Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արմինե Առաքելյանը՝ ՄԻԵԴ դիմելու և Հայաստանի ապագայի մասին

POLITICS

Քաղաքագետ և միջազգային իրավաբան «Մարդու իրավունքների և ժողովրդավարություն ինստիտուտ՝ ՄԻԺԻ»  հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանը, ում 2016 թվականի մայիսի 17-ին ոստիկանները մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ լողանալու և այդկերպ խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու համար, ձեռքերը ձեռնաշղթաներով ամրացնել էին շատրվանի ներսում գտնվող խողովակներին և ժամերով այդ դիրքով պահել ու անմարդկային վերաբերմունքի ու նվաստացման ենթարկել, որից հետո շտապօգնության մեքենայով ապօրինի նրան տեղափոխել էին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, որտեղ նույնպես ժամերով նրան ծեծ ու ծաղրանքի էին ենթարկել, պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշատակված դեպքերի մասին ավելի վաղ, Ա. Առաքելյանը hetq.am-ին մանրամասն պատմել է, թե ովքեր իրենց ինչպես էին «դրսևորել», իսկ դրանից առաջ, 1in.am-ին տված հարցազրույցով նա հանրային հայց էր ներկայացրել, տեղեկացնելով, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

Դրա հիման վրա դատախազությունը գործ էր հարուցել,  այն համարելով հանրային հայտ հանցագործության մասին և 2016-ի հունիսին սկսվել էր նախաքննությունը:
«2016-ի հունիսին իմ հայցը հիմնականում ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության և քաղաքական իշխանությունների, ԱԻՆ-ի ուՆուբարաշենի հոգեբուժարանի թե՛ հանցագործությունը հրահանգողների և թե՛կատարողների դեմ էր: Եվ արդեն երկու տարի է, ՀՀ դատարաններում երկու դատական գործերով դատավարություններ են տեղի ունենում: Մեկը հոգեբուժարանում, մյուսը՝ շատրվաններում կտտանքների ենթարկելու գործերով: Խնդիրն այն է, որ երկու գործերով էլ քրեական վարույթները չեն ընդունվել առաջին ատյանի դատարանի կողմից: Դրանք ես բողոքարկել եմ վերադաս դատական ատյաններ՝ Վերաքննիչ քրեական դատարան ու ՀՀ վճռաբեկ դատարան: Արդեն Վճռաբեկ դատարանի կողմից ստացել եմ հոգեբուժարանում իմ հանդեպ իրականացված կտտանքների մասով բողոքիս պատասխանը, որտեղ նշված է, որ առերևույթ դատական սխալ թույլտրված չէ: Իմ պահանջը ՀՀ արդարադատաությունից այն էր, որ իրականացվի բազմակողմանի, անկողմնակալ և օբյեկտիվ քննություն, որպեսզի ես կարողանամ վերականգնել թե՛ Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ և թե՛ ՀՀ կողմից ստորագրված ու հաստատված միջազգային կոնվենցիաներով նախատեսված ոտնահարված իմ իրավունքները: Նշեմ, որ ես չունեմ ինձ ներկայացնող դատապաշտպան և անձամբ եմ ՀՀ վճռաբեկ դատարան երկու բողոքներս կազմել ու ներկայացրել ու պատրաստվում եմ նույնն անել ՄԻԵԴ դիմելիս»,- ասաց Ա. Առաքելյանը:

Ըստ նրա, երկու գործերում էլ թույլ են տրվել սխալներ, մասնավորապես կողմնակալ և ոչ օբյեկտիվ, ոչ բազմակողմանի նախաքննություն ու դատավարություններ են տեղի ունեցել, ինչը քաղաքագետ, միջազգային իրավաբանին թույլ է տալիս եզրակացնել, որ իր դեմ իրականացվածը ոչ այլ ինչ է, քան քաղաքական պատվեր:

«Լավատեղյակ լինելով Հայաստանի քաղաքական և արդարադատական համակարգի կախյալ և հրահանգված լինելուն, ես կանխատեսում էի, թե ինչ բովանդակություն են ունենալու քննչականի և դատարանների պատասխանները: Հոգեբուժարանում կտտանքների ենթարկելու բողոքի պատասխանն արդեն ստացել եմ ՀՀ վճռաբեկ դատարանից և դեռ 6 ամիս ժամանակ ունեմ ՄԻԵԴ դիմելու համար: Շատրվանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանը դեռ սպասում եմ»,-ասաց Ա. Առաքելյանը:
Խոսելով 2015-ի ՀՀ Սահմադրական փոփոխությունների մասին, նա նշեց, որ ինքը ժամանակին զգուշացրել է, որ նման փոփոխությունների պարագայում Հայաստանը դե յուրե կհաստատի արդեն իսկ դե ֆակտո տիրող քաղաքական բռնատիրական քրեաօլիգարխիկ համակարգը, ինչը կթուլացնի ու կվտանգի հայոց պետականության գոյությանն ու զարգացմանը իբրև ինքնիշխան իրավական միավոր:

«Հայաստանը վերջին 26 տարիների ընթացքում միշտ էլ եղել է քաղաքական առումով բռնապետական քրեաօլիգարխիկ երկիր և դեպքը, որն ինձ հետ պատահեց, հենց դրա ապացույցն է: Եվ այն, որ ձևական փոփոխություններ կան,օրինակ՝ դատարանները վերանորոգված են և այլն, բայց խորքում, փաստացի, մենք չունենք անկախ, անաչառ ու կոմպետենտ արդարադատական համակարգ: Ինչ վերաբերում է քաղաքական համակարգին, ապա այն իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարության հետ որևէ առընչություն չունի: Հակառակը, մեր երկիրը գնալով ավելի ավտորիտար է դառնում ու սնանկանում է: Պետք է իմանալ, որ նման կոռումպացված արդարադատական համակարգ ունենալով, Հայաստանը չի կարող քաղաքական, իրավական ու սոցիալական առումով զարգացող պետություն դառնալ»,- ասաց Ա. Առաքելյանը:

Խոսելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝ արդարադատական համակարգ ձևավորելու հնարավորության մասին, նա նշեց, որ մինչ համաձայնագրի ստորագրումը Եվրամիությունն արդեն իսկ բավականին մեծ գումարներ է ծախսել մեր երկրի արդարադատության համակարգի բարեփոխման համար, սակայն դրանք մինչ օրս ընդամենը կրում են կոսմետիկ բնույթ:

«Ես եղել եմ այդ ծրագրերի գնահատման մասնագետներից մեկը և քաջատեղյակ եմ, որ բազմաթիվ թրեյնինգներ են իրականացվել, էլեկտրոնային համակարգեր են ներդրվել և նմանօրինակ այլ փոփոխություններ են եղել, բայց այդ ամենը տեխնիկական բնույթ են կրում: Ընդհանրապես ավտորիտար ցանկացած երկրում արդարադատական համակարգերն այնքան ամուր թելերով են կապված իշխող քաղաքական վերնախավի շահերից ու որոշումներից, որ որևէ արտաքին ուժ եթե իրապես ուզենա էլ, չի կարողանա այն «մաքրել»»,- ասաց Ա. Առաքելյանը:

Նրա դիտարկամբ ոչ միայն արտագաղթի աճող տեմպերը, այլև ինքնասպանությունների դեպքերը, բողոքի դրսևորումներ են իշխող քաղաքական ու հասարակական համակարգերի դեմ:

«Իրականում, պետությունն ինքը պետք է կարողանա այնպիսի գործուն համակարգ ստեղծել, որպեսզի կարողանա պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները: Դա է պետության առաքելությունն ու պարտավորությունը: Եվ եթե հնարավորություններ չի ստեղծում, որ իր քաղաքացիներն իրենց պաշտպանված զգան, ապա հանցագործություն է կատարում իր ժողովրդի հանդեպ թե՛ ազգային, և թե՛ միջաազգային մակարդակներում»,- ասաց Ա. Առաքելյանը:

Արմինե Գրիգորյան


Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia