Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մաքուր ջրի կարոտ դիլիջանցիներն ահազանգում են

ОБЩЕСТВО

Սիրված ֆիլմի հայտնի խոսքերը, որ հնչել էին Մհեր Մկրտչյանի շուրթերից այն մասին, թե Դիլիջանի ծորակից հոսող ջուրը աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, այսօր և արդեն երկարուձիգ տարիներ այդպես չէ: Այն, ինչ հոսում է դիլիջանյան բնակարանների ու տների խոհանոցների ու սանհանգույցների ծորակներից, դժվար է անվանել ջուր: Այդ պղտոր, կարծես թե հողի հետ խառնված հեղուկը պիտանի չէ խմելու համար: Թե՛ համը, թե՛ հոտը տհաճ զգացողություններ են առաջացնում մարդկանց մոտ: Դիլիջանցիները իրենց համար խմելու ջրի այլընտրանքային տարբերակ ունեն՝ ջուրը վերցնում են հատուկ աղբյուրներից: Դե իսկ «այլ» հնարավորությունների տեր մարդիկ օգտվում են խանութներում վաճառվող ջրից:

Ու թեև խնդիրը կա արդեն մոտ երկու տասնամյակ, բայց դրա լուծման ուղղությամբ կարելի է ասել, որ գրեթե ոչինչ չի կատարվել: Գրեթե, որովհետև բնակիչների ահազանգերը կամ բողոքները գոնե ուշադրության են արժանացել, խնդիրը արձանագրվել է: Սակայն դրանով էլ ամեն ինչ ավարտվել է:

Երկու տարի առաջ Դիլիջան տեղափոխված Արման Հայրապետյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ լսել է, թե ծորակներից հոսող պղտորաջրերի պատճառը ֆիլտրերի բացակայությունն է: Սակայն հայտնի չէ, թե դրանք ինչպես են անհետացել՝ կամ գողացել են, կավ վաճառել, կամ էլ՝ պարզապես այլևս անսարք են: Նաև ասում են՝ անձրևից հետո անգամ գորտ է ընկել ծորակից:

Բնակիչները միշտ էլ դիմել են բոլոր պատկան մարմիններին՝ թե՛ այժմյան «Վեոլիա Ջուր» ընկերությանը և թե՛ դրանից առաջ գործող ընկերությանը: Դիլիջանում ապրող մարդիկ, սակայն, կարծես թևաթափ են եղել՝ թողնելով ամեն ինչ ինքնահոսի բազմիցս դիմելու ու պատասխան չստանալու պատճառով:

Սա իհարկե բոլորին չի վերաբերում, կան մարդիկ, և նրանք քիչ չեն, ովքեր հետևողական են՝ նամակներ են պատրաստում և ուղարկում պատկան մարմիններին:

Անձամբ Հայրապետյանը բավական ակտիվ է խնդրի կարգավորման հարցում, ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում իր ֆեյսբուքյան էջում Դիլիջանի պղտոր ջրի վերաբերյալ, լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրում: Նման մի նկարի հրապարակումից հետո էլ, խոսքը նախորդ տարվա մասին է, Իջևանի առողջապահական պետական տեսչությունից եկել էին և ջրի նմուշ վերցրել փորձաքննության համար: Սակայն, թե ինչ պարզեցին այդ վերցված նմուշից, տեղյակ չէ: Նա պատրաստվում է անձամբ նմուշ վերցնել և ուղարկել լաբորատոր հետազոտության: Այս պահին սպասում է անձրևների՝ դրանից հետո է, որ ծորակից հոսող ջուրը առավելագույնս կեղտոտ է լինում:

Հայրապետյանը, սակայն, բացառություն չէ: Բազմաթիվ դիլիջանցիներ նույնպես հետևողական են ու մինչև իրենց բնակարանների ծորակներից մաքուր ջուր չհոսի, չեն պատրաստվում դադարեցնել սկսած աշխատանքները: Այդ աշխատանքների սկիզբ կարելի է համարել բազմաթիվ քաղաքացիների՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանն ուղղված հարցումները:

Մասնավորապես, բնակիչներն ահազանգել են թե՛ ջրի որակի և թե՛ անկանոն ջրանջատումների մասին: Ընկերությունից նրանք մի ծավալուն նամակ էին ստացել, որի մեջ, սակայն, մեկ տող անգամ չկար ջրի որակի մասին: Այնտեղ նշված էր, որ վթարները պայմանավորված են համակարգի տեխնիկական անմխիթար վիճակով, որը «Վեոլիա Ջուր» ընկերությանն է անցել նախկին ջրամատակարար կազմակերպությունից: Գրված էր, որ ջրամատակարարման համակարգում առկա հիմնական խնդիրները վերացնելու և ջրամատակարարումը բարելավելու համար անհրաժեշտ են զգալի ներդրումներ, հավելելով, թե այդ նպատակով քննարկումներ են տարվում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Իսկ ջրանջատումների դեպքում պարզապես խորհուրդ էին տվել տեղեկատվություն ստանալ ընկերության կայքէջից, ֆեյսբուքյան էջից և կամ ԶԼՄ-ներով տարածվող հաղորդագրություններից:

Սակայն այս բովանդակությամբ նամակը Դիլիջանի բնակիչներին բնավ չի գոհացրել, այն ամենը, ինչ ասված էր, իրենք արդեն իսկ գիտեին: Նամակում գեղեցիկ ձևով շրջանցել էին գլխավոր խնդիրը՝ ջրի որակը, չէին հերքել, որ այն խմելու է, խնդիր չկա: Պարզապես բաց էին թողել այդ հարցը: Մարդիկ նամակում նշել են, որ այդ ջուրը ոչ միայն խմելու չէ, այլև՝ վտանգավոր է ու տարբեր աղիքային վարակների պատճառ կարող է դառնալ: Այս տողերը նույնպես անպատասխան են մնացել:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ