Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչպես են առաջանում այսբերգները
ԼԱՅՖԱյսբերգները առաջանում են ցամաքից ծով սահող սառցադաշտերից, հիմնականում Արկտիկայի և Անտարկտիկայի սառցադաշտերից։ Սառցադաշտի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա։ Մակընթացությունները, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը։ Ի վերջո այն փշրվում է ու դղրդյունով ընկնում ջուրը։ Կոտրատված սառույցն ունի անկանոն ձև։ Հանձնվելով քամիներին ու հոսանքներին, տարուբերվելով՝ այսբերգն ուղևորվում է հեռավոր նավարկության՝ իր վիթխարի զանգվածի մեծ մասը (90 %-ը) ջրի տակ թաքցրած։ Ճանապարհին այն աստիճանաբար հալվում է և դրանից էլ երբեմն շրջվում։ Սովորաբար այսբերգներն ունենում են 1–2 կմ երկարություն, մինչև կես կիլոմետր լայնություն և 150 մ հաստություն։ Բայց լինում են նաև մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ վիթխարի այսբերգներ։
Մանրամասներն՝ այստեղ: