Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշխատանքից ազատված դասախոսները կդիմեն ՀՔԾ

SOCIETY

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում հայտնված Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը համալսարանի երկու դասախոսներին աշխատանքից ազատելու հրաման է ստորագրել: Խոսքը բուհի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի և ՇՊՀ «Սոցիալական գիտությունների և իրավունքի» ֆակուլտետի «Պատմության և փիլիսոփայության» ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար և ամբիոնի դոցենտ Հովհաննես Խորիկյանի մասին է: Հիշեցնենք, որ բուհի նշված աշխատակիցները տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են բուհում առկա խնդիրների մասին: Ավելի վաղ՝ Սահակ Մինասյանը Գիտխորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել և որոշում էր ընդունել էթիկայի հանձնաժողով ձևավորել: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էր Գ. Համբարյանը, Էթիկայի հանձնաժողովը 10 օրվա մեջ պետք է քններ ու եզրակացություն տար իրենց հրապարակային գործունեության մասին:

Անդրադառնալով աշխատանքից ազատելու մասին որոշմանը, Գ. Համբարյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն մեղադրում են «գույքի հափշտակման» և «պարտականությունները ոչ պատշաճ կատարելու» մեջ:

«Մինչդեռ մենք ինքներս ենք Ս. Մինասյանին մեղադրել բուհի ֆինանսական ռեսուրսները փոշիացնելու, գրադարանային ֆոնդի կեսից ավելին ոչնչացնելու մեջ ու նաև ապացույցներ ենք ներկայացրել: Հիմա նա այդ ամենը փորձում է մեր դեմ ուղղել: Ի դեպ՝ շատ հետաքրքիր էր, որ սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՇՊՀ այցելեցին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի պատգամավորները՝ պարոն Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ: Նա լրագրողներին հարցազրույց էր տվել ու հայտարարել, որ մեր կողմից բերված գրեթե բոլոր փաստարկներն ապացուցված են, և պարոն Մինասյանը կոպտորեն խախտել է բուհի կանոնադրությունն ու այլ անօրինություններ գործել: Ի դեպ՝ Ս. Մինասյանի յուրայինները բուհում տեղեկություններ են տարածում, որ այս ամենի հետևում ոչ թե Ս. Մինասյանն է, այլ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Բացի այդ, պարոն Մինասյանը նշել է, թե մեզ աշխատանքից ազատել է, այսպես կոչված, էթիկայի հանձնաժողովի որոշման հիման վրա»,-ասաց Գ. Համբարյանը՝ հավելելով, որ ի սկզբանե չեն վստահել էթիկայի հանձնաժողովի անդամներին:

«Նրանք պարոն Մինասյանի յուրայիններն են, և էթիկայի հանձնաժողովում որևէ արդար քննություն մենք չէինք ակնկալում: Առավել ևս՝ ինձ համար շատ զարմանալի էր, որ էթիկայի հանձնաժողովը քննելու էր իմ հրապարակային գործունեությունը: Իրենք և՛ ինձ, և՛ պարոն Խորիկյանին փորձում են մեղադրել բուհը վարկաբեկելու մեջ: Սա այն դեպքում, երբ բոլոր գրառումներն անելուց ու հարցազրույցները տալուց ապացույցներ ենք ներկայացրել: Հիմա, սակայն, պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն այսպիսին է. եթե բարձրաձայնում ես վերադասի անօրինականությունների, շատ դեպքերում նաև հանցագործությունների մասին, նման վերաբերմունքի ես արժանանում»,-նշեց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ ԿԳՆ-ն լռում է ներկայացված բոլոր խնդիրների վերաբերյալ. «Լռում է նաև ՀՀ դատախազությունը և մեր հրապարակումների և հայտարարությունների հիման վրա քրեական գործեր չի հարուցում: Պարոն Մինասյանը բացահայտ ապացուցում է, որ ինքը շատ հզոր պաշտպանյալներ ունի»:

Իսկ հարցին, թե իրենց իրավունքները վերականգնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել դասախոսները, Գագիկ Համբարյանը հայտնեց, որ անպայման դիմելու են ՀՀ հատուկ քննչական ծառայություն. «Կդիմենք նաև դատարան: Ես նաև ակնկալում եմ, որ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները ևս իրենց խոսքը կասեն այս «բեսպրեդելության» և խուլիգանության կապակցությամբ: Մենք վեց ամիս է պայքարում ենք պարոն Մինասյանի բազմաթիվ   անօրինականությունների, ապօրինությունների և հանցագործությունների դեմ և որևէ անգամ չենք թերացել մեր աշխատանքային պարտականությունների մեջ»:

 

Աննա Բադալյան

 

 

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded