Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պոլիմետալ Արմենիա»-ի կողմից լսումների չեղարկումը Թեղուտի «դառը» փորձի հետևա՞նք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի և Լոռու մարզերում հանքարդյունաբերություն ծավալելու ցանկություն հայտնած ընկերությունը՝ «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն, հրաժարվում է իր գաղափարից: Համենայն դեպս՝ առայժմ: Ընկերության տնօրենի կողմից տարածվել է մի հայտարարություն, որտեղ ասվում է. ««Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տեղեկացնում է, որ «առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները»:

«Հետքին» տրված պարզաբանման մեջ «Պոլիմետալ Արմենիա» ընկերության փոխտնօրեն Վահրամ Ավագյանն ասել է, որ դադարեցնում են ոչ թե երկրաբանահետախուզական աշխատանքները, այլ՝ այդ աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:

Նշենք, որ Տավուշի մարզում հանքարդյունաբերություն ծավալելու լուրն իմանալուն պես թե՛ բնապահպանները և թե՛ տեղի ու ծնունդով տավուշցիները, հատկապես Նոյեմբերյանի բնակիչները մեծ աղմուկ էին բարձրացրել՝ հայտարարելով, որ չեն թողնի ավերել իրենց հողերը: Այս նպատակով անգամ օրեր առաջ www.change.org կայքում միջնորդություն էր ստեղծվել՝ ծրագրի կասեցման նպատակով:

Այսօր արդեն լսումների չեղարկման լուրը ցնծություն է պարգևել բոլորին՝ ուրախ են և՛ բնապահպանները, և՛ տավուշցիները, և՛ քաղաքացիները, սակայն միևնույն ժամանակ, ոմանք արձանագրում են՝ մի՛ շտապեք ուրախանալ, չեղարկվում են միայն հանրային քննարկումները: Որպես սրան հակակշիռ, մյուսներն էլ պնդում են՝ առանց լսումների հնարավոր չէ ոչինչ շարունակել: Մնում է սպասել ընկերության հստակ պատասխանին և ենթադրություններ չանել:

Բնապահպան Գագիկ Սուխուդյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար այս լուրն անսպասելի էր: Հարցին, թե այսպես միանգամից հրաժարվելը կասկածների տեղիք չի՞ տալիս, պատասխանեց, թե սա, իհարկե, անսովոր է իրենց համար, քանի որ առաջին դեպքն է:

«Կարծում եմ, որ Թեղուտի մետաղական կամակերպությունների պարտությունը ևս նշանակություն ունեցավ: Թեղուտի արդյունքը ցույց տվեց, որ չի կարելի այդ մետաղները փոխարինել բնության ավիրմամբ՝ գյուղացիներին զրկելով իրենց սովորական ապրելակերպից, խոտհունձից, մեղրից, կաթից ու մածունից: Նրանք դեռ չեն պատասխանել Թեղուտի վնասների համար: Բացի այդ, Դեբեդը գնում է Վրաստան, իսկ Վրաստանը բավական մեծ աղմուկ է բարձրացրել՝ ասելով, թե աղտոտված ջրեր են գնում: Մյուս կողմից էլ՝ Ախթալայի պոչամբարի վիճակն ենք տեսնում: Կարծում եմ՝ այդ բոլորը միասին բարենպաստ պայմաններ ստեղծեցին, որպեսզի նրանք՝ ապագա շահագործողները, մտածեն, թե տակից դուրս չեն գա:

Տրամաբանութունը դրան է բերում: Թե ինչ բաներ կան այնտեղ թաքնված, չեմ կարող ասել: Անսպասելի էր, լավ բան է, ողջունելի է: Եթե բոլոր տնտեսվարողները հաշվի առնեն գյուղացիների և բնապահպանների կարծիքը, շատ լավ կլինի: Բոլոր բնապահպանները ուրախ են սրա համար»,- նշեց Սուխուդյանը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան