռեակցիաների ճնշմամբ, կմախքային մկանների ակտիվության անկմամբ։ Թմրաքունի միջոցները ճնշում են միջնեյրոնային(սինապտիկ) արթնացման փոխանցումը ԿՆՀ-ում։ Այդ դեպքում խանգարվում է աֆֆերենտալ իմպուլսների փոխանցումը, փոփոխվում են գլխուղեղի կեղևը, միջանկյալ ուղեղի գործառույթը, միջնուղեղի, ողնուղեղի և սինապտիկ փոխանցման խախտմամբ, և խթանում թմրաքունի զարգացմանը։
Մանրամասներն՝ այստեղ: