Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Վիգեն Հակոբյան. «Ապատիան առայժմ գերիշխում է»

ПОЛИТИКА

Իշխանական համակարգն իմունիտետ չունի. այլ տրամադրություններ կլինե՞ն


Հիմքում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն ունենալով՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը հանրահավաքներ են իրականացնում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորության մասին հարցը երկու մասի պետք է բաժանել:

«Արդյոք, կհաջողվի՞ ձևավորել քաղաքական օրակարգ և արդյունքի տեսանկյունից որքանո՞վ է հեռանկարային: Եթե քաղաքական օրակարգ դիտարկենք Ս. Սարգսյանին հնարավոր վարչապետությունից զրկելու հարցը, ապա կարող են այն քաղաքական օրակարգ դարձնել: Եթե այդ օրակարգի շուրջ արդեն հանրահավաքներ են լինում, ուրեմն՝ թե՛ արտախորհրդարանական և թե՛ խորհրդարանական բավականին խայտաբղետ ընդդիմությունն ունի այդ քաղաքական օրակարգը: Սա բնական գործընթաց է:

Ընդհանրապես, ցանկացած ընդդիմության մարտավարությունն է օգտագործել էմոցիոնալ հարց, որը կարող է հուզել ապագա ընտրազանգվածին, ռեյտինգ ավելացնել և այլն: Արտառոց բան չկա: Նույն «Ելք»-ը տարեսկզբից սկսած անընդհատ փորձում է սեփական քաղաքական օրակարգը ձևավորել: Ընդդիմության տարբեր շերտերի մոտ սեփական քաղաքական օրակարգը ձևավորելը դարձել է ամենագլխավոր խնդիրներից մեկը: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա, դատելով վերջին 3 ամսվա բավականին անպտուղ փորձերից, հասարակությունը կարծես առայժմ տրամադրված չէ որևէ զանգվածային միջոցառման մասնակցել: Հասարակության ապատիան, որը կար վերջին մի քանի տարվա ընթացքում, և ավելի սրվեց ընտրություններից հետո, շարունակում է ակտուալ մնալ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով՝ պատճառները տարբեր ե. «Իրական այլընտրանք չեն տեսնում կամ իրենք իրենց վրա վստահ չեն, քանի որ հասարակության զգալի հատված ընտրություններին իշխանության հետ գործարքի մեջ է մտնում: Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, թե կա՞ գործունյա ընդդիմություն, թե չկա: Հասարակության նշված հատվածը այսքան շուտ չի ուզում իր որոշմանը հակառակ քայլեր անել: Այս տեսանկյունից լուրջ հեռնակարներ չկան, թեպետ հարցը քաղաքական տեսակետից կարող է հետաքրքրել հանրությանը: Այդուհանդերձ, մենք տեսանք, որ անգամ գնաճը, որն ավելի զգայուն թեմա է, դուրս չհանեց հասարակությանը: Ապատիան առայժմ գերիշխում է»:

Ամեն ինչ կարծես փաստում է, որ վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: Դիտարկմանն ու հարցին, թե ապրիլից հետո հասարակական ու քաղաքական դաշտում այս առումով ի՞նչ տրամադրություններ կլինեն, արդյոք ապատիան ավելի չի՞ խորանա, Վ. Հակոբյանը պատասխանեց. «Համաձայն եմ, տրամաբանությունն ու սովորական անալիզը, առհասարակ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հուշում է, որ սուպեր վարչապետական լիազորությունները Սերժ Սարգսյանն այլ թեկնածուի չէր տա: Խոսքը ոչ միայն քաղաքական հայտարարությունների մասին է, որոնք հանրապետականներն են անում, այլ այն օրենսդրական փոփոխությունների, որոնք համապատասխանեցվում են Սահմանադրությանը: Այդուհանդերձ, ի տարբերության այլ վստահ մարդկանց, չեմ կարող ասել, որ ամեն ինչ վերջնականապես լուծված է, քանի որ Հայաստանի քաղաքական համակարգը իմունիտետից բավականին թույլ է: Այսինքն՝ ցանկացած, նաև արտաքին միջամտություն կարող է ինչ-որ տրամադրություններ փոխել: Հաշվի առնելով այն լծակները, որոնք կան իշխանության մոտ, բոլոր թերությունները, որոնք կան ընդդիմադիր դաշտում, դրան գումարած նաև ապատիան, կարող եմ ասել, որ իրավիճակ փոխելու ներքին ռեսուրսներ, կարծես թե, չեն երևում»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հարցը վերջնականապես լուծված չի կարելի համարել՝ հաշվի առնելով հենց հնարավոր արտաքին գործոնները: Նա օրինակ բերեց 2013 թվականի հայտնի իրադարձությունը, երբ Հայաստանը չգնաց Եվրամիության հետ Ասոցացված հարաբերություն ունենալու ճանապարհով, և Սերժ Սարգսյանն անսպասելի հայտարարեց, որ անդամակցելու են ԵՏՄ-ին:

«Քանի որ մեր քաղաքական, և առաջին հերթին իշխանական համակարգը իմունիտետ չունի արտաքին ազդեցությունների նկատմամբ, չեմ բացառում, որ, օրինակ, ՌԴ-ում սպասվելիք նախագահական ընտրություններից հետո այլ տրամադրություններ կարող են լինել: Քանի դեռ որոշումը չի հայտարարվել, ուժի մեջ է մնում Սերժ Սարգսյանի կողմից արված 2014թ. հայտնի հայտարարությունը, ըստ որի՝ վարչապետ, նախագահ չի լինելու: Քանի դեռ հայտարարություն չի եղել, մենք առայժմ չպետք է բացառենք որևէ չկանխատեսվող տարբերակներ»,-past.am-ին ասաց նա:

Ինչ վերաբերում է ապրիլից հետո հասարակության տրամադրություններին, Վիգեն Հակոբյանն ընդգծեց, երբ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները երկրում մեծ փոփոխությունների սպասելու նպատակ էին հետապնդում:

«Սկսած քաղաքական ռեֆորմներից, վերջացրած՝ կադրայիններով: Բերվում էին մարդիկ, որոնց նկատմամբ հասարակությունը նեյտրալ վերաբերմունք ուներ: Այդուհանդերձ՝ հասարակությունը փոփոխություն ասվածի տակ հասկանում է գլխավոր պաշտոնյայի փոփոխությունը: Որքանով փորձես շուրջդ մաքրել ու ցիվիլ մտքեր ունեցող մարդկանց բերել, որոնք չեն ասոցացվում բացասական կերպարների հետ, ամեն դեպքում, եթե գլխավոր պաշտոնյայի փոփոխություն չի լինում, նշված փոփոխությունները որպես այդպիսին, չեն ընկալվելու»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ապրիլից հետո հասարակության վատագույն ռեակցիան կլինի արտագաղթը:

Աննա Բադալյան

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ