Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հերթական ապտակը՝ Բաքվին. ադրբեջանցիների սև PR-ը մեր օգտին է

ПОЛИТИКА

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ: Այս առումով ադրբեջանական հիստերիան ևս շարունակվում է: Դեռևս այցի նախօրեին պաշտոնական Բաքուն արդեն իսկ հասցրել էր իր բողոքը հղել: Չուշացավ նաև Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, որում ընդգծվել էր՝ ԱՄՆ-ն, ինչպես մյուս երկրներն ու նաև ՀՀ-ն, չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Զուգահեռ շեշտել էր, որ աջակցում է Մինսկի խմբի ջանքերին՝ կարգավորմանը, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ վերջին երկու տարիներին Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ մի գիծ ունի, որով փորձում է Արցախն ամբողջությամբ շրջափակել:

«Փորձում է շրջափակել թե՛ ինֆորմացիոն, թե այցելությունների, թե՛ դիվանագիտական առումներով: Շրջափակման նույն քաղաքականության արգասիքներից էր նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը, իրենց հանրաճանաչ, բայց տխրահռչակ «սև ցուցակը», ուր ընդգրկում են այն անձանց, ովքեր այցելում են Արցախ: Բ.Սահակյանի այցի շուրջ ստեղծված իրարանցումն ու հիստերիկ արձագանքը այս քաղաքականության շարունակություններից մեկն է: Ադրբեջանում սարսափելի ծանր են տանում այն հանգամանքը, որ Արցախի նախագահն այցելել է աշխարհի թիվ մեկ գերտերություն և տարբեր մակարդակներով ընդունելությունների է արժանանում: Ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են հեգնել, թե Արցախի նախագահին ոչ մի պաշտոնատար անձ չի հանդիպելու, բայց իրականությունն այլ է»,-Past.am-ի հետ զրույցում ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի նախագահը կարժանանա ԱՄՆ-Հայաստան բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև այլ ընդունելությունների:

«Իհարկե, չեմ կարծում, որ Արցախի նախագահին կընդունեն Պետդեպում կամ Սպիտակ տանը: Բայց նույնիսկ ամերիկյան կոնգրեսականների, տեղական ինքնակառավարման մարմինների, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ընդունելությունն արդեն շեշտակի հարված է նույն պաշտոնական Բաքվին: Սրանով է պայմանավորված, որ Բաքուն հիմա ամեն ինչ անում է ու փորձում իր լոբբիստական կազմակերպությունների միջոցով խոչընդոտել Բակո Սահակյանի այցը ԱՄՆ: Բայց, ըստ իս, դա նրանց չի հաջողվի»:

Քաղաքագետը շեշտեց, որ Բակո Սահակյանը Վաշինգտոնում ու ԱՄՆ-ի այլ նահանգներում ընդունվում է ոչ միայն Երևանի ջանքերի, այլև ամերիկահայերի ակտիվ գործունեության արդյունքում. «ԱՄՆ-ում մեր սեփական լոբբիստական կազմակերպությունները, ավանդական քաղաքական կազմակերպությունները բավականին ակտիվ և հայամետ քաղաքականություն են վարում»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, նա նշեց, որ ԱՄՆ Պետդեպում ու Սպիտակ տանը նստած այրերը լավ գիտեն Արցախի հակամարտության պատմությունը:

«Գիտեն նաև տարածաշրջանի ժողովուրդների պատմությունը: Որքան էլ պաշտոնական Բաքուն փորձի օգտագործել խավիարային դիվանագիտությունը, միևնույն է, ամեն ինչ կոծկել՝ ի օգուտ Ադրբեջանի սին դիրքորոշումների, հնարավոր չէ: Եվ այդ հայտարարությամբ Վաշինգտոնը ևս մեկ անգամ հաստատեց, որ, այո՛, Արցախը ճանաչված չէ, բայց, միևնույն ժամանակ, իրենք հարգում են Արցախում բնակվող հայության կարծիքը, ովքեր միշտ մեծամասնություն են եղել Արցախի տարածքում: Բացի այդ՝ Վաշինգտոնում շատ լավ են հասկանում, որ Մոսկվայի դերն այդ կոնֆլիկտում այդքան էլ մեծ չէ: Այսինքն՝ հայությունն իսկապես իր ինքնորոշման համար է պայքարում: Այնպես որ՝ Վաշինգտոնն այս քայլով հերթական ապտակը հասցրեց պաշտոնական Բաքվին: Ի դեպ՝ սա պարտադրված ապտակ էր, քանի որ ադրբեջանական իշխանություններն, իրենց չզսպելով, ամերիկացիներին պարտադրում են անպայման պատասխան տալ թե՛ այսպիսի այցերի և թե՛ ամերիկյան որևէ պաշտոնյայի այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք հայամետ են: Այսպիսի պատասխաններ ստանալով՝ պաշտոնական Բաքուն անընդհատ ավելի վատ վիճակի մեջ է հայտնվում. ԱՄՆ ներկայացուցչությունները հայտարարում են, որ իրենք հարգում են Արցախում բնակվող հայերի դիրքորոշումը, ինչպես նաև՝ ընտրողաբար չեն վերաբերվում Հելսինկյան եզրափակիչ ակտում ընդգրկված դրույթներին, որտեղ ամենակարևորներից մեկը հենց ազգերի ինքնորոշման իրավունքն է»,-հավելեց Գ. Համբարյանը:

Հարցին, թե Արցախի նախագահի այցը կարևոր է զուտ տեղեկատվակա՞ն, թե քաղաքական առումով, ևս լուրջ արդյունք կարող է ունենալ, քաղաքագետը պատասխանեց. «Բոլոր առումներով այս այցը կարևոր է: Տեղեկատվական դաշտում ադրբեջանցիների այդ սև PR-ն ամբողջությամբ մեր օգտին է՝ կապված թե՛ ճանաչողական, թե՛ քաղաքական առումներով: Առհասարակ, բոլոր առումներով Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն մեզ համար շատ կարևոր է: Ադրբեջանցիներն իրենց հիստերիայով մեր ջրաղացին ջուր են լցնում և այդ հիստերիայով տարբեր երկրների ուշադրությունն էլ ավելի են սևեռում Բակո Սահակյանի այցի վրա»:

Աննա Բադալյան

 

Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги