Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկական բնապահպանական ճակատը դատարանում փոխել է հայցապահանջը

SOCIETY

Ինչպես ավելի վաղ Past.am-ը տեղեկացրել է ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա Ամուլսարի ոսկու շահագործման ծրագրի վերաբերյալ Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հայցն ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, որն արդեն ընդունվել է վարույթ:  Վեճի պատճառն այն է, որ 2017 թ-ի աշնանը ՀԲՃ-ն ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել ԱԻՆ-ի դեմ` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բոլոր եզրակացությունների պատճենները չտրամադրելու համար: Հայցապահանջի համաձայն ՀԲՃ-ն ԱԻՆ-ից չէր ստացել բացահանքերին, հանքավայրի դատարկ ապարների լցակույտին, նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման հարթակին և ոսկու կորզման ֆաբրիկայի մասին տեղեկություն, ինչն էլ դատական վեճի պատճառ էր հանդիսացել : Բնապահպան Լևոն Գալստյանը Past.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրենց հարցումը բավականին պարզ է եղել, ուստի զարմացել են, որ ԱԻՆ-ը մերժել է պատասխանը տրամադրել: Աշխարհագրագետի կարծիքով դրանք հանրության համար պետք է բաց դրված լինեին կայքում և Լևոն Գալստյանի կարծիքով իրենք պետք է հաղթեն դատական վեճը և ԱԻՆ-ը ոչ միայն կտրամադրի փաստաթղթերը, այլև հետագայում նմանատիպ փաստաթղթերը, որոնք վերաբերում են բոլորին՝ բաց ռեժիմով կհրապարակի:  «Ինձ թվում է, պետական համակարգում ընդհանրապես իներցիայի ուժն է աշխատում, որը եկել է սովետական ժամանակներից և մինչև հիմա չի փոխվել՝ որքան հնարավոր է խոչընդոտենք, փակ պահենք, քիչ տրամադրենք ինֆորմացիա: Ցավոք սրտի, այս նույն տրամաբանությունն է աշխատում ամբողջ պետական համակարգում», Past.am-ի հետ զրույցում նշել էր բնապահպանը: 

Լ. Գալստյանի կողմից բարձրացված հարցերի պատասխանը ստանալու համար Past.am-ը դիմեց նաև պատասխանող կողմին ԱԻՆ-ի լրատվական ծառայություն, պարզելու, թե իրականում ինչու գերատեսչությունը չի տրամադրել պահանջվող փաստաթղթերը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից Past.am-ին պատասխանեցին, որ չի հրաժարվել տրամադրել Հայկական բնապահպանական ճակատի հարցմանն առնչվող տեղեկատվությունը, իսկ պատասխան գրությունում մասնավորապես ասվում է.

«ՀՀ Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ոսկու կորզման գործարան արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվել է «Գեոթիմ» ՓԲԸ-ի և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որի համաձայն տրվել է դրական եզրակացություն:

Հաշվի առնելով, որ եզրակացությունը տրամադրվել է ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա, ուստի եզրակացության պատճենները կտրամադրվի «Գեոթիմ» ՓԲԸ-ի համաձայնության առկայության դեպքում»:

 Բացի այդ, 07.03.2018 թ-ի նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ունենալով «Գեոթիմ» ՓԲԸ-ի համաձայնությունը, դատարանին և հայցվոր կողմին տրամադրել է հայցի առարկա հանդիսացող արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների պատճենները:

ԱԻՆ-ից Past.am-ին տեղեկացրեցին նաև, որ համաձայն վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի այդ մասով վեճն ըստ էության սպառվել է և հայցը ենթակա է եղել կարճման:

«Սակայն հայցվորի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց հայցի առարկայի փոփոխում՝ խնդրելով բացի փորձագիտական եզրակացության պատճեններից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից պահանջել տրամադրել նաև հանքի փորձագիտական եզրակացության համար հիմք հանդիսացած փաստաթղթերը: Դատարանը, ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջնորդությունը, որպես երրորդ անձ գործի քննությանը ներգրավել է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը, քանի որ վերջինս է տիրապետում նոր հայցադիմումի մեջ պահանջվող փաստաթղթերին»,- ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաինա Վարդանյանը:

Ի դեպ, հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 03.04.2018 թ-ին և ամենայն հավանականության Բնապահպանական ճակատը հնարավորություն կունենա ստանալ նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից պահվող փաստաթղթերին:

 

Արմինե Գրիգորյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia