Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գավառում հողմակայան կկառուցվի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կարեն Կարապետյանի հայտարարագրած ունեցվածքը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կարկտաբեր ամպերը մշակող, կարկուտն անձրև դարձնող համակարգ է ն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը Հանրահավաք. օր 7-րդ Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան «Ազգը հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ է» Ապրիլի 19-ին անցկացվող հավաքի և երթի մասին իրազեկում չի ներկայացվել Փոփոխություններ «Դեղերի մասին» օրենքում. առաքման, դեղապահովման հարցեր ԵԱՀԿ-ում քննվում է Ադրբեջանում նախագահական ընտրությունների հարցը Ի՞նչ ծախսերից կազատվեն նախկին ոստիկանները Դատական նիստը կրկին հետաձգվեց. Ամբաստանյալ Մարինա Պողոսյանը չէր ներկայացել Դատական նիստը կրկին հետաձգվեց. Ամբաստանյալ Մարինա Պողոսյանը չէր ներկայացել Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել

Վահագն Խաչատրյան. «ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները հակասահմանադրական են»

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի կարծիքով համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ ձեռնարկությունները սնանկացման գործընթաց սկսելով հնարավորություն են ստանում որոշակի ժամանակով կանգնեցնել ֆինանսական պարտավորությունները և կորցրածը վերագտնելու ուղիներ գտնել, սակայն հայկական իրականությունում ամեն ինչ բոլորովին այլ է:

«Շուկան սիրում է կարգ ու կանոն, շուկան սիրում է օրենքի կիրառում բոլորի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության ամենամեծ թերությունն այն է, որ օրենքը բոլորի հանդեպ  ոչ թե հավասար, այլ ընտրովի է կիրառվում: Դրա պատճառն այն է, որ մեզ մոտ տնտեսական գործունեության մեջ քաղաքական գործոնի ազդեցությունը շատ մեծ է: Եվ եթե որևէ գործարար փորձում է ինքնուրույն իր սեփական տեսակետն արտահայտել, շատ արագ պատժվում է»,- past.am-ին ասաց տնտեսագետ-քաղաքական գործիչը:

Ըստ նրա, մեր երկրում սա ընդունված պրակտիկա է և բիզնեսի հաջողությունն ավելի շատ պայմանավորված է քաղաքական գործոնով, ոչ թե բիզնես առավելություններով: Եվ եթե բիզնեսի սեփականատերը ինչ-որ մի ժամանակ սկսում է չբավարարել իշխանության քաղաքական նպատակները, սկսում է անհաջողություններ ունենալ:

«Երբ իշխանությունների ու գործարարների ճանապարհներն ինչ-որ մի տեղ շեղվում են, բիզնեսը անհաջողության է մատնվում: Եվ սնանկացման գործընթացների վերլուծություն կատարելու դեպքում նույնպես կհանգենք այդ եզրակացության: Եվ երբ քաղաքական իշխանության խնդիրը ոչ թե տնտեսության ընդհանուր զարգացումն ու երկրի բարեկեցության բարձրացումն է, այլ միայն իշխող քաղաքական վերնախավի, այսինքն՝ մի խումբ մարդկանց բարեկեցությունը սպասարկելը, ապա տնտեսական զարգացման մասին խոսելն անիմաստ է: Ուստի, մեր երկրում չեն կարող ազատ շուկայական հարաբերություններ զարգանալ քաղաքականության և տնտեսության սերտաճման պատճառով»,- համոզված է Վ. Խաչատրյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ, պատկերն առավել մռայլ է դառնում քաղաքական դաշտի միակուսակցական համակարգի պայմաններում, քանի որ ստացվում է՝ պետական ինստիտուտները և քաղաքական ուժը նույնն են:

«Սա Խորհրդային Միության մոդել է, որի միջով մենք անցել ենք և արդյունքը տեսել, բայց խնդիրն այն է, որ այն հակասում է պետության կողմից ընդունած Սահմանադրությանը: Եվ եթե Խորհրդային Միության Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված էր միակուսակցականության հանգամանքը, ապա գործող Սահմանադրությամբ նման դրույթ չկա: Այսինքն,  ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները հակասահմանադրական են բազմակարծության, բազմակուսակցական համակարգ չլինելու պատճառով: Սա է իրականությունը և եթե այս գործելաոճը շարունակվի, ապա այն որևէ լավ բանի չի բերի»,- համոզված է Վ. Խաչատրյանը:

Նրա  կարծիքով վերջին ՏԻՄ ընտրությունները նույնպես ևս մեկ անգամ փաստեցին, որ Հայաստանում ընտրական համակարգը չի գործում:

«Ընդհանրապես ազատ շուկայական հարաբերությունների ամենամեծ ցուցիչն այլընտրանքի հնարավորությունն է, բայց մեզ մոտ տնտեսական և քաղաքական մենաշնորհ է: Եվ այդ պատճառով էլ սնանկացման գործընթացն իրականացնող ինստիտուտներն էլ չեն աշխատում, որովհետև նույն այդ քաղաքական գործընթացների հետևանք են:

Այս փակ շրջանից դուրս գալու միակ հույսը Վ. Խաչատրյանի կարծիքով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կնքումը կարելի է համարել, որի արդյունքում Հայաստանի առջև հստակ պարտավորություններ կան դրված, որոնք ուզած, թե չուզած պետք է իրականացվեն:

«Բայց ցավալի է, որ մեր հույսը կրկին դնում ենք եվրոպական կառույցների վրա: Ես չէի ցանկանա, որ այդպես լիներ: Բոլորովին պետք չէ նաև ընդդիմությանը համախմբելու արհեստական քայլեր ձեռնարկել: Իրականում բոլորը պետք է ճանապարհներ փնտրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, իսկ թե ընդդիմությունն ինչ որոշում կկայացնի դժվար է ասել, բայց որ բոլորն էլ անհանգստանում են միանշանակ է»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan