Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դպրոցներում ՏՀՏ ոլորտ կուսումնասիրեն

SOCIETY

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը առաջնահերթ է համարում հանրակրթական դպրոցներում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների(ՏՀՏ) պարտադիր և արդյունավետ օգտագործումն ուսումնական գործընթացում: Այս նպատակով նախարարությունը Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի հետ համատեղ մի նախագիծ է մշակել, որ կրում է «Ապագան այսօր» անունը:

«Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր»» ծրագրի նպատակն է հանրակրթության որակի, արդիականության և արդյունավետության բարձրացումը՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների պարտադիր և արդյունավետ օգտագործումն ուսումնական գործընթացում:

Ըստ նախագծի՝ ՀՀ ֆինանսների նախարարը 10-օրյա ժամկետում պետք է մշակի հարկային արտոնությունների փաթեթ` այս ծրագրով նախատեսված մասնակիցների համար, իսկ մարզպետներին և Երևանի քաղաքապետին էլ առաջարկվում է օժանդակել ծրագրի իրականացման աշխատանքներին:

Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներն ունեն նորարարության զարգացումն արագացնելու, սովորողների գիտելիքները հարստացնելու և խորացնելու, հմտությունները զարգացնելու, ինչպես նաև նրանց նախաձեռնությունը բարձրացնելու և ուսման մեջ արդյունավետ ներգրավելու անհրաժեշտություն: 

Ասվում է, թե տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը կառավարության կողմից ճանաչված է որպես տնտեսության զարգացման առաջնային ոլորտ և մեր երկրի տնտեսության ամենաարագ զարգացող ու խոստումնալից ճյուղերից մեկն է հանդիսանում:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ավանդական առաջատար դիրքը, բարձրակարգ մասնագետներն ու հայկական ձեռնարկատիրական ոգին ստեղծում են ոլորտի հետագա զարգացման հեռանկարներ: Հայտարարելով տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղ, Հայաստանը կարիք ունի շարունակաբար ապահովել այն անհրաժեշտ մասնագիտական ներուժով»,- կարդում ենք նախագծում:

Նախագծի հեղինակները համոզված են, որ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների մասնագետների պատրաստումը և ընդհանրապես բնակչության տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կրթվածության մակարդակի բարձրացումը պետք է սկսել միջնակարգ կրթությունից: Բացի այդ, անհրաժեշտ է ստեղծել կայուն և շարունակական մեխանիզմներ, որոնք կապահովեն տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը ուսումնական գործընթացում և կրթության համակարգի պարբերական վերազինումը՝ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացմանն ու նոր սերնդի համակարգչային սարքավորումների ստեղծմանը զուգահեռ:

Նախագծում նաև հիշեցում է արվում, որ հանրակրթության ոլորտում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների համակարգային ներդրման համակարգված գործընթացը սկսվել է 2004 թ.-ից՝ հանրակրթության համակարգում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ռազմավարական ծրագրի իրականացմամբ:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia