Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Վարչապետի պաշտոնը ձեռնտո՞ւ չէ Սերժ Սարգսյանին. խնդիրներ՝ չլուծված ու կարևոր

ПОЛИТИКА

-Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարո՛ն Եղիազարյան, իշխանությունն անհանգստանալու պատճառներ ունի՞՝ կապված ապրիլի 9-18-ն ընկած ժամանակահատվածի հետ, երբ, փաստացիորեն, գործող նախագահ Սերժ Սարգսյանն իշխանության չի լինելու:

-Կարծում եմ՝ արտառոց ոչ մի բան տեղի չի ունենա այդ օրերին: Պարզ պատճառով՝ մարդիկ այսօր Հայաստանում մտածում են, որ, ի վերջո, Սերժ Սարգսյանի իշխանությունն ավարտվելու է: Ս. Սարգսյանի իշխանությունն այնպես է հոգնեցրել, որ այդ սպասումը շատ մեծ է: Ու քանի որ կա նրանից ազատվելու խորը սպասումը, չեմ կարծում, որ փողոցները կլցվեն մարդկանցով:

-Սպասումն ինչո՞վ է բացատրվում, եթե հասարակության կողմից այդ ուղղությամբ քայլեր չեն արվում:

-Իհարկե, ընդդիմադիրները պետք է մտածեն, որ այդպես էլ կարող է լինել: Ես ասացի իմ կարծիքը՝ այսպես թե այնպես, ցանկացած զարգացումների պարագայում մենք արդեն իսկ հրաժեշտ ենք տվել Ս. Սարգսյանի իշխանությանը: Ըստ իս՝ ինքն էլ է գիտակցում, որ համընդհանուր դժգոհությունների ու անեծքի պայմաններում չի կարող մնալ իշխանության: Կամ էլ պետք է 100 տոկոսով փոխվի, որ մնա, ինչը բացառված է: Իշխանությունն արդեն իսկ նրան հրաժեշտ է տվել: Եթե գիտակցի, ոչ թե կերկարաձգի, այլ ուղղակի կարագացնի պրոցեսը: Օրինակ՝ 5 ամիս էլ ձգձգեց, ոչ մի օգուտ չի տալու այդ 5 ամիսը: Չլուծված խնդիրներ կան, և նա չի ցանկանա լուծում տալ այդ խնդիրներին: Պատճառներից մեկն էլ սա է, որ նա հրաժեշտ կտա մեզ:

-Մասնավորապես՝ ի՞նչ խնդիրներ:

-Սերժ Սարգսյանը չի լուծել շատ կարևոր երեք խնդիր: Առաջին հերթին ոչ թե չլուծված, այլ, ըստ իրենց հայտարարության, լուծված է հետևյալը. հիշո՞ւմ եք, Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց երեք շրջանների հանձնման մասին: Կարծո՞ւմ եք ստուգողական աշխատանք էր գրել, սխալներ էր կատարե՞լ: Նման բան գոյություն չունի: Նա բարձրաձայնել էր Ս. Սարգսյանի ասածը: Եթե մինչ այդ մեզ նախապատրաստած չլինեին, ոչինչ չէր լինի այս առումով: Բայց ժողովրդին արդեն նախապատրաստել են, որ հանձնելու են: Երկու բանի համար նախապես ասացին՝ առաջինը, որ տեսնեն, թե ժողովուրդն ինչպես է այդ նորությունն ընկալում, երկրորդը՝ որ մեր ենթագիտակցության մեջ մտցնեն հանձնելու թեզը, որ հետո մենք վատ չզգանք: Այնպես որ, այդ չլուծված հարցը դամոկլյան սրի նման կախված է Հայաստանի գլխին: Նա չէր ցանկանա, որ այս երկար ու ձիգ, այսպես ասած, կերուխումից հետո իր քաղաքական կարիերան ավարտվեր ևս երեք շրջանների հանձնումով: Դրա համար, ըստ իր կարծիքի, ժամանակավորապես կհեռանա քաղաքական արենայից: Բազում խոստումներ է տվել, որոնք չի կատարել և գուցե իր կարիերան արհեստականորեն ձգի, ինչի համար նախապատրաստեց Սահմանադրությունը: Այս պարագայում ստիպված կլինի կատարել խոստումները, որոնք տվել է համայն հայությանը, իսկ այդ խոստումները մեկը մյուսից լուրջ են, միտված են ապագային: Տեսնելով, որ այդ խոստումները 10-11 տարվա մեջ չի իրականացվում, որոշեց այս անգամ խոսել 2040 թվականի մասին, ըստ որի՝ պետք է 4 միլիոն դառնանք: Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես»»: Այնպես որ, առիթները շատ են: Կա նա մեկ այլ բան. նրա նախընտրական ծրագրերում միշտ խոսվել է կյանքի բարելավման, թոշակների ավելացման և այլնի մասին: Այսօր այդ ամենը ծածկում են համընդհանուր միջազգային խորը ճգնաժամով:

Այսպիսով՝ չկա այն հարթակը, որի վրա նա կարող է կանգնել և հանգիստ իր գրած Սահմանադրությամբ շարունակել իր քաղաքական կարիերան:

-Այնուամենայնիվ, ապրիլին ընդառաջ քիչ չեն այն համոզմունքները, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը: «Փաստ»-ը գրել էր նաև պաշտպանության նախարար նշանակվելու հավանականության մասին: Այսինքն՝ նշվածները ևս տեղավորվո՞ւմ են ձեր մատնանշած՝ «քաղաքական կարիերան արհեստականորեն ձգելու» տրամաբանության մեջ:

- Ս. Սարգսյանն այժմ շատ հանգիստ իրեն կարող է նշանակել վարչապետ, բայց իմ կարծիքով այդ քայլն իրեն ձեռնտու չէ: Վերևում ասացի պատճառը՝ խնդիրներ կան, որոնց պետք է լուծումներ տա: Օրինակ՝ հողերը հանձնելուց իրեն չի փրկի նույնիսկ այն հանգամանքը, երբ անգամ Արցախում հանրաքվե անցկացվի և համաձայնվեն հողերը տալ: Համեմատենք երեք նախագահներին: Առաջին նախագահի ժամանակ ազատագրվել են տարածքներ, երկրորդի ժամանակ հանձնում չի եղել: Ինքը երրորդն է, որը հանձնում է հողեր: Ըստ իս՝ սրան չի գնա: Իսկ ի՞նչ կանի: Առաջինը՝ նշանակվել պաշտպանության նախարար, ձեռքը դնել զորքի վրա, քանզի նախապես իր Սահմանադրության մեջ կետ է մտցրել, ըստ որի, եթե պատերազմական իրավիճակ չէ, ՊՆ նախարարը ոչ ոքի չի ենթարկվի: Այսինքն՝ արդեն նախապես իր պաշտոնը տեսել է: Եթե պատերազմական իրավիճակը սրվի՝ այդ պատասխանատվությունն իր վրա չի վերցնի:

Ազգային ժողովն իրենն է: Հանրապետությունում նշանակված բոլոր կադրերին մեկ առ մեկ ինքն է նշանակել: Այս պարագայում կգնա ՀՀԿ-ի սև շենք և իրեն կկարգի Բրեժնև: Կդառնա Բրեժնև ու սև շենքից ԱԺ-ով ու իր կադրերով ակցանների մեջ կպահի վարչապետին: Այստեղ Սահմանադրությունն արդեն չի աշխատի: Այդ սև շենքում նոր Սահմանադրություն «կգրի», գլխավոր քարտուղարը կլինի ու ոչ մի բանի համար պատասխան չտալով՝ կկառավարի երկիրը: Այս դեպքում էլ ցանկացած ֆորս մաժորային իրավիճակի համար մեղավոր կլինի վարչապետը:

 

Աննա Բադալյան

 

Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City Fest