Երբ իմանաք այս փոքրիկի պատմությունը դուք չեք կարողանա զսպել արցունքները
ԼԱՅՖՃամփորդության մեկնելիս մենք հանդիպում ենք շատ հետաքրքիր, գեղեցիկ, երբեմն տարօրինակ և տխուր քանդակների, արձանների և նկարների:
Այդպիսի մի քանդակ կա նաև Մեքսիկայի ճանապարհներից մեկին:
Past.am-ը ներկայացնում է «Երեխան մոր արգանդում» քանդակի տխուր պատմությունը, որը անտարբեր չի թողնի ոչ ոքի:
Այս քանդակի հեղինակը մեքսիկացի Մարկո Բոտիչչելին է: 1995 թ-ի մայիսի 3-ին Մարկոն իմացավ, որ 5 տարվա ամուսնությունից հետո վերջապես հայր է դառնալու: Նա կնոջ և հարազատների հետ գնաց ռեստորան նշելու ուրախ լուրը: Տուն վերադարձի ճանապարհին գինովցած տղամարդը չկարողացավ ղեկավարել մեքենան և բախվեց պատին: Հղի կինը տեղում մահացավ:
Դեպքից հետո՝1 տարի տևած աշխատանքի արդյունքում, Մարկոն ստեղծեց այս փոքրիկին, իսկ աշխատանքն ավարտելուց հետո ինքնասպան եղավ:
Այդ օրվանից այս ճանապարհը դարձավ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Նրանք գալիս էին, ծաղիկներ էին դնում, սակայն ոչ ոք չէր հասկանում, թե ինչ խորհուրդ է իր մեջ պահում քանդակը:
Քանդակի ներսում՝ երեխայի ձեռքի վրա հայրը գրություն էր թողել՝
«Երբեք գինովցած մի՛ նստեք ղեկին և վտանգի մի՛ ենթարկեք ձեր հարազատների կյանքը»: