Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հարսնուփեսայի քվեարկությունը թատերական էպիզոդ Պուտին-պապայի համար». իրավապաշտպան

SOCIETY

Երեկ ողջ համացանցի հայկական տիրույթում մի քանի լուսանկարներ էին պտտվում ՌԴ նախագահի ընտրությունների վերաբերյալ: Ռուսաստանի նախագահ էին ընտրում նաև Հայաստանում ապրող ՌԴ քաղաքացիները: Ընտրողները շատ էին: Արդյունքում դեսպանատան դիմաց այդ ընտրողների հերթեր էին գոյացել: Հերթեր էին նաև Գյումրու համապատասխան ընտրատեղամասի դիմաց:

Ֆեյսբուքահայությունը երեկ անխնա տարածում էր լուսանկարը՝ մակագրելով այն ամենատարբեր արտահայտություններով, իսկ այդ նկարների տակ արված մեկնաբանությունները լրիվ այլ «օպերայի» թեմա են:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ անընդունելի է համարում այդպիսի որակումները մարդկանց ու հերթերի մասին: «Մարդիկ չեն կարողանում Հայաստանում ապրել և լքում են իրենց հայրենիքը: Հայաստանում ապրելու համար անհնարին պայմաններ են ստեղծված, և ինչպես գիտեք՝ Հայաստանից հեռացածների մեծ մասը տեղափոխվում է Ռուսաստան:

Մենք գիտենք, որ Ռուսաստանը պարբերաբար հայերին տեռորի է ենթարկում: Ռուսաստանի իշխանությունները մեկ ասում են, որ մեր վարորդական իրավունքը այնտեղ չի անցնում, մեկ այլ կերպ սահմանափակում են իրավունքները:

Այդ հերթերը գոյացել են այն պատճառով, որ իրենք պետք է Պուտին-պապային ցույց տան, որ նրանք սիրում են նրան և խոնարհաբար ընտրում: Կարելի էր քննադատել սա, բայց ոչ այդ որակումներով»,- նշեց մեր զրուցակիցը:

Իրավապաշտպանը անդրադառնալով նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող, բայց մշտապես Հայաստանում բնակվող քաղաքացիներին ասաց. «Ես ոչ մի բան չեմ արդարացնում: Մարդիկ ապրում են չքավորության պայմաններում: Հետո ինչ, որ նրանք ՌԴ քաղաքացի են դարձել ու եկել այստեղ: Կյանքն է այդպիսին: Կարծո՞ւմ եք՝ իրենք շատ էին ուզում այդպես ապրեի՞ն, բայց ինչ արած:

Այս իշխանությունը ոչ մի հնարավորություն չի տալիս, որ մարդիկ ապրեն, ուղղակի խեղդում է մարդուն, ստիպողաբար հանում է մարդկանց: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ Հայաստանը լքեն: Մենք չենք տեսնում որևէ մի քայլ, որ քաղաքացու համար նպաստավոր լինի, և քաղաքացին շարունակի այստեղ ապրել: Այդ սահմանափակումները, թանկացումները, չնչին աշխատավարձները: Ես ինչպե՞ս մեղադրեմ, որ նա Ռուսաստանում թոշակ է ստանում և գալիս այստեղ ապրում»,- նկատեց նա:

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև ՌԴ նախագահ ընտրող հարսնացուին՝ նշելով, թե դա արվել է մեր իշխանությունների ցուցումով, որպեսզի Վլադիմիր Պուտինը զվարճանա և հիանա, որ նորապսակներն իր համար, թողած իրենց ամուսնական վայելքը, գնում են իրեն ձայն տալու:

 «Պատկերացնում եք՝ ի՞նչ աստիճանի է Ռուսաստանի իշխանությունների ազդեցությունը Հայաստանում, ի՞նչ խորությամբ, որ արդեն մտել են ընտանիքներ: Վստահ եմ, որ նրանց ցուցում են տվել, ոչ մեկի մտքով չէր անցնի: Ո՞վ է Պուտինը մեր երկրի համար: Թող գնան այս իշխանությունները առավոտից իրիկուն նրա համար ձայն տան, որովհետև Պուտինի «թրի տակով» են անցել: Իրենց գործն է՝ մենք ենք տուժում:

Դա հատուկ մտածված թատերական մի էպիզոդ էր հատուկ Պուտին-պապայի համար, որ լավ աչքով նայի Սերժ Սարգսյանին, որ նրա երկրում ևս այդքան ստրուկներ կան, ինչպես իր երկրում՝ 76%»,- եզրափակեց Ալեքսանյանը:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer