Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Վազ 2106» ավտոմեքենան՝ խաղալիքի գնով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 14-ին ՀՀ կառավարությանն առընթեր գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմակերպած աճուրդում վաճառվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին պատկանող 6 ավտոմեքենա, որից 3-ը՝ «Վազ 2106» մակնիշի:

Ուշագրավ է, որ դրանց մեկնարկային գինը 60-80 հազար դրամ է եղել: Ամենաէժանը՝ 60 հազար դրամ, գնահատվել է 2001 թ. արտադրված «Վազ 2106»-ը, սակայն պարզ չէ, թե աճուրդի հանված մեքենաների վերջնaկան գինն ինչքան է եղել և դրանք ինչքանով են վաճառվել:

Այդ մասին որևէ տեղեկություն չկա ո՛չ գույքի կառավարման վարչության, ո՛չ էլ աճուրդի կենտրոնի կայքերում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հայտարարված աճուրդները այնքան էլ ներկայացուցչական չեն եղել:

Հետաքրքիր է նաև, որ անցյալ տարվա դեկտեմբերի 25-ի աճուրդում վաճառվել է ՀՀ Սահմանադրական դատարանի հաշվեկշռում հաշվառված տարբեր մակնիշի 5 մեքենա, որոնք թեև ըստ տեղեկանքի ամբողջովին ենթակա են եղել հիմնանորոգման, սակայն դրանց մեկնարկային գինը տատանվել է 300-950 հազար դրամի սահմաններում:

Ու չնայած ՍԴ-ի մեքենաներն էլ են մի շնչով վաճառվել, սակայն կրկին պարզ չէ, թե գնորդները դրանք որքանով են ձեռք բերել:

Առաջիկայում՝ ապրիլի 9-ին հայտարարված աճուրդում էլ նախատեսվում է վաճառել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակին» ամրակցված 2001 թ. արտադրության երկու անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող «Տոյոտա Land Cruiser» ավտոմեքենա, որից մեկի նախնական արժեքը 3 մլն 800 հազար դրամ է, իսկ մյուսինը 1 մլն դրամով պակաս՝ 2 մլն 800 հազար դրամ:

Նույն գրասենյակին ամրակցված 2004-ին արտադրված, անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող «Նիվա» մակնիշի մեքենայի նախանական արժեքը՝ 350 հազար դրամ է:

Առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է պատահում, որ ամբողջովին անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող մեքենաները մի դեպքում միլիոններ են արժենում, իսկ մյուս դեպքում, տեխնիկապես սարքին ավտոմեքենաները «կոպեկներով» են վաճառվում:

Պարզ չէ նաև, թե ինչպես է վերահսկողություն իրականացվում, որպեսզի մեքենաների տեխնիկական բնութագրերը համապատասխանեն իրականությանը: Սրանք այն հարցեր են, որոնք ծագում են առաջին հայացքից, սակայն պարզաբանման կարիք ունեն, որպեսզի նաև հասկանալի լինի, թե իրականում որքանով է թափանցիկ ու արդյունավետ աշխատում գույքի կառավարման վարչության աճուրդի կենտրոնը:

Ի դեպ, ապրիլի 9-ին էլ տեղի կունենա պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված գույքի (կրկին ավտոմեքենաներ) վաճառքը, որոնք ըստ ներկայացված բնութագրերի, հիմնականում շահագործման համար պիտանի չեն: Դրանց մեկնարկային գինը սահմանվել է 5000 դրամ: Այդ աճուրդի ժամանակ նախատեսվում է 5000 դրամով վաճառել օրինակ՝ 1999 թվականի արտադրության, անսարք «Վազ 2106»-ը:

Չվաճառվելու դեպքում, այս ավտոմեքենայի հաջորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 4000 դրամ: Եթե այնպես ստացվի, որ սույն «ապրանքը» մինչև օգոստոս չվաճառվի, ապա օգոստոսի 28-ին կայանալիք աճուրդի ժամանակ այդ նույն անսարք «Վազ 2106»-ի վաճառքի մեկնարկային գինը կկազմի 672 դրամ: Այսինքն, ավելի էժան, քան խանութում վաճառվող խաղալիք մեքենան:

Ստացվում է, որ աճուրդի կազմկերպման վրա ծախսվող էլետրաէներգիայի գինն ավելի շատ է, քան աճուրդով վաճառվող ու պետությանը տված օգուտը, բայց քանի որ կառավարությունը նման մանր հաշվարկներ անելու ժամանակ չունի, ուստի համարում է, որ արդյունատետ գործարք է իրականացվում:

 

Արմինե Գրիգորյան
Past.am

 

 

 

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին