Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կոմիտա՞սը, թե Արմենչիկը. ո՞րն է մեր դեմքը

ՄՇԱԿՈՒՅԹ

Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարո՛ն Բաբայան, հասարակությունը կրկին զարմացավ, հետո զայրացավ ու քննարկեց հերթական մեդալակիրներին՝ մասնավորապես Դիանա Գրիգորյանին: Ի՞նչ երևույթի ենք ականատես լինում: Հաշվի առնելով նախորդ մեդալակիրներին, զարմանալու առիթ, ըստ էության, չպետք է լիներ:

-Չէ: Քանի դեռ մարդը զարմանում է՝ ապրում է: Դա լավ է, որովհետև եթե դադարի զարմանալ, կյանքն անհետաքրքիր կդառնա: Մեծ իմաստ չեմ տալիս ո՛չ կոչումներին, ո՛չ շքանշաններին: Դրանք ավելի շատ բնորոշ են ավտորիտար համակարգերին, երբ պետությունը փորձում է որոշակի շրջանակների մեջ պահել անձանց և թելադրել իր արժեքային համակարգը, որը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին՝ այդ ամենի հետ ծանոթացա աղմուկի արդյունքում, որովհետև սերիալներ չեմ դիտում: Այստեղ ավելի կարևոր հարց կա, որովհետև, բոլոր դեպքերում, «Մովսես Խորենացի» մեդալը նախատեսված է մշակույթով զբաղվող մարդկանց գնահատելու համար: Իսկ ի՞նչ է մեզ համար մշակույթը, որպես ի՞նչ ենք այն ընկալում: Ժամա՞նց է, կոմերցիա՞, ի՞նչ գումար է նա բերում, ի՞նչ ռեյտինգ ունի: Թե՞ մշակույթն ունի այլ չափորոշիչներ: Կոչումների և պարգևների հարցում գալիս են պետության կողմնորոշիչները: Ի՞նչն է պետությունն առաջնային համարում: Կարծում եմ՝ այստեղ մեծ խառնաշփոթ կա: Զուտ մասսայական մշակույթ, ժամանց… «Արվեստի և մշակույթի կապիտալիզացիա» գաղափարախոսության մեջ սա տեղավորվում է: Աշխատելու հնարավորություն է տալիս, ռեյտինգ կա և այլն: Իսկ այլ կողմում կա, օրինակ, դասական երաժշտության քառյակ, որը ոչ մի եկամուտ չի բերում, հեռուստատեսությամբ չի ցուցադրվում, որովհետև ռեյտինգ չունի և այդ գաղափարախոսության մեջ անիմաստ է: Այստեղ շատ կարևոր է որոշել, թե ո՞րն է մեզ համար կարևորը: Այն, որ յուրաքանչյուրն իր ճաշակից ելնելով իր ուզածը պետք է ստանա՝ միանշանակ է, բայց կան բաներ, որոնց վրա պետությունն է իր ձեռքը դնում: Օրինակ՝ հովանավորում են սիմֆոնիկ նվագախումբը կամ թատրոնը, մնացածներն էլ թող իրենց պահեն: Այն կարևորագույն օղակները, որոնք տալիս են երկրի, ազգի ու քաղաքակրթության քո դեմքը, պետությունը պարտավոր է պահել: Մեծ խառնաշփոթ է: Պետությունը չպետք է պարգևատրի նրանց, ովքեր ներկայացնում են տարբեր խավերի ճաշակը: Երբ վերջապես որոշենք, թե որն է մեր դեմքը, Կոմիտասը՞, թե Արմենչիկը, շատ բան կհասկանանք: Կարող ենք, իհարկե, ասել, որ մեր դեմքը և՛ Կոմիտասն է և՛ Արմենչիկը, բայց պետությունը հենց նրա համար է, որ ասի՝ Արմենչիկ կա, բայց Կոմիտասը մեզ համար ավելի կարևոր է:

-Իսկ պետության դիրքորոշումն  իրական արվեստը ճանաչելի դարձնելու առումով որքանո՞վ է կարևոր:

-Մենք գիտենք, որ կոչումներ, պարգևներ տալու հրամանագրերը նախագահն է ստորագրում: Բայց որևէ երկրի նախագահ կամ վարչապետ չի կարող համարվել մշակույթի, կրթական և այլ ոլորտների շատ լավ մասնագետ, ով ունի նաև բացարձակ ճաշակ արվեստի բոլոր ճյուղերում: Ուրեմն՝ պետք է հանձնաժողով լինի, որը պետք է նման հարցերով զբաղվի ու կրի այն պատասխանատվությունը, թե ում է  առաջարկում: Բայց չկա այդ կառույցը: Այստեղ ուրիշ բան կա: Ինչ-որ մեկի համար խնդրում են, ինչ-որ մեկին լավություն են անում կամ ինչ-որ մեկը թելադրում է իր ճաշակը՝ ելնելով այն գաղափարախոսությունից, թե պիտանի է միայն այն, ինչը եկամուտ է բերում, իսկ այն, ինչը չի բերում, պետք չէ:

-Շատերը կարծում են, որ այսուհետ պատիվ չի բերի ինչ- որ մեդալով շնորհվելը, որովհետև այն այսուհետ արժեզրկված է:

-Ես ավելի թեթև եմ մոտենում հարցին: Եվ ստացողները, և նրանք, ովքեր մերժում են, իրականում մեծ արժեք են տալիս այսքան մեծ արժեք չներկայացնող երևույթին: Սա միայն մեր խնդիրը չէ՝ սա աշխարհում վաղուց կա: Այս համատեքստում վերջերս խորհուրդ տվեցի կարդալ Գի դը Մոպասանի «Պարգևատրվել է շքանշանով» պատմվածքը, որը նա գրել է մոտ 120 տարի առաջ: Պատմվածքում կտեսնեք, որ շատ ընդհանուր բաներ կան: Երբ համար մեկ համաշխարհային ահաբեկիչ Յասեր Արաֆաթը Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստանում, այստեղ էլ չէ՞ ինչ-որ բան կա: Կարծում եմ՝ հիմնական լուծումը չկարևորելն է: Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, քան շքանշաններն ու դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնելը, և աղմուկի արյունքում էլ տեղափոխվել այն նույն դաշտի մեջ՝ ինչն այդ մարդը քարոզում է իր սերիալներում: Եթե մենք բացարձակ հայհոյանքի և վիրավորանքի  ենք անցնում, ցույց ենք տալիս, որ հենց այդ սերիալով դաստիարակված սերունդն ենք:

Աննա Բադալյան


Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ