Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Դանիել Իոննիսյան. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դեկորատիվ են»

ОБЩЕСТВО

Ազգային ժողովի  Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը դրական եզրակացություն ստացավ:

Նախագիծը ներկայացվել էր  նախորդ տարվա հոկտեմբերին, որտեղ մասնավորապես առաջարկվում է արգելել նախընտրական քարոզչության նպատակով օգտագործել ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները: Արգելվում է դրանք օգտագործել հանրային ծառայողներին (բացառությամբ ԱԺ պատգամավորների), պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Հիշյալ գործողությունների կատարումն արգելվել է նաև պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Արգելվել է նաև դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության, քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայողներին, զինծառայողներին և ընտրական հանձնաժողովների անդամներին:

Նախագծում կարևորվում է հատկապես այն, որ ուսուցչիներին  ու բուժաշխատողներին կարգելվի  քարոզչություն իրականացնել ի պաշտոնե: Առաջարկվում է նաև քրեական պատասխանատվության ենթարկել ընտրակաշառքի միջնորդության համար: Այս դեպքում սահմանվում է 1- 5 տարվա ազատազրկում։ Իսկ վարչական ռեսուրսի օգտագործման համար կսահմանվի 3-ից մինչև 5 տարվա ազատազրկում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանի խոսքով, իհարկե, լավ է, որ օրենսդրական փոփոխությունները ընդգրկվել են նախագծում:

«Այդ փոփոխությունների անհրաժեշտությունն, իհարկե, կար: Բայց քանի դեռ  իրավապահ մարմինները չեն գործում, այդ փոփոխություններն, ըստ էության, դեկորատիվ են: Տեսեք, ընտրակաշառքը միշտ էլ քրեական հանցագործություն է եղել: Այստեղ երբեք տարակարծություն չի եղել, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում ընտրակաշառքի մասին դրույթ կա: Բայց եղե՞լ է մի դեպք, որ Հայաստանի որևիցե իրավապահ մարմին ինքն իրենով գնա ու ֆիքսի ընտրակաշառքի դեպքը, չի եղել: Եղել են դեպքեր, որ քաղհասարակությունը կամ լրագրողները ֆիքսել են, ոստիկանությունը, սակայն, գործը  գեղեցիկ կոծկել, կամ, լավագույն դեպքում, վարչական պատասխանատվության է ենթարկել: Լավ, ենթադրենք արգելեցին վարչական ռեսուրսի օգտագործումը, մասամբ դարձրեցին քրեական, մասամբ էլ՝ վարչական իրավախախտում, բայց որքանո՞վ կգործի առանց անկախ իրավապահ համակարգի: Բոլորս էլ հասկանում ենք, որ համարյա չի գործի: Ուղղակի տարբերությունն այն կլինի, որ երբ մենք բացահայտենք այդ դեպքերը, արդեն ավելի լուրջ հետևանքների կսպասենք»,-Past.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դանիել Իոննիսյանի խոսքով՝ օրենքի խստությունն արդեն իսկ կա, բայց խնդիրն այլ է:
«Ամբողջ խնդիրն իմպլեմենտացիայի մեջ է: Այսինքն՝ խնդիրն այն է, որ այդ դրույթներն իսկապես պետք է գործեն: Իրավապահ համակարգը պետք է իրապես գործի, և ոչ թե այս ամենը մնա թղթի վրա: Ըստ էության, հիմնական թերությունը, որը մնացել է ՀՀ ընտրական օրենսգրքում, ընտրակարգն է: Բայց մնացած մասով թերություններն իմպլեմենտացիայի մեջ են: Երբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը չարաշահում է վարչական ռեսուրսը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևիցե սանկցիա չի կիրառում կուսակցության դեմ, թեև Ընտրական օրենսգրքով դա նախատեսված է, այս պարագայում ի՞նչ տարբերություն, թե ինչ է գրված Ընտրական օրենսգրքում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян