Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հովհաննես Գալաջյան. «Եկել է ժամանակը, որ Հայաստանի կառավարությունը պաշտպանի խոսքի ազատության բարձր մակարդակը»

ПОЛИТИКА

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սկսել է քննել «Մինասյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը:

Հայցը վերաբերում է 2014 թվականի մայիսին «Իրավունք» թերթում հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածին, որտեղ ներկայացված էր 60 անձանցից կազմված ցուցակ և կոչ էր արվում դադարեցնել շփումներն այդ մարդկանց հետ, նրանց ազատել աշխատանքից և այլն:

Գործով փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը լրագրողներին ասել է, որ հոդվածը ատելություն և խտրականություն հրահրելու կոչեր է պարունակում, որն էլ հենց պատճառ է հանդիսացել, որ 60 հայցվորից 16–ը դիմեն դատարան:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցը, այն հիմքով, որ թերթում արտահայտված կարծիքը խոսքի ազատության դրսևորում է: ՀՀ դատական բոլոր ատյաններին դիմելու հնարավորությունները սպառելուց հետո հայցվորները դիմել են Եվրոպական դատարան, որտեղ էլ արդեն սկսվել է նշված գործի քննությունը:
Հիշեցնենք նաև, որ դատարանում հայցվորները թերթից պահանջում էին ներողություն խնդրել, հերքում տպագրել և, որպես բարոյական վնասի փոխհատուցում, 5 մլն դրամ գումար վճարել, ինչը մերժվել էր:

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը past.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԻԵԴ–ում սկսված գործի քննությանն ասաց, որ այս պահին նպատակահարմար չի համարում խոսել գործի քննության հնարավոր ելքի մասին, բայց կարծում է, որ եկել է ժամանակը, որ ՀՀ կառավարությունը կարողանա Ստրասբուրգում պաշտպանել խոսքի ազատության այն բարձր մակարդակը, որն այսօր առկա է Հայաստանում:

«Կարծում եմ` կառավարությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, քանի որ խոսքի ազատության ներկա բարձր մակարդակը մեր երկրի հիմնարար ժողովրդավարական նվաճումներից մեկն է: Այն ոչ պակաս կարևոր է քաղաքացիական անդորրը պահպանելու գործում: Եթե, այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը գնա կրկնակի չափանիշներով առաջնորդվելու ճանապարհով, ապա կարծում եմ, որ այդ դեպքում մեր երկիրը պետք է գնա Գերմանիայի և Իտալիայի օրինակով, որոնք Եվրադատարանի որոշ վճիռներ հրաժարվել էին իրականացնել, քանի որ այն հակասել էր իրենց երկրների ինքնիշխանության շահերին: Եթե հայցը բավարարվի, կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանը նույնպես նման պրակտիկա որդեգրի և երկրի ինքնիշխանությանը սպառնացող վճիռները ի կատար չածի»,– ասաց Հ. Գալաջյանը:

Նրա կարծիքով անընդունելի է խոսքի ազատության ցանկացած սահմանափակում, քանի որ որևէ մարմին չի կարող սահմանել, թե որ բառերն ու արտահայտություններն է կարելի օգտագործել և որը՝ ոչ, քանի որ նույնիսկ Աստվածաշնչում է օգտագործվում արվամոլ բառը:

«Դրանից հետո ինչպե՞ս պետք է որևէ դատական ատյան որոշի, որ արվամոլ բառը չպետք է օգտագործել: Բացի այդ, արգելված բառերի ու տերմինների «կատեգորիա» ստեղծելը կոպտագույն մանիպուլյացիա կլինի հանրության նկատմամբ, որը կնշանակի, որ դրանով հսկողության տակ են վերցնում մարդկանց ընկալումները: Ինչ վերաբերում է չափազանցություններին, ապա եթե անգամ դիտարկենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական հատվածի գրառումներն, ապա ով ինչ ուզում գրում է: Նույնիսկ սպառնալիքներ են հրապարակվում և ամենակոպիտ որակումները տրվում իշխանությունների հասցեին, որն անշուշտ տհաճ է: Պետական պաշտոնյաները նման գրառումներից կարող են իրենց վիրավորված զգալ, բայց այն հանգամանքը, որ քաղաքացիները կարողանում են համացանցում ազատորեն արտահայտվել, հանգեցնում է նրան, որ կանխվում է ռեալ կյանքում տարատեսակ անկարգություններ ու արյունահեղություններ իրականացվելու փորձերը: Ուստի, խոսքի ազատությունը նաև կանխարգելիչ դեր ունի, որը պահպանում է հանրային անդորրը: Ինչ վերաբերում է դեստրուկտիվ փոքրամասնությունների մասին արտահայտվելուն, ապա եթե քաղաքացիները հնարավորություն ունեն այս կամ այն կերպ արտահայտվելու, դրանով նույնպես կանխվում են այն էքսցեսները, որոնք կարող էին լինել խոսքի սահմանափակման դեպքում»,– համոզված է Հ.  Գալաջյանը:

Նրա կարծիքով մարդկանց բերանը փակելն ամենևին էլ չի բխում հասարակության շահերից, քանի որ այդ դեպքում չի բացառվում, որ հասարակության շրջանում բռնություններ տեղի ունենան: Ուստի շատ ու շատ երևույթների մասին բարձրաձայնելը միայն ու միայն առողջարար է հասարակության համար:

Հ. Գալաջյանը, ով երկար տարիներ պայքարել է խոսքի ազատության համար, վստահ է նաև, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլև հանրությունը պետք է տեր կանգնի այդքան դժվարությամբ ձեռք բերված խոսքի ազատությանը: Դրա մակարդակն այսօր այնքան բարձր է Հայաստանում, որ կարող է նույնիսկ նախանձ առաջացնել անգամ ժողովրդավարության առաջատար երկրների մոտ:

«Սա այն ոլորտն է, որտեղ մենք գրեթե բոլորին գերազանցում ենք: Եվ այդ նվաճումը մենք երբեք չպետք է ու չենք կարող կորցնել, քանի որ խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնարար և ամենակարևոր սկզբունքներից մեկն է»,– խոսքը եզրափակեց Հ. Գալաջյանը:

 

Արմինե Գրիգորյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ