Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վարդան Ոսկանյան. «Իրանը երբևիցե չի մասնակցի մի ծրագրի, որը միտված կլինի Հայաստանի մեկուսացմանը»

POLITICS

Մարտի 15-ին Բաքվում տեղի ունեցավ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ քննարկվել է մասնավորապես Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի հարցը: Վերլուծական շրջանակներում հանդիպման նման ձևաչափի առումով այլ շարժառիթի մասին է ընդգծվում: Մասնավորապես՝ որ սա ևս Հայաստանը մեկուսացնելու նպատակ է հետապնդում:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն, անդրադառնալով հանդիպմանն ու մատնանշվող շարժառիթներին, Past.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ Հայաստանը տնտեսական և քաղաքական հարթություններում հարաբերություններ ունի թե՛ Իրանի և թե՛ Վրաստանի հետ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ըստ էության, հարաբերություններ չունենք:

«Նման հանդիպումներն ընդհանրապես չպետք է անհանգստություն հարուցեն թե՛ մեր հասարակության և թե՛ լայն փորձագիտական շրջանակներում: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է հետևենք նման գործընթացներին ու այսպիսի զարգացումներին: Եթե փորձենք գնահատել այդ հանդիպումը, ապա այն ավելի շատ արարողակարգային էր, նույնիսկ պարունակում էր բազմաթիվ քարոզչական տարրեր: Հանդիպումն անհրաժեշտ էր նախևառաջ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևին, ով գտնվում է ընտրությունների նախաշեմին, և նման քարոզչական հնարքներով փորձում է ընտրություններից առաջ իր համար հարմարավետ դիրքեր ապահովել: Ինչ վերաբերում է կոնկրետ մեզ հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներին՝ Իրանին և Վրաստանին, ապա Իրանի պարագայում մենք միանշանակ կարող ենք պնդել, որ այդ պետությունը երբևիցե չի մասնակցի կամ չի նախաձեռնի որևէ գործողություն կամ ծրագիր, որը միտված կլինի Հայաստանի մեկուսացմանը: Իրանցիներն այդ մասին բազմիցս են ցույց տվել թե՛ իրենց հռետորաբանությամբ և թե՛ գործողություններով: Կարծում եմ՝ նման հանդիպումներին շատ մեծ ուշադրություն դարձնելը մեր շահերից չի բխում, որովհետև դրանք շատ հաճախ Ադրբեջանը կազմակերպում է հենց մեր հասարակության վրա քարոզչական ճնշում բանեցնելու համար»,-ասաց իրանագետը՝ նկատելով՝ դա չի նշանակում, որ մենք չպետք է այդ գործընթացների առումով համապատասխան հետևություններ անենք:

 

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ նշված տրանսպորտային միջանցքը ենթադրում է ցամաքային ճանապարհով ելք դեպի Ռուսաստան՝ Իրանի միջոցով. «Բայց այդ ելքն այսօրվա դրությամբ էլ կա, այսինքն՝ ոչ մի նոր բան, ըստ էության, չի «հայտնագործվում»: Դեռևս խնդիր է նաև այն, թե այդ միջանցքը որքանո՞վ կարող է արդյունավետ գործել: Եթե նույնիսկ հաշվի առնենք Արևելքից դեպի հյուսիս բեռների առկայությունը, ինչի մասին շատ է խոսվում, այսինքն՝ Չինաստանից, Հնդկաստանից և այլն, ապա դեռևս պարզ չէ, թե Հյուսիսից դեպի Արևելք ինչ բեռներ են գնալու: Իսկ այդ տրանսպորտային միջանցքի միակողմանի գործունեությունն ակնհայտորեն տնտեսապես անարդյունավետ է: Որևէ մեկը, ցավոք սրտի, մեզ մոտ չի խոսում այն մասին, որ թեև բարձրագոչ հայտարարություններին, Ադրբեջանում ենթակառուցվածքների լուրջ խնդիր կա: Թեև այդ երկաթուղին ադրբեջանցիները բերել ու հասցրել են իրանական սահման, բայց հենց Ադրբեջանի ներսում այդ երկաթուղին խնդրահարույց է համարվում: Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղին ևս խնդրահարույց է՝ այն տեխնիկապես է շահագործվել, բայց իրականում դեռևս չի շահագործվել: Իսկ իրանական կողմում երկաթուղին ընդհանրապես բացակայում է Աստարայից մինչև Ռաշտ ընկած հատվածում: Իրանի ներսում կան քաղաքական և ազդեցիկ ուժեր, որոնք ընդհանրապես դեմ են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները տնտեսական ոլորտում իրական դաշտ բերելուն: Նրանք համարում են, որ դրանով խաթարվում է Իրանի անվտանգությունը: Եվ շատ դեպքերում Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները իմիտացիոն բնույթ են կրում՝ միտված են Հարավային Կովկասում պետության շահերն ապահովելուն: Ասվածը չի նշանակում, որ մենք պետք է հանգստանանք ու չիրականացնենք մեր բոլոր ծրագրերը, որոնք մի կողմից կապված են Իրանի, մյուս կողմից էլ՝ Վրաստանի հետ»:

 

Իրանագետի դիտարկմամբ՝ նշված երկու պետությունների հետ ունեցած օրակարգային ծրագրերն իրականացնելով՝ մենք անհանգստանալու որևէ կարիք չունենք. «Եթե Իլհամ Ալիևը նույնսիկ սեփական նախագահական պալատի իր սենյակով երկաթուղի անցկացնի, որևէ վնաս չի կարող հասցնել Հայաստանին»:

 

Նշենք, որ արտգործնախարարների առաջին քառակողմ հանդիպման ավարտին չորս երկրները համատեղ հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով միմյանց տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը:

 

Հարցին, թե Ադրբեջանն այս հռչակագիրը կարող է որևէ ձևով օգտագործել, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Բացարձակապես որևէ նշանակություն չունի այդ հայտարարությունը: Արցախի Հանրապետությունն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք էլ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հետևաբար, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն հասկացությունը ենթադրում է այդ պետության տարածքային ամբողջականություն՝ առանց Արցախի Հանրապետության՝ այդ սահմաննրում գտնվելու հանգամանքի»:

 

Աննա Բադալյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal