Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զգուշացում ունենք. խնդիրը պետք է «վերևներում» լուծվի

POLITICS

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն օրերս իր հարցազրույցում խոսել էր այն հիմնական խոչընդոտի մասին, որը Հայաստանի ամենամեծ մարտահրավերն է: Ըստ դեսպանի՝ երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ իրենց հնարավորություններն ու լծակներն իրենց շահերին են ծառայեցնում՝ անարդար միջավայր է ստեղծվում. «Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսևորումն ու իշխանության այս տեսակ չարաշահումը շարունակում են մնալ ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը և ամենամեծ խոչընդոտը երկիրը առևտրի և ներդրումների համար գրավիչ դարձնելու»:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նույնպես օրեր անց իր գնահատականն էր տվել: Բրյուսելում «Հայաստանի եվրոպական բարեկամների» կազմակերպած հանդիպմանը նա նշել էր, որ ՀՀ-ի կայուն տնտեսական զարգացման համար խոչընդոտում է չափից ավելի մենաշնորհված համակարգը, ինչի հետևանքով երիտասարդ և տաղանդավոր մարդիկ հեռանում են երկրից:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ դեսպանների մեսիջները պարզ են:

«Ընդ որում՝ ԱՄՆ դեսպանն այս անգամ ավելի էր կոնկրետացրել իր խոսքը՝ ըստ էության, ասելով, որ կոռուպցիան «վերևից» է գալիս: Նա չէր նկարագրում այն, ինչը բնորոշ է կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող երկրներին, երբ «վերևները» մաքուր են, բայց հնարավոր է՝ միջին օղակներում ինչ-որ կոռումպացված պաշտոնյաներ լինեն: Մենք, փաստորեն, զգուշացում ունենք, ըստ որի՝ կա կոռուպցիա, որն առավել վտանգավոր է: Դա այն է, երբ կան որոշակի խմբեր, որոնք բիզնես շահեր ունեն: Իսկ որպեսզի բիզնես շահերը չտուժեն, և իրենք մնան մոնոպոլ վիճակում, խանգարում են թե՛ տեղի, թե՛ արտասահմանյան ներդրողներին: Հիմնական մեսիջն այն է, որ խնդիրը պետք է «վերևներում» լուծվի: Ուրիշ խնդիր է, թե որքանով է հնարավոր, որ «վերևներն» իրենք իրենց դեմ պայքարեն, ինչպես եղավ, օրինակ, Սինգապուրում: Ասել, որ այդպիսի բան հնարավոր չէ, ճիշտ չէ, բայց այն քիչ հանդիպող երևույթ է: Իսկ ավելի տարածված ու ճիշտ օրինակը նորմալ ընտրությունների միջոցով վերնախավերի փոփոխությունն է, ինչի հնարավորությունը ՀՀ-ում ես առայժմ չեմ տեսնում»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Վ. Հոկտանյանը:

Իսկ թե ԱՄՆ դեսպանն ինչո՞ւ ավելի կոնկրետացրեց իր խոսքը, մեր զրուցակիցը նկատեց. «Ի վերջո, նրանք շփվում են տեղական ու արտասահմանցի պոտենցիալ ներդրողների և գործարարների հետ: Երբ Պետդեպից բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս, նրանք նույնպես շփվում են գործարարների հետ: Փակ հանդիպումների ժամանակ, բնականաբար, գործարարներն ավելի անկեղծ են ներկայացնում իրավիճակը: Իսկ երբ դա համընկնում է այլ ուսումնասիրությունների և արդյունքների հետ, ստիպում է դեսպանին նման հայտարարությամբ հանդես գալ»:

Գաղտնիք չէ, որ թե՛ ԱՄՆ-ն և թե՛ միջազգային մի շարք կառույցներ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ՀՀ կառավարությանը ֆինանսական օժանդակություն են հատկացնում: Նշված դիտարկմանն ու հարցին, թե այս հայտարարություններին կհետևե՞ն պատժիչ քայլեր, որոնք կենթադրեն օժանդակության որոշակի նվազեցում, Վ. Հոկտանյանը պատասխանեց. «Սա նախազգուշացում է, որ ԱՄՆ-ն գոհ չէ իրավիճակից: Ադյուհանդերձ՝ բացի կոռուպցիայի մակարդակից, նման պատժամիջոցները շատ ավելի մեծ գործոններ են ենթադրում: Այս դեպքում միակ բանը, որը կլինի, այն է, որ դժվար թե մեծացնեն այդ օժանդակությունը: Առավել ևս՝ երբ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ սկսում է կոռուպցիայի դեմ պայքարի 4-րդ ռազմավարության մշակման աշխատանքները: Այս համատեքստում թե՛ պարոն Միլսի, թե՛ Պ. Սվիտալսկու մեսիջները հնարավոր է, որ առնչվեն հենց այդ 4-րդ ռազմավարությանը: Մասնավորապես՝ թե հատկապես ինչի վրա պետք է ուշադրություն դարձվի: Ի վերջո, կա այն մտայնությունը, որ մոնոպոլիզմը, բիզնեսի և քաղաքականության սերտաճումը այն հիմնարար և արմատական պատճառներն են, որոնք ՀՀ-ում բերում են համակարգային կոռուպցիայի: Իհարկե, միայն այս հանգամանքները չեն, կա նաև դատական համակարգի անկախության բացակայության պատճառը, կան նաև այլ գործոններ: Եթե մենք իսկապես ուզում ենք կոռուպցիան իջեցնել այնպիսի մակարդակի, որ այն այլևս համակարգային ու վտանգավոր չլինի ազգային անվտանգության համար, պետք է տնտեսական մոդելը փոխվի: Սպասել, որ նման տնտեսական մոդելով կոռուպցիան կնվազի, հնարավոր չէ: Բայց մի կարևոր բան կա՝ բացակայում է այդպիսի բարեփոխումներ անելու քաղաքական կամքը»:

 

 

 

Աննա Բադալյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal